Posted in Հայոց լեզու, Պատմություն

Եռօրյա Ճամբորդություն դեպի Դիլիջան


Նոյեմբերի 18-21 ես գնացի իմ առաջին եռօրյա ճամփորդությանը։ Մենք գնում էինք Դիլիջան և Իջևան։ Ճամփորդությունը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցուց։ Այնտեղ մենք մասնակցեցինք ժամերգության և շարժվեցիք։ Առաջին կանգառը Դիլիջանում Այբ դպրոցն էր։ Այնտես մենք ծանոթացանք սովորողների հետ, նրանց դասապրոցեսին և դպրոցին։ Երրորդ դասարանի երեխաների համար կազմակերպեցինք վիկտորինա։ Հետո մյուս, բայց ավելի մեծ երեխաներին ներկայացրեցինք մեր դպրոցի TV ները։ Այբից հետո մյուս կանգառը Գոշի լիճն էր։ Այն գտնվում էր ձորում՝ Գոշավանքի մոտակայքում։ Ճանապարհը շատ խոթուբորդ էր և դժվար անցանելի։ Բայց մենք հաղթահարեցին այդ փորձությունը և տեսանք այդ սքանչելի թաքնված լիճը։ Եվ երբ վերադարձանք, այցելեցինք նաև Գոշավանքը։ Մեր ուսուցիչները՝ ընկեր Տաթևը և ընկեր Ստելլան, պատմեցին Գոշավանքի պատմության և կառուցվածքի մասին։ Կար դպրատուն, որտեղ ստանում էին բարձրագույն կրթություն։ Օրվա վերջում տեղավորվեցինք հյուրանոցում, տարբեր խաղեր խաղացինք, ընթրեցինք և գնացինք քնելու։

Երկրորդ օրը սկսեցինք նախաճաշով։ Հետո գնացինք Ծռվիզ վանք, որտեղ մեր ուսուցիչները պատմեցին եկեղեցաշինության առանձնահատկություների մասին, նկատեցինք, որ այդ եկեղեցին կենտրոնագմբեթ է։ Բացի այդ՝ խորանը գտնվում է արևելքում։ Ծռվիզ վանքին հաջորդեց Մակարավանքը։ Այն ի տարբերություն Ծռվիզի ավելի լավ էր պահպանվել, մեծ վանական համալիր էր։ Այն կազմված էր հին եկեղեցուց և նոր եկեղեցուց։ Բոլոր պատերի և առաստաղների վրա շատ հետաքրքիր և սիմետրիկ զարդանախշեր կային։ Իսկ երեկոյան մենք Իջևանով զբոսնեցինք և արձաների պուրակում գտանք մեր ուսուցիչներից մեկի քանդակը։ Եվ ահա վերջացավ երկրորդ օրը։

Իսկ երրորդ օրը անցավ շատ անսպասելի։ Օրվա սկզբին մենք գնացինք Դենդրոպարկ։ Այնտեղ մենք տեսանք  աշխարհում միակ արջատխլենու արահետը։ Այն աշնանը շատ սիրուն չէր, բայց գարնանը ամենասիրուն ծառն է։ Հետո մենք գնացին Հաղարծին և ծանոթացանք այնտեղի վանական շենքի հետ։ Այն շատ ընդարձակ էր և ամենուրեք կարելի էր դաս անել։ Եվ այսպես մենք վերջացրինք մեր ճամփորդությունը և եկանք Երևան։ Այս ճամփորդությունը ամենահետաքրքիրն ու ամենաերակարատևն էր իմ ճամփորդություններից։

Posted in Գրականություն

Ծերունին և ծովը

  • Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 
  • Ներկայացրո՛ւ ծերունու մտորումները։ 
    Ձեռքերը շուտ են լավանում,— մտածեց նա։— Ես բավականին արյուն բաց թողի, որպեսզի վերքերը չաղտոտվեն, իսկ աղի ջուրը կբուժի դրանք։ Ծովածոցի մուգ ջուրը աշխարհի լավագույն դարմանն է։ Միայն թե մտքերս չխառնվեն։ Ձեռքերս իրենց գործն արեցին, և նավակը լավ է գնում։ Ձկան բերանը փակ է, պոչն էլ ուղիղ է պահել, լողում ենք կողք կողքի, եղբայրների պես»։ Նրա գլուխը նորից մի քիչ մթագնեց, և նա մտածեց. «Իսկ ո՛վ է ում տուն տանում, ես նրա՞ն, թե՞ նա ինձ։ Եթե ես նրան բուքսիր արած տանեի, ամեն ինչ պարզ կլիներ։ Կամ եթե նա իր ամբողջ արժանապատվությունը կորցրած պառկեր նավակում, էլի պարզ կլիներ։ Բայց չէ՞ որ մենք լողում ենք կողք կողքի՝ իրար ամուր կապված։ Դե խնդրեմ, թող տանի ինձ, եթե այդքան հաճելի է իրեն։ Չէ՞ որ ես միայն խորամանկությամբ հաղթեցի դրան, նա ո՛չ մի դավ չէր նյութում իմ դեմ»։
    Գլուխդ նորից է մթագնում, ծերո՛ւկ, այնինչ գլուխդ պայծառ պետք է լինի։ Մտքերդ կարգի՛ բեր և աշխատի՛ր տոկալ տառապանքներին մարդու պես… կամ ձկան պես
  • Տեքստից առաջանձանցրո՛ւ ծերունու բռնած ձկան նկարագրությունները։ 
    Ձուկը շատ մեծ էր ուներ շատ մեծ փոչ երկար քիթ և այն արծաթագոույն և կապույտ էր։
Posted in Պատմություն

Պատմություն

Նապոլեոնի դարաշրջան

Նապոլեոն Բոնապարտ

  • Կազմիր Նապոլեոնյան ժամանակաշրջանի ժամանակագրությունը:
    1804թ․ – Նապլեոնի հրչակումը որպես կայսր
    1804թ-1814թ․ – ֆրանսիական առաջին կայսրություն
  • Ներկայացնել Նապոլեոնի վարչակարգը, բարեփոխումները և հետևանքները:
  • Պատմիր Նապոլեոն Բոնապարտի կողմից վարած պատերազմների մասին:
  • Վերլուծիր Նապոլեոն Բոնապարտի ձախողման պատճառները:
    Ձախողման պատճառները դա շատ արշավանքներն էին և հզոր պետություների դեմ պատերազմելը
  • Ներկայացրու Նապոլեոն Բոնապարտի մտքերից, ելնելով այդ մեջբերումներից փորձիր նկարագրել նրա տեսակը:
    Նա շատ քաղաքակիրթ մտածելակերպ ուներ և շատ մեծ դեր էր տալիս արվեստին և մշակույթին։ Իմ կարծիքով նա նորարար էր և սիրում էր իր պետությունը։
  • Տեսաֆիլմը դիտելուց հետո գրել ամենատպավորիչ հատվածը, նոր տեղեկությունները: «Նապոլեոն Բոնապարտ»

Հետազոտական աշխատանք- «Ժոզեֆ Ֆուշե»

Ստեֆան Ցվայգ «Ժոզեֆ Ֆուշե», «Մարի Ստյուարտ»/կարդալ/

Posted in Ֆիզիկա

Ֆիզիկա 8

§20. Գաղափար մեխանիկական տատանումների մասին:

§21. Մարող և չմարող տատանումներ:Ազատ և հարկադրական տատանումներ:

§22. Էներգիայի փոխակերպումները տատանողական շարժման ժամանակ:  

 1.  Մեխանիկական տատանումների ինչ օրինակներ գիտեք:

 2.  Ինչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին:

 3.  Որ տատանումներն են անվանում պարբերական:

 4.  Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն:

 5.  Ինչ միավորներով է արտահայտվում տատանումների պարբերությունը:
Րոպե կամ վայրկյան

 6.  Ինչ է տատանումների լայնույթը: Ինչ միավորներվ է այն արտահայտվում:

 7.  Ինչ է տատանումների հաճախությունը: Ինչ միավորներով է այն արտահայտվում

 8.  Որ հաճախությունն է կոչվում 1 Հց:
1 վարկյանում 1 տատանում

 9.  Քանի  Հց է 1 կՀց-ը, 1 ՄՀց-ը, 1 ԳՀց-ը:
1 կՀց=1000Հց
1 մՀց=1․000․000Հց
1 գՀց= 1․000․000․000հց

10. Ինչպես են որոշում տատանումների պարբերությունը և հաճախությունը:
պարբերությունը
T=t/N որտեղ t ժամանակն է իսկ N տատանումների քանակը
Հաճախականություն
v=N/t որտեղ t ժամանակն է իսկ N տատանումների քանակը

11.Որոնք են տատանումների մարման պատճառները:
Օդի դիմադրություն

12. Ինչ պայմաններում ճոճանակի տատանումները կլինեն չմարող:
Եթե դիմադրող ուժեր չլինեն

13.Ինչու են ճոճանակը անվանում տատանողական համակարգ:
Որովհետև այն տատանվուվ է։

14. Ինչ է մաթեմատիկական ճոճանակը:

15. Ինչ է զսպզնզկավոր ճոճանակը:

16.Որ տատանումներն են անվանում ազատ: Բերել օրինակներ:

17.Որ տատանումներն են կոչվում սեփական:

18.Որ տատանումներն են կոչվում հարկադրական: Բերել օրինակներ:

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

1..Տրված բայերը խոնարհի՛ր անցյալ կատարյալ ժամանակաձևով (կազմի՛ր բոլոր ձևերը` I, II, III դեմքերով, եզակի և հոգնակի թվերով): Ընդգծի՛ր վերջավորությունները:

Թափել,- թափեցի, թափեցինք, թափեցիր, թափեցիք, թափեց, թափեցին
կապել – կապեցի, կապեցինք, կապեցիր, կապեցիք, կապեց, կապեցին
խաղացնել: – խաղացրեցի, խաղացրեցինք, խաղացրեցիր, խաղացրեցիք, խաղացրեց, խաղացրեցին

2.Տրված նախադասությունները ձևի և իմաստի ի՞նչ տարբերություններ ունեն:

Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

Ֆրանսիացի գիտնականները պարզեցին, որ երկրագնդի բնակչությունը խոսում էր երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
Հիմա է պարզվել

Ֆրանսիացի գիտնականները կպարզեն, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
ապագայում կպարզեն

Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի բնակչությունը խոսելու է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
ապագայում կխոսան

Բայի եղանակները

Սահմանական եղանակ

Անցյալ կատարյալ

Ըղձական եղանակ

Ենթադրական եղանակ

Հարկադրական եղանակ

Հրամայական եղանակ

Posted in Մաթեմատիկայի ֆլեշմոբ, Uncategorized

Մաթեմատիկայի ֆլեշմոբի առաջադրած խնդրի լուծում

Նետեք 3 զառ, ապա բազմապատկեք իրար մեջ ընկած թվերը:
Որքա՞ն է հավանականությունը, որ ստացված արդյունքը կլինի կենտ:

Որպեսզի արդյունքը կենտ լինի պետք է, որ երեք զառերի վրա ընկած թվերը կենտ լինեն։ Իսկ ամեն զառի հավանականությունը որ կենտ կընկնի 1/2 է (1, 3, 5)։ Ուրեմն երեք զառերի հավանականությունը, որ կընկնի կենտ հավասար է 1/2^3 կամ էլ 1/8։