Դերանուն
1. Յուրաքանչյուր շարքից մեկական բաղադրիչ վերցնելով` բաղադրյալ դերանուններ կազմի՛ր:
Ա. Այս, այդ, այն, նույն, որ, քանի, ինչ, ոչ:
Բ. Ինչ, տեղ, պես, քան, պիսի, երորդ:
Այսինչ, Այստեղ, Այսպեղ, Այսքան, այսպիսի, այդտեղ, այդպես, այդքան, այպիսի, այնտեղ, այն0
2. Տրված դերանուններով բառեր կազմի՛ր:
Ես, ինքը (իր կամ յուր), այս, նույն, այլ, ամեն:
3. Տրված որոշյալ դերանուններով նախադասություններ կազմի՛ր:
Բոլոր, բոլորը, ամբողջ, ամբողջը, ամեն ինչ, յուրաքանչյուր, ամեն մի:
4. Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:
ճապոնացի երկարակյաց ձկնորսն ասում էր, որ իր ամբողջ (սնունդ) եղել է ծովակաղամբն ու հում ձուկը: Նա ամբողջ (գյուղ) խորհուրդ էր տալիս նույն ձևով սնվել:
Իր կյանքի բոլոր (տարի) անցկացրել է նույն գյուղում:
Քնելու ընդունակությունը կորցրած երեխային քննելով`բոլոր (բժիշկ) (ասել), թե դա բացաոիկ ու անհավանական դեպք է:
Քնաբեր դեղերից ոչ մեկը (չազդել):
Քառասուն տարի է, որ իր բոլոր (գիշեր) (նվիրել) իր անձի զարգացմանը:
Ամբողջ (գիշեր) կարդում է, գրում ու նկարում:
Այդ օրը ոչ մի (վթար) (չգրանցվել):
Նոր մեքենան առայժմ ոչ մի (հաջողություն) չունի:
Ամբողջ (արձակուրդ) նվիրեց երեխայի ասած մեքենան գտնելուն:
5. Պարզի՛ր, թե տրված դերանուններն ի´նչ սկզբունքով են խմբավորվել և յուրաքանչյուր խմբին երեք–չորս դերանուն ավելացրո՛ւ:
Ա. Ես, դու, այս, ինչ, որ, մի:
Բ. Ոչինչ, ամեն ոք, որտեղ, մեկմեկու, այստեղ:
Գ. Ոչ ոք, ոչ մի, մի քանի, մեկն ու մեկը: