Posted in Գրականություն

Մխիթար Սեբաստացի

Անոր անխոնջ ընթերցանութիւնն և ուսումնասիրելու ոճը, որոնց վրայ չեմ ուզեր բոլորովին լռութեամբ անցնիլ, կրնան օրինակ մը ըլլալ իրեն հասակակից պատանեաց: Երբ գիրք մը սկսէր կարդալ, ձեռքէ չէր թողուր, մինչեւ որ չաւարտէր ամբողջ և հասու չըլլար անոր բոլոր իմաստներուն, ոճով մը և կարգով մը կը կարդար, ոչ նման իրեն շատ հասակակիցներուն, որոնք գրքերու ստէպ փոփոխութեամբ կուզեն անցնել իրենց ձանձրույթը: Երբ խրթին բառի կամ իմաստի մը հանդիպէր, առանց քննելու չէր անցներ  և ոչ ալ երկար ժամանակ  կը կենար վրան, այլ առանձին տետրի մէջ կը նշանակէր, որ յետոյ նոյն գրքին լուսաւոր տեղեաց հետ բաղդատելով հասկնար կամ գիտնական անձանց հարցնելով տեղեկանար: Անոր ընթերցանութեան չափ չկար. ոչ միայն սենեկին մէջ, այլ նաեւ դուրսը, պարտեզին մէջ, ճանապարհորդելու ժամանակ հետիոտն կամ գրաստի վրայ, միշտ ձեռքը գիրք մը ունէր: Ոչ մէկ առարկայ կամ զբաղումն կարող  չէր ցրումն պատճառել անոր կամ ետ կեցնել զինքն ընթերցումէն: Եղան օրեր՝ որ առանց ուտելու անցուց, գրքերու մէջ ընկղմած բոլորովին: Գեղեցիկ և յարմար օրինակները կամ վկայութիւնները միտքը կը պահէր, մեծ յիշողութեան տէր ըլլալով, կամ առանձին թղթիկներու վրայ կը նշանակէր, որով երբ հարկ ըլլար քարոզ տալ կամ հոգեւոր բանի մը վրայ խոսիլ, միշտ պատրաստ ունէր կարեւոր նյութերը: Յիշողութեան հետ՝ սուր անդրադարձութիւն մը ալ ունէր, արթուն և ըմբռնող միտք մը, որ ոչ միայն գրութեանց՝ այլ և գործերուն մէջ կերեւի:

Աղբյուր՝  Յովհաննէս Թորոսեան, «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ»

Վենետիկ, Մխիթարեան տպարան, 1932թ., էջ 73-74

Առաջադրանքներ

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը՝ բառարանի օգնությամբ մեկնաբանելով։

2. Համառոտ ներկայացրո՛ւ Սեբաստացու ընթերցանության ոճը, ձևը։ 
Սեբաստացին շատ էր սիրում գիրք կարդալ։ Մինչև գրքի բոլոր իմաստները և անհասկանալի բառերի բացատրությունը չէր իմանում չէր անցնում  մի ուրիշ գրքի։ Նա կարդում էր ամենտեղ նույնիսկ ձիու վրա։

3. Ներկայացրո՛ւ քո ընթերցանության ոճը/ 10  և  ավել նախադասություն/։ 
Իմ ընթերցանության ոճը այսպիսինն է։ Ես կարդում եմ և եթե անհասկանալի բառեր են լինում նայում եմ բառարանում։ Բայց ոչ միայն մեկ բառարանում այլ միքանի։  Նաև եթե ինձ գիրքը շատ է դուր գալիս կարող եմ օրվա սկզբից մինչև վերջ կարդալ։  Նաև շատ եմ սիրում գիրք կարդալ ոչ թե տանը այլ այգում։ Բացի այդ սիրում եմ քնարկել իմ կարդացած գրքեր ուրիշների հետ։ Նույնիսկ եղել է պահ որ գրադարանում այնպիսի գիրք չկար որը ինձ հետաքրքրեր։

Author:

Ողջու՜յն։ Իմ անունը Գուրգեն Աբրահամյան է: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոցում, 5-րդ դասարանում։ Իմ մազերը կարճ են և սև։ Ես ունեմ շագանակագույն աչքեր։ Ես սիրում եմ Մաթեմատիկա։ Ես նման եմ իմ պապիկին։

Leave a comment