Posted in Հայոց լեզու

Հիասքանչ աշխարհ

Աշխարհը  հիասքանչ է։ Դու ապրում ես այդ աշխարհում, մեծանում ես, զարգանում և սովորում ես ապրել։ Աշխարհը կարող է շատ անսպասելի նվերներ անել ՝ և՛ լավ, և՛ վատ ․ դա  է աշխարհը դարձնում հիասքանչ։ Կարող ես հաջողության հասնել շատ անսպասելիորեն։ Օրինակ՝ ստեղծագործողները կարող են մի պատմություն գրել, բայց շատ հույս չունենալ ստեղծագործության վրա, իսկ դա դառնում է ամենահայտնի  ստեղծագործությունների մեկը։ Օրինակ՝ Հարրի Փոթերը։ 

Հիասքանչ աշխարհն ինձ համար  այն է, որ դու գոհ ես քո պայմաններից և քո կյանքից,  ապրում ես քո տանը և մտածում ես՝  ինչ լավ է, որ ես ունեմ տուն և լավ պայմաներ ապրելու համար։ Նաև ես ունեմ շատ լավ շրջապատ, լավ ընկերներ և դա  է իմ կյանքը դարձնում հիասքանչ։  

Posted in Կենսաբանություն, Uncategorized

Գլխուղեղ

1, Ներկայացնել Գլխուղեղի կառուցվածքը
Մարդու գլխուղեղ մարդու կենտրոնական նյարդային համակարգի օրգան։ Տեղադրված է գանգի խոռոչում, նրա զանգվածը տատանվում է 1300-1400 գ սահմաններում։ Առանձին դեպքերում այն կարող է ունենալ 1100-2000 գ զանգված։ Գլխուղեղից հեռանում են 12 զույգ գանգուղեղային նյարդեր, որոնցից է ներքին օրգանների աշխատանքը կարգավորող թափառող նյարդը։ Մարդու գլխուղեղը սաղմնային շրջանում ու կյանքի առաջին տարիներին ուժգին աճում է և 20 տարեկան հասակում հասնում է իր վերջնական մեծությանը։ Գլխուղեղում նեյրոնների մարմիններն առաջացնում են գորշ նյութ, որը գտնվում է ինչպես գլխուղեղի մակերեսին՝ ձևավորելով կեղև, այնպես էլ գլխուղեղի ներսում՝ սպիտակ նյութի մեջ, կորիզների ձևով։ Սպիտակ նյութը կազմված է նեյրոնների երկար ելուստներից։ Գլխուղեղը կազմված է հետևյալ բաժիններից՝ երկարավուն ուղեղ, կամուրջ, միջին ուղեղ, միջանկյալ ուղեղ, ուղեղիկ և մեծ կիսագնդեր (ծայրային ուղեղ)։ Երկարավուն ուղեղը, կամուրջը, միջին և միջանկյալ ուղեղը կազմում են ուղեղաբունը։


2, Ուսումնասիրել գլխուղեղի բաժիները առանձին-առանձին, նրանց ֆունկցիան

Երկարավուն ուղեղ

Երկարավուն ուղեղ

Երկարավուն ուղեղը վարոլյան կամրջի հետ միասին կազմում են հետին ուղեղ։ Երկարավուն ուղեղը ողնուղեղի վերին հաստացած կոնաձև մասն է 2, 5-3 սմ երկարությամբ։ Նրա ստորին մասը ծոծրակային մեծ անցքն է, իսկ վերինը՝ կամրջի հետին եզրը։ Երկարավուն ուղեղն իր կառուցվածքով նման է ողնուղեղին։ Գորշ նյութում տեղադրված են գանգուղեղային որոշ նյարդերի կորիզներ, որոնք կարգավորում են լեզվի, ըմպանի, կոկորդի, վահանագեղձի, խոշոր արյունատար անոթների, ներքին օրգանների գործունեությունը։ Երկարավուն ուղեղի տարբեր կորիզներն ապահովում են շնչառական, սիրտ-անոթային, մարսողական համակարգերի գործունեությունը, արգելակում և դրդում մեծ կիսագնդերի կեղևի ու ողնուղեղի ֆունկցիաները։ Այստեղ են գտնվում համի, ծամելու, կլլման, ծծելու ռեֆլեքսների կենտրոնները։ Երկարավուն ուղեղն իրականացնում է նաև մի շարք պաշտպանական ռեֆլեքսներ՝ փռշտոց, հազ, փսխում, արցունքազատում, կոպերի թարթում, մասնակցում է նաև կեցվածքն ապահովող ռեֆլեքսների իրականացմանը։ Ինչպես տեսնում եք, երկարավուն ուղեղում գտնվում են կենսական կարևոր կենտրոններ, ուստի նրա ոչ միայն հեռացումը, այլև վնասումն ավարտվում է մահով։ Երկարավուն ուղեղով են անցնում գլխուղեղի մյուս բաժինները, ողնուղեղի հետ միացնող և ողնուղեղից հաղորդվող վերընթաց ուղիները։

Վարոլյան կամուրջ

Վարոլյան կամուրջ

Վարոլյան կամուրջը ներքևից սահմանակից է երկարավուն ուղեղին, իսկ վերևից փոխակերպվում է միջին ուղեղի։ Կամրջում գտնվում են որոշ գանգուղեղային նյարդերի կորիզներ, որոնք նյարդավորում են գլխի առջևի մասը, դեմքի մաշկը, դիմախաղի մկանները, ենթածնոտային, ենթալեզվային թքագեղձերը, արցունքագեղձերը, ականջի, բերանի ու քթի խոռոչի լորձաթաղանթը։ Նրանով են անցնում առջևի և միջին ուղեղը ստորև գտնվող կենտրոններին կապող ուղիները։

Ուղեղիկ

Ուղեղիկ

Ուղեղիկը համարվում է վարոլյան կամրջի խոշոր ելուստ։ Մարդու ուղեղիկի զանգվածը մոտավորապես 150 գ է։ Այն տեղավորված է երկարավուն ուղեղի թիկնային մակերեսին։ Ուղեղիկը կազմված է երկու կիսագնդերից ու դրանք միացնող որդից։ Կիսագնդերը խոր ակոսներով բաժանվում են բլթերի ու բազմաթիվ գալարների։ Ուղեղիկի գորշ նյութը առաջացնում է կեղև, որի տակ սպիտակ նյութն է գորշ նյութի կուտակներով՝ կորիզներով։ Ուղեղիկի գորշ ու սպիտակ նյութերի հետաքրքիր պատկերը կոչվում է «կենաց ծառ»։

Ուղեղիկը դասվում է շարժումները կարգավորող համակարգի մեջ։ Վ.Բ. Ֆանարջյանը բացահայտել է ուղեղիկի դերը կեցվածքի ու մկանային լարվածության կարգավորման, արագ, նպատակաուղղված շարժումների կազմակերպման ու ղեկավարման մեխանիզմում։ Ուղեղիկի վնասվածքի դեպքում նկատվում են համաձայնեցված շարժումներ կատարելու ընդունակության կորուստ, տատանողական շարժումներ, մկանների դող, անհամապատասխանություն մկանային կծկումների մեծության և կատարվելիք շարժման միջև։ Է.Հ. Հասրաթյանը ցույց է տվել, որ ուղեղիկի վնասվածքի մեծ մասի հետևանքները կարող են փոխհատուցվել, եթե ուղեղիկի հետ կապված մեծ կիսագնդերի կեղևի շարժողական գոտին գործում է բնականոն։ Որքան երիտասարդ հասակում է ուղեղիկը վնասվում, այնքան արագ են փոխհատուցվում նրա ախտանշանները։

Միջին ուղեղ

Միջին ուղեղ

Միջին ուղեղը վարոլյան կամրջի շարունակությունն է։ Միջին ուղեղը բաղկացած է քառաբլուրներից, որոնք ապահովում են տեսողության ու լսողության առաջնային ռեակցիաները՝ ակնագնդի շարժումը դեպի լույսի աղբյուրը, կենդանիների ականջախեցու շարժումը դեպի ձայնը։

Միջին ուղեղում են գտնվում նաև զգացող և շարժիչ որոշ կորիզներ, որոնք կարգավորում են ակնագնդերի շարժումը, բբային ռեֆլեքսները, մկանային լարվածությունը, դիմախաղի, մատների նուրբ շարժումները։ Միջին ուղեղի վնասման դեպքում նկատվում են այդ մկանների ոչ կամային կծկումներ կամ դող։ Միջին ուղեղում գտնվող նեյրոնների որոշ խումբ կեղևի վրա թողնում է ակտիվացնող ազդեցություն, որը կարևոր նշանակություն ունի արթուն վիճակը պահպանելու համար։ Միջին ուղեղով են անցնում նաև ողնուղեղը մեծ կիսագնդերի հետ կապող ուղիները։

Միջանկյալ ուղեղ

Միջանկյալ ուղեղը 3D-տեսաշարով

Միջանկյալ ուղեղը տեղադրված է մեծ կիսագնդերի տակ։ Նրա հիմնական բաժիններից են տեսաթումբը ու ենթատեսաթումբը։ Տեսաթումբը իրականացնում է ողնուղեղից, միջին ուղեղից, ուղեղիկից ու հիմնային հանգույցներից դեպի մեծ կիսագնդեր ընթացող նյարդային ազդակների մշակում, մասնակցում է օրգանիզմի՝ որպես միասնական համակարգի կարգավորմանը։ Մեծ կիսագնդերի կեղևի հետ ունեցած երկկողմանի կապերի շնորհիվ տեսաթումբը մասնակցում է քնի ու արթունության հերթագայումը, գիտակցության պահպանմանը, արգելակման զարգացմանը։ Այն նաև ցավազգաց կենտրոն է։

Ենթատեսաթումբը կարևոր դեր ունի օրգանիզմի ներքին միջավայրի կայունության պահպանման, ինքնավար, ներզատական ու մարմնական համակարգերի ամբողջականության համար։ Այստեղ են գտնվում նյութափոխանակությունը, մարմնի կայուն ջերմաստիճանը, քաղցի ու հագեցման, ծարավի, սեռական վարքագծի, վախի ու կատաղության, քնի ու արթունության հերթագայումը կարգավորող կենտրոնները։ Ենթատեսաթումբը նաև վեգետատիվ նյարդային համակարգի գործունությունը կարգավորող ենթակեղևային բարձրագույն բաժին է։ Հ.Գ. Բակլավաջյանի հետազոտություններով այստեղ բացահայտվել են նեյրոններ, որոնք ակտիվացնող ազդեցություն ունեն ողնուղեղի սիմպաթիկ ու պարասիմպաթիկ կենտրոնների վրա։ Ենթատեսաթումբը կապված է մակուղեղի հետ, առաջացնելով ենթատեսաթումբ-մակուղեղային համակարգ, որն օրգանիզմում իրականացնում է նյարդահումորալ կարգավորում։



3, Առանձնացնել մեկ բաժինը և գրել եթե այդ բաժինը բացակայի ինչ տեղի կունենա մարդու հետ
Եթե միջին ուղեղը մարդու մոտ բացակային մարդ չի կարողանա դեմքը շարժի և չի կարողանա իր ձեռքի մտերը շարժել։

4․ համացանցում կատարել ուսումնասիրություններ և դուրս բերել հետաքրքիր փաստեր գլխուղեղի մասին։
Հասուն մարդու ուղեղը պարունակում է 100 միլիարդ նեյրոն:
Ուղեղի կիսագնդերի բոլոր նյարդաթելերի երկարությունը 500 հազար կիլոմետր է։
Ուղեղի կեղևի մակերեսը կազմում է մոտ 20 մ2։
Ուղեղի բոլոր նյարդային կապերի երկարությունը կազմում է ավելի քան 1 միլիոն կիլոմետր՝ այն համարյա թե երեք անգամ ավելի երկար է քան Երկրից մինչև Լուսնի հեռավորությունը:
Նյարդային ազդակի տարածման արագությունը հասնում է 288 կմ/ժ-ի, իսկ մեծ տարիքում այն ​​նվազում է մոտ 15%-ով։
Ուղեղի հիշողության քանակը մոտ 2,5-6 Պետաբայթ է (նման հիշողության չափով դուք կարող եք շարունակաբար դիտել ֆիլմեր DVD-ով ավելի քան 300 տարի):

Posted in Հանրահաշիվ, Uncategorized

Հանրահաշիվ

97; 99; 101; 103; 105; 106-ա,գ

{5x/100 + 4y/100=46
{4x/100+5y/100=44
{100*(5x/100 + 4y/100)=5x+4y=4600
{100*(4x/100+5y/100)= 4x+5y=4400
5*(4x+5y)=20x+25y=4400*5=22000
4*(5x+4y)=20x+16y=4600=18400
20x+25y-(20x+16y)= 3600
9y=3600
y=400
5x=3000
x=600
20+

0.38m=38սմ
0,4դմ= 4սմ
{x+y+16=38
{x=y-4
{y-4+y+16=38
{2y=38-16+4= 26
y=13
x= 13-4=9

160սմ
{x
y+25
{2y=2x+26
{2x+25+y=160
{2x=2y-46
3y-46=160
3y=


Posted in Պատմություն

Պատմություն

Ինչ է հեղափոխությունը։
Հեղափոխությունը քաղաքական երևույթ է, որի շնորհիվ պատմական կարճ ժամանակահատվածում հասարակության մեջ կատարվում են արմատական փոփոխություններ։
ինչ է սահմանադրությունը

Բացատրել բառերը՝
պրոտեկտորանտ-
Աբսոլյուտիզմ-
պուրիտան կամ մաքրակրոն-

Լրացրեք թվականները՝
1776 հուլիս 4 – Անկախության հրչակագիր
1640թ․-1653թ․ – երկարատև խորհրդարան
1787թ․ – ԱՄՆ-ի Սահմանադրության ընդունումը


Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

է․ Ա խմբի գոյականներից ածականներ ստացի՛ր Բ խմբի ածականակերտ ածանցների միջոցով:

Ա. Տուն, իմաստ, գույն, ոսկի, երկաթ, համ:
Բ. Ան, դժ, յա, ատ, եղեն, եղ:
Անտուն, անիմաստ, անգույն, գունեղ, գունատ, դժգույն, ոսկյա, ոսկեղեն, երկաթեղեն, երկաթյա, համեղ, անհամ,

2. Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր  ածականակերտ ածանցները:

Վստահելի, համակրելի, բացատրելի, դյութիչ, գրավիչ, հուզիչ, բարկացկոտ, վախկոտ, ամաչկոտ, պարծենկոտ:

3. Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով  և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Յոթ գլուխ ունեցող- յոթգլխանի, երկու երես ունեցող- երկերեսանի, երկու փող ունեցող- երկփողանի, եռանդով օժտված – եռանդուն, շատ բուրդ ունեցոդ-բրդոտւ, գույն ունեցող- գունեղ, թևեր ունեցող – թևավոր, մեծ ուժ ունեցող- ուժեղ, երեք տարի (ամ) տևող, եռամյա, տասը տարեկան- տասնամյա:

4. Կետերը փոխարինի՛ր ածականակերտ ածանցներով:

Անկենդան, չկամ, չխոսկան, հայրական, կիսատ, փառավոր, վայրի, աղոտ, արևելյան, երևանյան, ընկերասեր, կծող, ազդող, թրթռող, հնչեղ, շաչող, խոհող, դողդոջող:

5. Տեքստերի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի:

Ֆուտբոլում խաղարկվող մրցանակների մեջ ամենապատվավորներն անհատական «Ոսկե գնդակ», «Ոսկե կոշիկներ» և «Արծաթե կոշիկներ» մրցանակներն են: «Ոսկե գնդակի» տեր դառնում է այն ֆուտբոլիստը, որ մայրցամաքի ամենալավ մարզիկն է ճանաչվում: «Ոսկե կոշիկներն» ու «Արծաթե կոշիկները» համապատասխան թիթեղներից կարված կոշիկներ են, որ հանձնվում են եվրոպական երկրների ամենալավ ռմբարկուներին:
Գերմանացի ֆիզիկոս Կոենն ասում է, որ քսանմեկերորդ դարում կանայք լողի տարածությունը հեշտ են հաղթահարելու, քան մեր օրերում ամենալավ լողորդ համարվող տղամարդիկ:
Դանիացի Վեստերգարդը պատրաստել է աշխարհի ամենամեծ` երեսունչորս տեղանոց հեծանիվն ու ամենափոքր մոտոցիկլը: Նա ասում է, որ ճիշտ է դրանք օգտագործել ռեկլամի համար:

Posted in Գրականություն

Գրականություն

Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։ Սաստկացող թշնամանքի մթնոլորտին նրա սիրտը չէր ընտելանում։ Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում։ Բայց դա անցնում էր առաջին, երկրորդ, երրորդ հարվածից հետո․ ստանալուց կամ հասցնելուց։Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, որպես կանոն, առաջինը խփում էին իրեն։ Դա այնքան սարսափելի չէր։ Վատը կռվից մնացող քենն էր։ Այդ ոխակալ անվստահության տևողությանը նրա սիրտը չէր դիմանում։ Ելքը այն էր, որ հակակշիռ թշնամանքով մտասեւեռվեր, թշնամանքի օդով սնվելով՝ իր կորովը տեղը պահեր․․․ Բայց դա ի՞նչ կյանք էր։ Շուրջբոլորը այնքա՜ն ներդաշնակ ու կոպտությունից շեղող բան կար, տղայի միտքը հափշտակող այնքա՜ն գաղտնիք կար ծալ-ծալ բացվող աշխարհի վրա, եւ նա այնքան ցրված էր լինում, այնքան անպատրաստ, զգոնությունը կորցրած այնքան, որ այս անգամ էլ առաջինը խփում էին իրեն։ Եվ շատ դեպքերում պատասխան չէին ստանում։Հիմա այդ կյանքը անցած շրջան էր։ Եթե առաջ կարելի էր անձնական վիրավորվածությանը կարեւորություն այնքան էլ չտալ, կարելի էր մի բան էլ կուլ տալ, ― հիմա ուրիշ էր։ Իր արժանապատվությունը այսուհետեւ իրենից բացի վերաբերելու է նաեւ մեկին։ Հարաբերությունները պարզելու համար ընդամենը երեք-չորս օր ժամանակ կար։ Օր կորցնել չէր կարելի։ Մինչեւ իր աղջկա գալը ինքը պիտի Մեծառեխին կա՛մ ծեծած լինի, կա՛մ աչքի փուշը կոտրած լինի։ Իր աղջկան շենում ծուռ նայող չպիտի լինի։ Իր աղջկա ներկայությամբ իրեն բան ասող չպիտի լինի։«Վերջ, ― ասաց տղան՝ հայելու առաջ դաստակը վիրակապով փաթաթելիս, ― խելոք ենք եղել, ծեծ ենք կերել, ծաղր ենք հանդուրժել ― անցած լինի։ Ձեր արածը ձեզ հալալ լինի ― այսօրվանից՝ վերջ։ Բանաստեղծություն-բան գրելը հետաձգվում է անորոշ ժամանակով»։Նա դժվար հասավ այս որոշմանը։ Երբ մտածում էր աղջկա մասին, համակվում էր վճռականությամբ, բայց վճռականությունից բան չէր մնում աղջիկը մտքում չեղած ժամանակ։ Իսկ երբ վերստին մտաբերում էր, հարկ էր լինում ոգու կորովը շնչի բերել մեռյալ կետից։ Բայց ամառային արձակուրդները մոտենում էին, ամեն ամառ հովեկ աղջիկը արդեն մտքում կար անբացակա եւ մտադրությունը դարձավ վճիռ։Այնինչ մարմնով պատրաստվում էր գարնան սկզբից։ Ակումբի բակից տուն էր քարշ տվել երկու փթանոց գիրերից մեկը ու կպել դրան․․․ Նրա մարզվելը սկզբում, իրոք, նման էր կպչել-մնալու։ Մետաղը հաստոտ ըմբիշի նման իրար չէր գալիս, տղան թպրտում էր ու պարում էր դրա շուրջը, երկաթը տղային ծալում-ծալծլում-հակում էր հողին, ասես ուզում էր կլանել իր պաղ, հոծ ընդերքը։ Տղան գալարվում, բայց պոկ չէր գալիս։ Երկու ելք կար․ կամ պիտի ինքը երկաթին հլու՝ գետինը մտներ, կամ՝ երկաթը գետնից կտրեր։ Երրորդը չկար։ Թողնել գնալը բացառված էր։ Տղան ասում էր ինքն իրեն․ «Ես՝ չէ, երկաթն է ձեռս բռնել, մինչեւ գետնից չկտրվի՝ բաց չի թողնելու։ Պիտի կտրվի»։Նա շատ լավ գիտեր, որ մնացած մի քանի ամսում ուժից չի տրաքվելու, բայց որ երկաթը գլխից վեր հանելու ձեւը պիտի գտնվի՝ դա անկասկած էր։ Այն օրը, երբ ծանրությունը գլխից վեր հանես, իր գործելու ժամն էր լինելու։ Ծրագրված էր երկու կռիվ։ Նույնիսկ երեքը։ Քանիսը որ անհրաժեշտ եղավ։Հիմա կանգնած է զգեստապահարանի հայելու առաջ, հագած ունի անթեւ շապիկ, բազուկների մկանունքը նորվա ջանքից դեռ փքված են, դաստակը՝ պնդված, եւ կենտրոնացած պատրաստվում է կռվի գնալու մի ոհմակի դեմ եւ հետը գնացող մեկը չունի՝ թիկունքին կանգնի։ Եղբայրը մեծ է, ընկերների ոչ բարով թիկունքը ինքն է, ― այսպես անթիկունք գնալու է նրանց թաղը, ովքեր կռվում են միշտ ոհմակով, միշտ՝ թաղովի, միշտ՝ գեղովի ― նույնիսկ մեկի դեմ։Տղան անուշ մի թախիծով խղճում էր իրեն։ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։«Կինո մի սարքի»,֊ասաց տղան, դուրս եկավ տնից եւ հանգիստ էր։ Կամ վճռական էր։ Կամ արդարությունը իր կողմն էր։ Նա փորձով գիտեր․ երբ մեղավոր է, ինքը թույլ է, նույնիսկ վախկոտ է եւ թեւն է թալուկ, երբ մեղավոր է։ Արդարության մի զորեղ բնազդ նրան կյանքի այս կռվի մեջ դարձնում է երիցս անպետք։ Բայց այսօր իրեն ուժեղ էր զգում։Լավ կլիներ Մեծաբերանի արբանյակները լրիվ կազմով հետը լինեին։ Կտեսնեին՝ դաս կառնեին եւ այս մի կռվով գուցե թե բանը վերջանար։ Նրանք ուժից վախեցող են։ Շուն կռվացնողների նրանց ցեղը մեկի դեմ գնում է երեք հոգով, բայց երկուսի դեմ չորսով չեն գնա, երեքի դեմ տասից պակաս եղան՝ չեն գնա․․․ Թող բոլորով հավաքված կինեն, միայն թե երեք հոգուց ավելի վրա չգան, միայն թե իրենց սազական վարքով թիկունքից քարով չխփեն․․․ Ժամանակից շուտ չխփեն։Կռվի պատրվակ սարքել պետք չէր, իր ներկայությունն իսկ պատրվակ էր։ հարկավոր էր միայն սպասել։ բայց անկամ, անշարժ սպասելուց վճռականությունը կորցնելու վախ կար։ Չէ, տնից առած թափը կոտրելու կարիք չկար։Տղան նայեց կոխ բռնողներին եւ անփույթ թքեց։ Ոչ թե ոտքի տակ, որպեսզի չընկնի մեկնումեկի՝ իր շորւջը գծած ինքնասիրության շրջանի մեջ (ուժեղինն՝ արձակ, թույլինը՝ նեղ), այլ հենց այդպես՝ հեռու եւ անփույթ։ Սա արդեն վերաբերմունք էր նրանց հանդեպ, բայց պակաս թվաց, եւ տղան կոխի կպածներից մեկի գլխարկը ոտի թաթով թռցրեց օդ։ Արարքը այնքան արտառոց էր, որ կոխի մեջ տաքացածներն իսկ նկատեցին։ Եւ իսկույնեւեթ կոխը թողին։Գլխարկի տերը հեւալով նայեց տղային, նայեց իր ընկեր Մեծաբերանին՝ սա ժպտում էր քաջալերիչ։ Գլխարկի տերը սպասում էր շունչը տեղը գա, եւ միջոցը մեր օգտնին եղավ։ Նրա վրա ուժեր վատնելը անիմաստ էր։ Լավ է ուժեղը դեմդ լինի, քան թիկունքիդ, շուրջբոլորդ մի տեղ հածելիս։ Հետո, թիկունքը առավել ապահով կլինի, եթե նրանք վստահ լինեն, որ վերջիվերջո ջարդ են տալու։֊Ինչի՞ ես բերանդ ծռել,֊տղան կանխեց գլխարկի տիրոջ վրա քշելը։֊Ե՞ս,֊ապուշ կտրեց Մեծաբերանը։֊Չէ, մոքիրդ,֊նրանց հանգով ասաց տղան։֊Դե տեղդ կանգնի․․․Կռվելը նրա համար խաղուպար էր, նա ուրախ էր, որ առանց ջանքի գործ է բացվել, բայց մի տեսակ շփոթված էր կամ վիրավորված, որ մարտահրավերի մենաշնորհը խված է ձեռքից։Տղայի սիրտը մի պահ նվաղեց, հետո թունդ առավ, նախահարձակման անծանոթ մի կիրք համակեց նրան։ Առաջին անգամ նա իր կամքով կռիվ էր անում եւ առավելությունը իսկույն զգաց․․․ Ձախ արմունկով հարվածը առավ ու աջով խփեց, պատասխանը ստացավ կողին, բայց թույլ հարված էր։ Թափից հասկացվեց, որ խփողը աչքի առաջ հատուցում ունի, եւ դա նրա ուժը կիսել է։ Նա միշտ խփել է խաղալու նման՝ անփույթ թափով։ Հիմա այդպես չկարողացավ։Հակառակորդի թափը կոտրելը տղային գրեթե բավարարում էր, մնում էր առանց ծեծ ուտելու կռիվը դեպի վախճան տանի։Տղան իրենց օղակողների թիկունքում տեսավ ընկերոջը ու սրտապնդվեց՝ համենայնդեպս կարեկից ունի, նույն պահին էլ մտահոգվեց՝ ընկերոջ դեմ ծեծվել չէր ուզում․ առանց վկայի կերած ծեծը շուտ է մոռացվում։ Օգնություն էլ՝ չէր սպասում։ Ընկերը նույնիսկ կռիվը թափել չէր համարձակվի, նրա չնչին շարժումը անգամ դիտվելու էր պաշտպան կանգնել եւ ոհմակը վրա էր տալու։ Ընկերը դա հասկանում էր։ Ոհմակին պատրվակ էր պետք։ Նրանց առայժմ ետ էր պահում պարագլխի գերազանցության համոզմունքը, այլապես նրանց ինչի՞ն էր պետք պատրվակի պես դատարկ բանը․․․ Այնուամենայնիվ, սառնասրտությունը չէր խանգարի։Տղայի գործը դժվարացավ։ Խնդիրը այն էր, որ շան ծեծ չուտեր եւ ընկերոջը չմղեր հուսահատ քայլի։ Իսկ թե կարենար հավասար կռվել, այդ դեպքում էլ պիտի այնպես գործը տաներ, որ հակառակորդի գերազանցության պատրանքը մնար, եւ պիտի զգույշ, աստիճանաբար կռվելու նրա կամքը մեռցներ։Տղան հարվածներ էր բաց թողնում ուսերին, կրծքին, ինքն էլ խփում կրծքին, ուսերին, վրան իջել էր մի հաշվենկատ թեթեւություն, ճշգրիտ զգում էր հարվածի պահը, հարվածից հաջող խուսափում էր, իսկ հակառակորդը անակնկալից կորցրել էր իրեն, ձեռքերը թափահարում էր թարս ու շիտակ եւ տղան հանկարծ գլխի ընկավ․ նա հավասար կռվի համար պիտանի չէ, նրա ոգին ոհմակի մեջ է, նրա կորովը արթնանում է հակառակորդի քնած ժամին․․․ Տղան զգաց, որ ուզած պահի կարող է չոքեցնել նրան։ Մի կարճ ժամանակ կռվի տարերքը նրան կալավ, հաշտվեց ջարդված քիթուբերանով աղջկա առաջ երեւալու հետ, մտահան արավ ընկերոջը, մի լիասիրտ հարվածի տենչով սիրտը ծուլ ելավ եւ անպաշտպան դեմքի վրա խոյացող ձեռքը փոքրոգաբա՞ր, ընկերո՞ջ համար, թե՞ հայի խղճով՝ վերջին պահին իր թափը կոտրեց ինչ֊որ հրաշքով․․․ Անճիշտ հարվածից սաստիկ ցավ զգաց եւ ասյտեղ կերավ աչքի տակին։ Ուշ բնազդով տղան ափը տարավ աչքին ու ետ ցատկեց գոտեմարտելու նետված դեմինից․․․ Հակառակորդը երեւելի գոտեմարտող էր, եթե բռներ մեջքը կամ ոտքը՝ ինքը կորած էր, անպատիվ ծեծից փրկություն չկար։ Աչքի տակին ստանալով՝ տղան կորցրեց հակառակորդին տարածության վրա պահելու զգոնությունը եւ երբ դեմինը երկրորդ անգամ վրա թռավ մեջքը բռնելու, ելք չտեսնելով՝ տղան բռունցքով, կարճ, դիմահար խփեց ճակատին։ Նետվողը չոքեց, զկռտոցի նման ձայն հանեց, տղան վախից մի պահ քար կտրեց՝ այդ պահին էլ ծոծրակին տվին, եւ այդ հարվածը նրան ազատեց հոգին կեղեքող կապանքներից։ Եւ մինչ վուրհայով վրա կտային, մինչ կռվի քաշված ինքն ու ընկերը կտրորվեին ոտքերի տակ, տղան մի քանի պտույտ արեց օղակի ներսում եւ մի քանիսը վայնասունով մեր քաշեցին։Հեղինակ՝ Վանո ՍիրադեղյանԱղբյուրը
Առաջադրանքներ 
1. Գրի՛ր մգեցված բառեր բացատրությունը։ 
Սաստկացող
 անքեն
զարկի
քեն
ոխակալ
կորովը
շեն
հովեկ
հոծ
թալուկ
երիցս
կորովը
կալան

2.  Մեկնաբանի՛ր մտքերը․ Ա․ Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, որպես կանոն, առաջինը խփում էին իրեն։
Տղան մտածում էր որ եթե դիմացինդ չգնա կոնֆլիկտի դու չպիտի հարվածես իրան և դա մարդու հոգեբանակ փուլերից մեկն է։

Բ․ Բայց դա ի՞նչ կյանք էր։ Շուրջբոլորը այնքա՜ն ներդաշնակ ու կոպտությունից շեղող բան կար, տղայի միտքը հափշտակող այնքա՜ն գաղտնիք կար ծալ-ծալ բացվող աշխարհի վրա, եւ նա այնքան ցրված էր լինում, այնքան անպատրաստ, զգոնությունը կորցրած այնքան, որ այս անգամ էլ առաջինը խփում էին իրեն։ 
Տղայի այսմիտքը ճիշտ է։ Օրինակ՝ կիվ անելուց միքանի ր հետո կամ շաբաթ, քայլելիս երկու հոգի գան ու սկսեն քեզ խփել։

Գ․ «Վերջ, ― ասաց տղան՝ հայելու առաջ դաստակը վիրակապով փաթաթելիս, ― խելոք ենք եղել, ծեծ ենք կերել, ծաղր ենք հանդուրժել ― անցած լինի։ Ձեր արածը ձեզ հալալ լինի ― այսօրվանից՝ վերջ։ Բանաստեղծություն-բան գրելը հետաձգվում է անորոշ ժամանակով»։
Տղայի այսմիտքը ասում է այն որ ա արդեն հոգնել է ծեծ ուտելուց և ուզում է արդեն ինքը ծեծել

Դ․ Տղան անուշ մի թախիծով խղճում էր իրեն։ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։
Այս շատ հետաքրքիր և տղայական միտք է: Դու պիտի քաջություն և տղայություն ունենաս որ գնաս այդպիսի քայլի և որ դրանից հետո կարողանաս աղջկա դեմքին նայել։

3. Ներկայացրո՛ւ տղային՝ անդրադառնալով կյանքի, արդարության վերաբերյալ նրա մտքերին, տեսակետին։ Քո տեսանկյունից գնահատի՛ր տղայի մտքերը, արարքները։ 
Տղան շատ կռվարար էր բայց արդար, նաև շատ քաջ և ուժեղ։ Քանի որ այս կյանքում դու կարող ես հաջողության հասնել մենակ քո շրջապատի օգնությամբ։

4. Ինչպիսինն է հեղինակի պատմելու ոճը։ 
Հեղինակի պատմելու ոճը ոչ շատ հեշտ էր բայց նաև հետաքրքիր։ Կային անհասկանալի բառեր բայց շատ լավն էր։

5. Ինչո՞ւ է վերնագրված ,,Սիրելու տարիք,,։ 
Վերնագրված էր սիրելու տարիք որովհետև այս տարիքում է ձևավորվում առաջին սերը և նաև սկսվում է հակամարտության տարիքը։

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

Թվական 

1. Պարզի´ր, թե տրված թվականներն ի՞նչ սկզբունքով են խմբավորվել:

Ա. Տասնմեկ, քսաներեք, քառասունվեց, հիսունչորս, յոթանասունինը, իննսունինը, տասնմեկերորդ, վաթսունութերորդ, երեսունմեկական:
կցական

Բ. Հարյուր մեկ, հազար երեք հարյուր երեսուներկու, երկու հազար հինգ հարյուր հիսուներորդ, չորս հարյուր վաթսունական, երեք քառորդ, զրո ամբողջ հինգ տասնորդական:

Հարադրական

Գ. Երկու-երկու, քսան-քսան, տասնութ-տասնութ, հարյուր-հարյուր:
– հարադրական

2. Պարզի՛րթե տրված թվականներն ի՞նչ սկզբունքով են խմբավորվել.

Ա. Մեկ, հինգ, վեց, ութ, տասը, քսան, հարյուր, հազար:
Պարզ

Բ. Տասնմեկ, քսանյոթ, հարյուր տասնինը, հազար վեց հարյուր քսանութ:
Բարդ

Գ. Երեսուն, քառասուն, երկրորդ, հինգերորդ, վեցական, տասական:
Ածանցավոր

Դ. Հազար հինգ հարյուր յոթանասունմեկ, ութսունվեց, քսանյոթերորդ, քառասունմեկերորդ, մեկ երրորդ, երեք տասնորդական:
Բարդ ածանցավոր

3. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:

Մարդն իր կյանքի յոթանասուն տարվա ընթացքում միջին հաշվով Հիսուն միլիոն քայլ է անում:  Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական երկու հազար քայլ է անում:
Մարդն իր կյանքի յոթանասուն տարիներից տասներեք-ը ծախսում է խոսակցությունների, վեց տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում հարյուր տոննա ուտելիք է օգտագործում:
Կյանքի մեկ երրորդը քնած  է անցկացնում:

4. Նախադասությունները ձևափոխի՛ր այնպես, որ թվականները հոմանիշ ձևերով փոխարինվեն:

Օրինակ`Կողմերը վեցական մետը երկարություն ունեն: – Յուրաքանչյուր կողմը վեց մետր երկարություն ունի:

 Ճանապարհի համարակալված հատվածներից հիսունհինգերորդն է    քեզ հետաքրքրողը: -Ճանապարհի համար հիսունհինգ հատվածն է քեզ հետաքրքրողը:

Գրքերից յուրաքանչյուրը երեք հարյուր էջ ունի:
Գրքերը երեքհարյուրական էջեր ունեն
Նրանք այդ օրը երեսունական կիլոմետր անցել էին անապատով:
Նրանք այդ օրերին երեսուն կիլոմետր ճանապարհ էին անցնում անապատոով
Գյուղում, որտեղ ջրհորի կամ աղբյուրի ջուր են օգտագործում, ամեն մարդ օրական ծախսում է քսան լիտր ջուր:
Գյուղում, որտեղ ջրհորի կամ աղբյուրի ջուր են օգտագործում, մարդիկ օրական 
ծախսում էն քսանական լիտր ջուր:


Ժամանակակից մեծ քաղաքներում բնակիչներն օրական մոտ չորս հարյուրական լիտր ջուր են ծախսում:
 Ժամանակակից մեծ քաղաքներում  ամեն բնակիչ օրական մոտ չորս հարյուր լիտր ջուր Է ծախսում:
Պայթուցիկները թաքցրել էին համար երեք տակառի մեջ:
Յուրաքանչուր պայթուցիկը թաքցված է երորդ տակառի մեջ
 Հյուրանոցի վաթսուներորդ սենյակում մի լրագրող է ապրում, որը հետաքրքրվում է անցյալ տարվա հրդեհով:
 Հյուրանոցի համար վաթսուն սենյակում մի լրագրող է ապրում, որը հետաքրքրվում է անցյալ տարվա հրդեհով:

Քաղաքի 133-րդ դպրոցը նոր էր կառուցվել:
քաղաքի համար 133 դպրոցը նոր էր կաուցվել։