Posted in Հետազոտական աշխատանք, Աշխարհագրություն 8

10 հետաքրքիր փաստ Ֆինլանդիայի մասին

Ֆինլանդիան տարեցտարի ընդգրկվում է աշխարհի ամենաբարեկեցիկ երկրների ցանկում, ինչպես նաև՝ Նորվեգիայի հետ հավասար ՝ կյանքի համար լավագույն պայմաններ ունեցող երկրների ցանկում

Ֆինլանդիան աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում մեկ շնչի հաշվով սուրճի սպառմամբ։

Մարդիկ Ֆինլանդիայում երեք անգամ ավելի շատ են քան սաունաները։ Այս պարամետրով ֆինները զբաղեցնում են առաջին տեղը աշխարհում:

Ֆինլանդիայի տարածքում գտնվում է գրեթե 180 հազար լիճ։

Ֆինլանդիայում ծորակի ջուրը ամենամաքուրն է աշխարհում, գրեթե ամենուր այն կարելի է խմել։

Ֆիննական անտառներում աճում են բազմաթիվ սնկեր ՝ Սպիտակ, Աղվեսասունկ և այլն, բայց ֆինները երբեք չեն հավաքում դրանք ՝ սահմանափակվելով խանութներում գնված շամպինիոններով։

Մեկ շնչի հաշվով ալկոհոլի սպառմամբ Ֆինլանդիան աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը ՝ Առաջին երկուսը զիջելով Ֆրանսիային և Իտալիային

Ֆինլանդիայում պետական կարգավիճակ ունեն երկու լեզու ՝ ֆիններեն և Շվեդերեն: Այնուամենայնիվ, ֆինների մեծամասնությունը նույնպես լավ է խոսում անգլերեն:

Ֆինլանդիայում երթևեկության կանոնների խախտման համար տուգանքները կախված են խախտողի աշխատավարձից: Որքան բարձր է աշխատավարձը, այնքան մեծ կլինի տուգանքը նույն խախտման համար: Այստեղ վճարվել է աշխարհի ամենամեծ տուգանքը ՝ 170 հազար եվրո 40 կմ/ժ արագությունը գերազանցելու համար ։

Հյուսիսային Ֆինլանդիայի փոքր քաղաքների փողոցներում, երբեմն իսկապես կարելի է տեսնել եղնիկ:

Աղբյուր՝ 10 интересных фактов о Финляндии

Posted in Հանրահաշիվ

Հանրահաշվական կոտորակներ

3x+y/1=3x+y
x2-2xy+y2/1=x2-2xy+y2
15(x+y)/5=3(x+y)=3x+3y
x2-4xy+4y2/x-2y=x-2y

-x/x-3→x/x-3
-a2-1/a-2→a2-1/a-2
-1/2x+3y→1/2x+3y
151

1/20y → 1xy/ 20x2y
5/x2→100y/20x2y
7/20→7x2y/20x2y
11/2x→ 110xy/20x2y
3/5xy→12x/20x2y

12x2y/48xy=x/4
7mn(x-y)2/14(x-y)3=mn/2(x-y)

8/12=2/3
256/924=64/231
14a/21ab= 2/3b
x5/x7=x-2
24a5b6c/36a7b4c=2b2/3a2




Posted in Պատմություն

Պատմություն

Առաջադրանք 2

  • 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմի ընթացքն ու արդյունքները,Ադրիանուպոլսի պայմանագիր:
  • Ընթացել է Բալկանյան և Կովկասյան ռազմաճակատներում: 1827 թ-ի հոկտեմբերի 8-ին Մահմուդ II սուլթանը չեղյալ է հայտարարել մինչ այդ կնքված ռուս-թուրքական պայմանագրերը և «սրբազան պատերազմի» կոչ արել Ռուսաստանի դեմ: 1828 թ-ի ապրիլի 14-ին Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Թուրքիային: 
    Կովկասյան ճակատում գեներալ Իվան Պասկևիչի 25-հզ-անոց բանակի (ընդդեմ 50-հզ-անոց թուրքական բանակի) խնդիրը Կարսի և Ախալցխայի փաշայությունները գրավելն էր: Ռուսական զորքերը գրավել են նաև Սուխումն ու Փոթին: 
    Հունիսի 14-ին Պասկևիչի կորպուսը, անցնելով Ախուրյանը, գրոհել է Կարսի բերդը և հունիսի 23-ին գրավել այն, այնուհետև՝ Ախալքալաքը, Բայազետը, Ալաշկերտը, Ախալցխան: Վերջինիս գրավման ժամանակ աչքի են ընկել գեներալներ Բարսեղ Բեհբութովը և Իվան Բուրցովը: Ռուսական զորքերը հետ են մղել թուրքերի հակահարձակումները և Սողանլուղի ճակատամարտում ջախջախել նրանց: 1829 թ-ի հունիսի 27-ին գրավել են Էրզրումը, հուլիս-օգոստոսին՝ Օլթին, Քղին, Խնուսը, Մուշը, Դերջանը, Բաբերդը, Գյումուշխանեն և մոտեցել Տրապիզոնին: Մայրաքաղաք Կոստանդնուպոլսի մատույցներում ռուսական զորքերի հայտնվելը հարկադրել է թուրքական կառավարությանը հաշտություն կնքել:
  •  Համեմատում այս երկու պայմանագրերի արդյունքները, հետևանքները հայ ժողովրդի համար:
    1829 թ-ի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքվել է պայմանագիր, որով Ռուսաստանին են անցել Սև ծովի կովկասյան ափը (մինչև Բաթումից հյուսիս ընկած շրջանը), Ախալցխայի փաշայության մի մասը՝ Ախալցխա և Ախալքալաք քաղաքներով: 
    Օգտվելով պայմանագրի 13-րդ հոդվածի ընձեռած հնարավորութունից՝ 1829–30 թթ-ին շուրջ 80 հզ. հայ Էրզրումից, Կարսից ու Բայազետից գաղթել է Այսրկովկաս: Էրզրումից գաղթածները հաստատվել են հիմնականում Ախալցխայում և Ախալքալաքում, կարսեցիները՝ Շիրակի և Թալինի շրջաններում, բայազետցիները՝ Սևանա լճի ավազանում: 
  • Հայերի մասնակցությունը ռազմական գործողություններին և ունեցած ավանդին:

Ռուս-թուրքական պատերազմներին գործուն մասնակցել են նաև հայերը. նրանք հույս ունեին ռուսական զենքի օգնությամբ ազատագրվել թուրքական լծից: 1828–29 թթ-ի պատերազմին մասնակցել են արևելահայերից հավաքագրված 2-հզ-անոց հետևակային և 800-հոգանոց հեծյալ զորաջոկատները: Ռուսական բանակի կազմում գործել է կարսեցի հայերի 2 դրուժինա (հեծյալ և հետևակ): Բայազետում կռվել է Մելիք Մարտիրոսյանի 500 կամավորներից բաղկացած հեծյալ ջոկատը, Էրզրումում՝ Մկրտիչ աղայի հեծյալ հարյուրակը: Աշխարհազորային ջոկատներ են ստեղծել նաև Ալաշկերտի, Բասենի, Մուշի, Արդահանի, Սեբաստիայի և այլ գավառների հայերը:

  • Աղբյուրները՝
  1. Ռուս-թուրքական պատերազմներ
  2. Ադրիանուպոլսի պայմանագիր
  3. Ռուս-թուրքական պատերազմներ/ֆիլմ/