Posted in Հայոց լեզու

Դենդրոպարկ

Իջևանի դենդրոպարկ գտնվում է Տավուշի մարզի Իջևան քաղաքում։ Դենդրոպարկում կա 650 ծառ ու թուփ։ Բույսեր կան բոլոր մայրցամաքներից՝ բացառությամբ Ավստրալիայի։

Գտնվում է Աղստև գետի աջ ափին՝ գետի հին հունի տեղում, որը ծածկված է հողի շերտով։

Իջևանի դենդրոպարկը հիմնադրվել է 1962 թվականին՝ Լյուդվիգ Սայադյանի կողմից։ Դենդրոպարկում է գտնվում աշխարհում միակ արջատխլենու արահետը, կան հսկա սեյբաներ, վայրի լիմոնենիներ, վայրի խնձորենի։ 2015 թ.-ի դրությամբ դենդրոպարկի տնօրենը Մեխակ Սայադյանն է՝ Լյուդվիգ Սայադյանի որդին։

Author:

Ողջու՜յն։ Իմ անունը Գուրգեն Աբրահամյան է: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոցում, 5-րդ դասարանում։ Իմ մազերը կարճ են և սև։ Ես ունեմ շագանակագույն աչքեր։ Ես սիրում եմ Մաթեմատիկա։ Ես նման եմ իմ պապիկին։

Leave a comment