Posted in Գրականություն

Գրականություն

1. Ի՞նչ էր ծովը ծերունու համար: 
Ծովը ծերունու համար կին էր որը կարող է լինել և բարի և չար

2 . Ներկայացրո՛ւ  ծերունու վերաբերմունքը ձկան նկատմամբ:
Ձկան նկատմամբ Ծերունին շատ բարեհամբույր էր։ 

3. Դուրս բեր հատվածներ, որոնք կարծում ես, կարևոր են:
«Բայց չէ՞ որ ես էլ այնպիսի սիրտ ունեմ,— մտածում էր ծերունին,— իսկ իմ ձեռքերն ու ոտքերը այնքան նման են նրանց ձեռք ու ոտքին»։ Նա ուտում էր կրիայի սպիտակ ձվեր՝ ուժ ստանալու համար։ Ուտում էր դրանք ամբողջ մայիսի ընթացքում, որպեսզի ուժեղ լիներ սեպտեմբերին ու հոկտեմբերին, երբ իսկական խոշոր ձկներն սկսում են գալ։

Ծովի վրա ընդունված չէ խոսել, երբ դրա կարիքն առանձնապես չկա։ Ծերունին էլ վատ բան էր համարում դա ու հարգում էր սովորույթը։

Հավանորեն նա սկսեց բարձրաձայն խոսել, երբ տղան հեռացավ իրենից, և ինքը մնաց բոլորովին մենակ։