Posted in Գրականություն

Մխիթար Սեբաստացի

Անոր անխոնջ ընթերցանութիւնն և ուսումնասիրելու ոճը, որոնց վրայ չեմ ուզեր բոլորովին լռութեամբ անցնիլ, կրնան օրինակ մը ըլլալ իրեն հասակակից պատանեաց: Երբ գիրք մը սկսէր կարդալ, ձեռքէ չէր թողուր, մինչեւ որ չաւարտէր ամբողջ և հասու չըլլար անոր բոլոր իմաստներուն, ոճով մը և կարգով մը կը կարդար, ոչ նման իրեն շատ հասակակիցներուն, որոնք գրքերու ստէպ փոփոխութեամբ կուզեն անցնել իրենց ձանձրույթը: Երբ խրթին բառի կամ իմաստի մը հանդիպէր, առանց քննելու չէր անցներ  և ոչ ալ երկար ժամանակ  կը կենար վրան, այլ առանձին տետրի մէջ կը նշանակէր, որ յետոյ նոյն գրքին լուսաւոր տեղեաց հետ բաղդատելով հասկնար կամ գիտնական անձանց հարցնելով տեղեկանար: Անոր ընթերցանութեան չափ չկար. ոչ միայն սենեկին մէջ, այլ նաեւ դուրսը, պարտեզին մէջ, ճանապարհորդելու ժամանակ հետիոտն կամ գրաստի վրայ, միշտ ձեռքը գիրք մը ունէր: Ոչ մէկ առարկայ կամ զբաղումն կարող  չէր ցրումն պատճառել անոր կամ ետ կեցնել զինքն ընթերցումէն: Եղան օրեր՝ որ առանց ուտելու անցուց, գրքերու մէջ ընկղմած բոլորովին: Գեղեցիկ և յարմար օրինակները կամ վկայութիւնները միտքը կը պահէր, մեծ յիշողութեան տէր ըլլալով, կամ առանձին թղթիկներու վրայ կը նշանակէր, որով երբ հարկ ըլլար քարոզ տալ կամ հոգեւոր բանի մը վրայ խոսիլ, միշտ պատրաստ ունէր կարեւոր նյութերը: Յիշողութեան հետ՝ սուր անդրադարձութիւն մը ալ ունէր, արթուն և ըմբռնող միտք մը, որ ոչ միայն գրութեանց՝ այլ և գործերուն մէջ կերեւի:

Աղբյուր՝  Յովհաննէս Թորոսեան, «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ»

Վենետիկ, Մխիթարեան տպարան, 1932թ., էջ 73-74

Առաջադրանքներ

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը՝ բառարանի օգնությամբ մեկնաբանելով։

2. Համառոտ ներկայացրո՛ւ Սեբաստացու ընթերցանության ոճը, ձևը։ 
Սեբաստացին շատ էր սիրում գիրք կարդալ։ Մինչև գրքի բոլոր իմաստները և անհասկանալի բառերի բացատրությունը չէր իմանում չէր անցնում  մի ուրիշ գրքի։ Նա կարդում էր ամենտեղ նույնիսկ ձիու վրա։

3. Ներկայացրո՛ւ քո ընթերցանության ոճը/ 10  և  ավել նախադասություն/։ 
Իմ ընթերցանության ոճը այսպիսինն է։ Ես կարդում եմ և եթե անհասկանալի բառեր են լինում նայում եմ բառարանում։ Բայց ոչ միայն մեկ բառարանում այլ միքանի։  Նաև եթե ինձ գիրքը շատ է դուր գալիս կարող եմ օրվա սկզբից մինչև վերջ կարդալ։  Նաև շատ եմ սիրում գիրք կարդալ ոչ թե տանը այլ այգում։ Բացի այդ սիրում եմ քնարկել իմ կարդացած գրքեր ուրիշների հետ։ Նույնիսկ եղել է պահ որ գրադարանում այնպիսի գիրք չկար որը ինձ հետաքրքրեր։

Posted in Հանրահաշիվ, Uncategorized

Հանրահաշիվ

 80;

Ա)
{x=y+6
{x+y=40
{2y+6=40
{2y=34
y=17
x=17+6=23
Բ)
{x=y+15
{x+y=23
{2y+15=23
{2y=8
y=4
x=4+15=19


82;

Ա)
{x=y+7
{2y+6x=31
{8y+42=31
{8y=-11
y=-1.375
x=7+(-1.375)=5.625
Բ)
{x=y+10
{x/3+y=70
{y+10/3+y=70
{4y+10/3=70
{4y+10=3*70=210
{4y=200
y=50
x=50+10=60



84;

Ա)
{x=y-5
{x+y=61
{y-5+y=61
{2y=66
y=33
x=28
Բ)
{x=y+18
{x+y=66
{2y+18=66
{2y=48
y=24
x=24+18=42



86

{x= y+33
{x+y=57
{2y+33=57
{2y=24
y=12
x=12+33=45

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

է․ Ա խմբի գոյականներից ածականներ ստացի՛ր Բ խմբի ածականակերտ ածանցների միջոցով:

Ա. Տուն, իմաստ, գույն, ոսկի, երկաթ, համ:
Բ. Ան, դժ, յա, ատ, եղեն, եղ:
Անտուն, անիմաստ, անգույն, գունեղ, գունատ, դժգույն, ոսկյա, ոսկեղեն, երկաթեղեն, երկաթյա, համեղ, անհամ,

2. Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր  ածականակերտ ածանցները:

Վստահելի, համակրելի, բացատրելի, դյութիչ, գրավիչ, հուզիչ, բարկացկոտ, վախկոտ, ամաչկոտ, պարծենկոտ:

3. Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով  և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Յոթ գլուխ ունեցող- յոթգլխանի, երկու երես ունեցող- երկերեսանի, երկու փող ունեցող- երկփողանի, եռանդով օժտված – եռանդուն, շատ բուրդ ունեցոդ-բրդոտւ, գույն ունեցող- գունեղ, թևեր ունեցող – թևավոր, մեծ ուժ ունեցող- ուժեղ, երեք տարի (ամ) տևող, եռամյա, տասը տարեկան- տասնամյա:

4. Կետերը փոխարինի՛ր ածականակերտ ածանցներով:

Անկենդան, չկամ, չխոսկան, հայրական, կիսատ, փառավոր, վայրի, աղոտ, արևելյան, երևանյան, ընկերասեր, կծող, ազդող, թրթռող, հնչեղ, շաչող, խոհող, դողդոջող:

5. Տեքստերի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի:

Ֆուտբոլում խաղարկվող մրցանակների մեջ ամենապատվավորներն անհատական «Ոսկե գնդակ», «Ոսկե կոշիկներ» և «Արծաթե կոշիկներ» մրցանակներն են: «Ոսկե գնդակի» տեր դառնում է այն ֆուտբոլիստը, որ մայրցամաքի ամենալավ մարզիկն է ճանաչվում: «Ոսկե կոշիկներն» ու «Արծաթե կոշիկները» համապատասխան թիթեղներից կարված կոշիկներ են, որ հանձնվում են եվրոպական երկրների ամենալավ ռմբարկուներին:
Գերմանացի ֆիզիկոս Կոենն ասում է, որ քսանմեկերորդ դարում կանայք լողի տարածությունը հեշտ են հաղթահարելու, քան մեր օրերում ամենալավ լողորդ համարվող տղամարդիկ:
Դանիացի Վեստերգարդը պատրաստել է աշխարհի ամենամեծ` երեսունչորս տեղանոց հեծանիվն ու ամենափոքր մոտոցիկլը: Նա ասում է, որ ճիշտ է դրանք օգտագործել ռեկլամի համար: