Posted in Գրականություն

Գրականություն

Առաջադրանքներ 

1. Բնութագրի՛ր տղային՝ տեքստից մեջբերումներ անելով: 
Տղան բարի էր և հավատարիմ։ Նա օգնում էր ծերունուն երկար ժամանակ իմանալով ծերունու ուժեղ և թույլ կողմերը

2. Առանձնացրո՛ւ ծերունու նկարագրությունը: 
 Հին էր նրա ամեն ինչը, բացի աչքերից, իսկ աչքերի գույնը նման էր ծովին, աննկուն մարդու ուրախ աչքեր էին դրանք։ 
Բայց որովհետև ամեն օր վերադառնում էր առանց որսի, տղայի ծնողներն էլ ասացին նրան, որ ծերուկը հիմա արդեն անկասկած salao է, այսինքն՝ «ամենաձախորդ մարդը», և հրամայեցին ծով դուրս գալ մի ուրիշ նավակով, որը իսկապես երեք լավ ձուկ բերեց հենց առաջին շաբաթը
 ձեռքերի վրա երևում էին խոր սպիներ, որ պարանն էր առաջացրել խոշոր ձուկ հանելու ժամանակ։ Բայց նոր սպիներ չկային, եղածները հին էին՝ վաղուց անջուր անապատի ճաքերի նման։
Նա շատ պարզասիրտ մարդ էր, որպեսզի մտածեր, թե հեզությունը երբ էր համակել իրեն։ Բայց գիտեր, որ հեզությունը եկել է և իր հետ ո՛չ ամոթ է բերել, ո՛չ էլ մարդկային արժանապատվության կորուստ։
Զարմանալի էին այդ ուսերը՝ հզոր, չնայած ծերությանը, ուժեղ էր նաև վիզը, և հիմա, երբ ծերունին քնած էր գլուխը կրծքին հակած, կնճիռներն այնքան նկատելի չէին։

3. Մեկնաբանի՛ր միտքը՝ Հին էր նրա ամեն ինչը, բացի աչքերից, իսկ աչքերի գույնը նման էր ծովին, աննկուն մարդու ուրախ աչքեր էին դրանք։ 
Միտքը ասում է այն որ ծերունին չեր հանձնվում և նա ամեն օր ծով էր դուրս գալիս ուրախ։

4. Մեկնաբանի՛ր՝ Բայց գիտեր, որ հեզությունը եկել է և իր հետ ո՛չ ամոթ է բերել, ո՛չ էլ մարդկային արժանապատվության կորուստ։
Այս միտքը ասում է որ ծերունումոտ ձևավորվել էր բարիություն և պարկեշտություն բայց ոչ ամոթ է տվել նրան ոչ էլ մարդկայինության կորուստ

Սկզբում պարտք ես խնդրում, հետո էլ ողորմություն ես խնդրում…
Այս միտքը ասում է որ այսօր դու պարտք վերցնելուց չես մտածում ապագայի մասին

Posted in Պատմություն

Պատմություն

Առաջադրանք 1

Ռուս-թուրքական պատերազմներ

1.Կարդալ , դուրս գրել ռուս-թուրքական պատերազմների ընդհանուր օրինաչափությունները

Սանձազերծել է Թուրքիան` Ֆրանսիայի դրդմամբ` հույս ունենալով իր համար նպաստավոր պայմաններում [Ռուսաստանը պատերազմում էր Ֆրանսիայի (1805–07 թթ.) և Իրանի (1804–13 թթ.) դեմ] վերագրավել կորցրած տիրույթները: Դեկտեմբերի 18-ին Թուրքիան պատերազմ է հայտարարել Ռուսաստանին: Պատերազմական գործողությունները տեղի են ունեցել Դանուբյան և Կովկասյան ռազմաճակատներում: 1807 թ-ի փետրվարին փոխծովակալ Դմիտրի Սենյավինի հրամանատարությամբ սկսվել են ռազմական գործողություններ: Հունիսի 19-ին Աֆոնի ծովամարտում թուրքական նավատորմը ջախջախվել է: Դանուբի վրա թուրքական զորքերը մի շարք պարտություններ են կրել և նահանջել: 

Կովկասյան ռազմաճակատում հիմնական ռազմական գործողությունները ծավալվել են Գյումրիի մոտ, որտեղ հունիսի 18-ին գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչը 7-հզ-անոց զորաբանակով պարտության է մատնել Յուսուֆ փաշայի 20-հզ-անոց բանակին: 

1811 թ-ի մարտին ռուսական բանակի գլխավոր հրամանատար է նշանակվել Միխայիլ Կուտուզովը, որի հմուտ ռազմավարության շնորհիվ թուրքերի գլխավոր ուժերը Դանուբի ձախ ափին ընկել են շրջապատման մեջ և անձնատուր եղել: 1812 թ-ի մայիսի 16-ին հայազգի դիվանագետ Մանուկ Բեյի պալատում կնքվել է Բուխարեստի հաշտության պայմանագիրը, համաձայն որի՝ Թուրքիան ճանաչել է Բեսարաբիայի անցումը Ռուսաստանին: 

Ռուս-պարսկական պատերազմ, 1826-1828 թվականներին տեղի ունեցած ռազմական գործողություն պատմական Հայաստանի արևելյան գավառներում ՝ Ռուսական կայսրության և Ղաջարական Իրանի միջև։

Այս, ինչպես և նախորդ (1804-1813) պատերազմների պատճառը եղել է Ռուսաստանի ընդլայնումը դեպի Սև և Կասպից ծովեր։ Դրան զուգահեռ Անգլիան ցանկանում էր կասեցնել ռուսների առաջխաղացումը, և սեփական ձեռքերում կենտրոնացնել արևելքի, մասնավորապես՝ Հնդկաստանի, Պարսկաստանի ու Օսմանյան կայսրության հետ կատարվող առևտուրը։ Իր հերթին Իրանում նոր հիմնադրված հարստության՝ Ղաջարիների երկրորդ շահ Ֆաթհ Ալին (1797-1834), ցանկանում էր հետ գրավել նախորդ պատերազմում Գյուլիստանի պայմանագրով կորցրած գավառները՝ ի դեմս արևելյան Վրաստանի, Կուր-Արաքսյան միջագետքի, Կասպից ծովի արևմտյան ափերի[4]։

Պատերազմի առիթը 1825 թվականի դեկտեմբերին Ռուսաստանում բռնկված ապստամբությունն էր։ Որոշ պատմաբաններ համարում են, որ այդ ընդվզումը կապված էր ԱՄՆ-ի անկախության հռչակագրի և անկախության պատերազմի հետ[5]։ Ալեքսանդր I-ի մահից հետո Սանկտ Պետերբուրգում գահ է բարձրանում եղբայրը՝ Նիկոլայ I-ը, որի թագադրմանը դեմ լինելով՝ բանակի որոշ սպաներ ընդվզում են։ Նրանք հայտնի են դառնում «դեկաբրիստներ» անունով։ Ռոմանովները ճնշում են ապստամբությունը և վերահաստատում իրենց իշխանությունը[6]։ Դրանից հետո անգլիական գործակալներն Իրանում լուրեր էին տարածում, թե Ռուսաստանում սկսել են գահակալական կռիվներ, և իսկական ժամանակն է թագավորին չենթարկված զորքերից խլելու կորցրած տարածքները[7]։

Պատերազմն ավարտվել է 1828 թվականին Ռուսաստանի հաղթանակով։ Հյուսիսային Իրանի Թուրքմենչայ գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր, որով Իրանը հրաժարվում է Երևանի և Նախիջևանի խանություններից՝ հօգուտ Ռուսաստանի[8]։ Վերջինս հրաժարվում է Արաքս գետից հարավ ընկած գրավյալ տարածքներից[9]։

Posted in Ֆիզիկա

Ֆիզիկա

1.Որ մեծությունն է կոչվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:

2.Ինչպես է փոխվում ազատ անկում կատարող մարմնի՝

   ա. կինետիկ էներգիան;
մեծանում
  բ. պոտենցիալ էներգիան; 
փոքրանում
գ. լրիվ էներգիան:
փոքրանում

3. Ձևակերպել լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը:

4. Ինչ պայմանների դեպքում է պահպանվում մարմնի  լրիվ մեխանիկական էներգիան:
Երբ բացակայում են շփման և օդի դիմադրության ուժերը

5. Ինչպես է փոխվում համակարգի  լրիվ մեխանիկական էներգիան, երբ այնտեղ գործում են շփման ուժերը:
փոքրանում

6. Ինչու հնարավոր չէ ստեղծել հավերժական շարժիչ

Posted in Հանրահաշիվ

Հանրահաշիվ

102/122=(10/12)2
43/56=(4/52)3
254/78=(25/72)4
(m3)4/(a4)3=(m/a)12
m3m5/a8=(m/a)8
(n6)2/a12=(n/a)12

34>43
24=42
1020>2010
100200>200100
19992000>19981999

(a5)2=(a2)5
(a3)4=((a2)2)3
(a6)7=(a2)21

(a5)10=a50
(a2)25=a50
(a10)5=a50


a4=(a2)2
a20=(a10)2
a50=(a25)2

710=75*75
a6=a3*a3
(cd)7=c7*b7


56=52*52*52
b5=b2*b2*b
(ab)4=a2*a2*b4

35*33=38
43*43=46
24*2-2=22
(53)2=56
(43)5=415
23*33=(2*3)3