Posted in Գրականություն

Երջանիկ Մահ

Ներկայացրո՛ւ հերոսուհուն՝ կյանքի և մահվան հանդեպ իր մոտեցումներով:


Դուք, բժիշկներ, կեանքը երկարացնելու աշխատող մարդիկ, կիներուն՝ այս հէգ էակներուն կեանքը պահպանելու մի՛ աշխատիք, քանի որ չէք կրնար այդ կեանքը իր թարմութեան, իր գեղեցկութեան մէջ անայլայլ ու հաստատ պահել․ ճերմակած թափած մազերու, փոթփոթած երեսի, թուլցած միսի մը աւելի կամ նուազ տեւողութիւնը նշանակութիւն չունի․ կինը իր երիտասարդութեան, իր հրապոյրներուն մէջ կրնա՞ք վար դնել, կեցնել։ Չէ՞ք կրնար, թող տվեք ուրեմն որ երթայ հոսկէ․ իր պաշտօնը, իր կոչումը աւարտած է ան․ ի՜նչ, կը պահանջես ձայնը մարած երգիչէն՝ որ սրահին վրա՞յ կենայ, մինչեւ որ սուլեն, ծաղրեն ու նախատեն զինքը․ կինը ծիծաղ մըն է, պէտք չէ որ լացի փոխուի։


Նովելից առանձնացրու որևէ կարևոր միտք կամ գաղափար՝ ինքնուրույն ձևակերպելով և մեկնաբանելով:
Այս եղաւ ահա իր վախճանը․ կեանքին բոլոր երանութիւնները միացած խտացած էին այն երկվայրկեանին մէջ, ուր կեանքը կը թողուր․ ասկէ աւելի երջանիկ մահ մը կրնա՞ք երեւակայել, պատրաստել, շինել ձեզի համար։
Այս հատվածը ասում է այն մասին, որ եթե դու մահանում ես պետք է վերջին վայրկյանները ապրել Շատ երջանիկ։

Posted in Գրականություն

Սպիտակ ձի

Կարդա՛ Ակսել Բակունցի «Սպիտակ ձին » պատմվածքի 7,8,9 մասերը:

1. Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

2. Բացատրի՛ր միտքը՝ Գյուղացիները շունչ պահած, անսահման հետաքրքրությամբ դիտում էին կապտավուն նժույգի գազազած վազքը: Նրանք չէին թաքցնում իրենց հրճվանքը, երբ ձին թռչում էր օղակի վրայով։ Նրանց բոլորի թաքուն ցանկությունն էր, որ ձին ճեղքեր զինվորների շղթան և հրեղեն հրաշքի պես աներևութանար, թռչեր դեպի հայրենի լեռները և այնտեղից պղնձաձայն վրնջար հատուցման և անսահման ազատության երգը։
Այս հատվածը ասում էր այն մասին որ բոլոր գյուղացիները ուզում էին ուղղակի թողնեին իրենց ձիերին որպեսզի նրան վազեն դեպի նրանց տները։

3.Մեկնաբանի՛ր․  Հեծվորը Կոստանդ աղան էր, սպիտակ ձիու վրա… Միայն Շուղունց Աքելը կիսաբերան ընդունեց նրա ողջույնը։ Մյուսները քարի նման լուռ էին։ Դարբնի տղան ատամները սեղմելով զայրացավ.

— Տեսա՞ր, Սիմոն, սևն ու սպիտակը…
Այստեղ նա տարբերություն էր դնում նրանց և Կոստանդի միջև։ Նրանք իրենց իրական ձիերը ցույց տվեցին իսկ նա ոչ։

4. Մեկնաբանի՛ր․ Հետո քանի երեկո իջավ և զանգեր զարկեցին, բայց մինչև մահ, իրիկնապահին նա ոչ դուռը բացեց և ոչ էլ զանգերի ղողանջը որպես անանձնական օրհնություն ներս մտավ նրանց սև խրճիթը…
Այս ավածը ասում է ահն ասին որ այդ դեպքից հետո բոլորի կյանքը փոխվել էր։

Posted in Գրականություն

Գրականություն

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

2. Համառոտ ներկայացրո՛ւ գյուղացիների զրույցները։ 
Գյուղացիները զրուցում էին ձիերի մասին պատերազմի մասին, ում ձին է ավելի լավը։

3. Առանձնացրո՛ւ սպիտակ ձիու նկարագրության հատվածը։ 

Երբ ձիավորներին հասավ, Կոստանդ աղան սանձը ձգեց և հազիվ կարողացավ պահել ձիու գլուխը։ Կապույտ քրտինքի փրփուրը նստել էր ձիու սպիտակ մորթի վրա։ Ձին կարմիր ռունգները փնչացնում էր, կանգնած տեղը ոտքերն անհանգիստ դոփում։

— Դուրս գալդ մի սհաթ կա՞, Կոստանդ աղա,— շողոքորթ կեղծությամբ հարցրեց Շուղունց Աքելը, որին շշմեցրել էր այդ տեսարանը։

— Սհաթին չեմ նայել… Մինչև դուք ձիերը նստեք, ես բազար կհասնեմ։ Չեմ կարողանում գլուխը պահեմ, ձեռքերս կոտորեց…

Դարբնի տղան կամաց վրա բերեց.

— Տուր ինձ, ես կպահեմ։

Կոստանդն ուզեց ինչ-որ բան ասի, սանձը մի քիչ թուլացրեց, սպիտակ ձին նույն վայրկյանին զգաց այդ և տիրոջ խոսքը մնաց կիսատ։

Գյուղացիները տեսան սպիտակ ձիու ամեհի ոստյունը։ Մի ակնթարթից ձին պահվեց սարի հետևը։

— Հրեղեն ձի սրան կասե՜ն…

Քիչ հետո գյուղացիները քաշեցին իրենց ձիերն ու ճանապարհ ընկան։

4. 6-րդ հատվածից առանձնացրո՛ւ քեզ դուր եկած նկարագրությունը։ 

5. Գրի՛ր քո կարծիքը Սիմոնի արարքի վերաբերյալ։ 
Սիմոնի արարքը շատ հոգեբանական առումով դժվար էր որովհետև ուզում էր փրկել ձիուն և նա պիտի վնասեր նրան

Posted in Գրականություն

Գրականություն

Ինչպես ես հասկանում «քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին» և  «

ծայրը ծայրին հասցնել» արտահայտությունները :
ծայրը ծայրին հասցնել նշանակում է մի կերպ հասցնել անել այդ մինչ ժամանակի ավարատը
Իսկ քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին որ նա շատ մեծ հոգս ունի

Posted in Գրականություն

Սպիտակ ձին

Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
ժամհար –  Կոչնակ, որը հնչեցնելով եկեղեցի էին հրավիրում
բոթ – վատ լուր
գուժել – Վատ լուր հաղորդել
որոճալ – մանրացնել ու կուլ տալ
համետ – Ձիու մեջքին դնելու հարմարանք՝ բեռ բարձելու, ինչպես և նստելու համար,
չվան – պարան
Ինչպես ես հասկանում «քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին» և  «ծայրը ծայրին հասցնել» արտահայտությունները :
Քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին – Նշանակում է որ այդ ձին մեծ հոգսեր էր պահանջում տիրոջից
Ծայրը ծայրին հասցնել – Մի կերպ հասցնել քեզ տված ժամանակու

Posted in Գրականություն, Uncategorized

Մթնաձոր

Անծանոթ բառերը դուրս գրի՛ր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր: 
Խլեզ- մողես
լեշ – Սատկած կենդանի, կենդանու դիակ
 կոկարդ – Գլխարկի վրա փակցվող մետաղե կլոր կամ ձվաձև նշան՝ գդականիշ, որ կրում էին գլխավիրապես զինվորականները և պետական պաշտոնյաները:
վրնջել – Խրխնջալ
ծռմռատել – Շատ ծռմռել
պախրա –  Եղնիկ
միրհավ – Հավերի դասին պատկանող՝ խոշոր ու փալուն փետուրներով թռչուն, փասիան:
բերդան – Հին տիպի միալից հրացան
քաթան – կտավի թել
կնուտ – մտրակ
չուխա- Բրդյա նուրբ խավավոր գործվածք, մահուդ
ոստյուն – թռիչք
խոփ – Գութանի կամ արորի մետաղյա այն մասը, որ խրվում Է հողի մեջ և պատռում նրա շերտը:
տրեխ – Կիսամշակ կաշվից տանը պատրաստված ոտքի անկրունկ՝ հագնելիք, չարուխ:

Նկարագրի՛ր Մթնաձորի բնությունը, կենդանական աշխարհը:  
Մթնաձորը դա մի շատ վայրի անտառ էր որտեղ դեռ պահվում էր կվայրի կենդանակն աշխարհը և վայրի բույսերը

Բնութագրի՛ր Պանինին, ի՞նչ էին պատմում նրա մասին, ինչպիսի՞ն էր նա իրականում: 
Պանին եղել էր սպա, որը մարդու սպանության պատճառով նստել էր գաղութ և երբ ազատ արձակվել եկել էր դարձել անտառի պահակ։ Նա շատ դաժան մարդ էր և շատ ահարկու։

Ավու հետ պատահածի համար ո՞ւմ կամ ի՞նչն ես մեղավոր համարում: 
Ես մեղավոր եմ համարում Պանինին, որովհետև նա վաղացրեց Ավիին և նա վերադարձավ անտառ։

Posted in Գրականություն

Գրականություն

1. Համոզի՞չ  է ստեղծագործության ավարտը։ 
Վերջը այդքան էլ համոզիչ չէր, որովհետև նա չէր կարող ուղակի ինքնասպան լիներ

2. Գրի՛ր քո հիմնավորված կարծիքը ստեղծագործության վերաբերյալ։
Ստեղծագործությունը շատ ռոմանտիկ և շատ հետաքրքիր էր։ Այնտեղ պատմվում էր մի արտիստի մասի ով շատ էր սիրում թատրոնը։ Իսկ ռոմանտիկ էր որովհետև արտիստը իր շատ քիչ գումարներով իր սիրած աղջկա՝ Լուիզայի, համար նվերներ էր առնում։

Posted in Գրականություն

Գրականություն

Առաջադրանքներ

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

2. Դուրս գրի՛ր այն հատվածները, որտեղից երևում է, որ Լևոնը սիրահարված էր Լուիզային:

Մի շաբաթ էր, Լևոնն անճանաչելի էր դարձել. նա ուրախ էր ու զվարթ: Կարծես ինքն էր պատրաստվում ճանապարհորդելու: Գնում էր, գալիս, խոսում, զվարճախոսում:

Չգիտեր ինչ աներ Լուիզայի սիրտը շահելու համար: Ուղևորության նախընթաց երեկո Լուիզան, ցույց տալով մի արծաթե գրչակոթ, ասաց.

Տեսեք ի՞նչ խելագարություն է արել ձեր հայրենակիցը: Չէ՞ որ այս նրա մի շաբաթվա աշխատանքի վարձն է:

Բայց ուր է Լևոնը, – հարցրեց Լուիզան հանկարծ, կարծես գուշակելով իմ միտքը, – ահ իմացա, ինչու համար է ուշանում: Ռիշելիեի փողոցով անցնելիս տեսա նրան ծաղկավաճառի խանութում: Այդ պատանու սիրտը օվկիանոս է, ընդարձակ… Ահա նա, գալիս է…Տեսեք` ինչ է բերում, չէ՞ի ասում… Անուղղելի է…

Ճեղքելով կայարանի ամբոխը, Լևոնը մոտեցավ մեզ մի գեղեցիկ փունջ ձեռքին: Շատ վազելուց քրտնել էր ու սաստիկ հևում էր:

3. Ներկայացրու պանդոկային միջավայրը: Պանդոկային միջավայրին հակադրի՛ր այլ միջավայրեր:Պանդոկային միջավայրը շատ վատ էր բոլորը հարբեցող էին բոլորը նրանց վերջին գումարները ծախսում էին խմելու վրա։ Իսկ դրան հակառակ կարող է լինել թատրոնը։ Թատրոնում արդեն արիստոկրատ մարդիկ էին և բարձրակարգ երաժշտություն էին լսում

4. Ըստ այս հատվածի բնութագրի՛ր Լուիզային:
Լուիզան շատ բարեսիրտ էր և շատ ընկերասեր։ Նա սիրում էր իր բոլոր ընկերներին և հատկապես Լևոնին

5. Դուրս գրի՛ր այն տողերը, որոնք քեզ դուր եկան:

Դիմելով ուղղակի Լուիզային, գդակը վերցրեց և գլուխ տալով փունջը ներկայացրեց:

Արդեն լավ ճանաչելով նրան, ես վախեցա միայն մի բանից` Լուիզայի հանդիմանությունից:

Եթե օրիորդն ամենաթեթև ակնարկն անգամ աներ, թե այդպիսի մի նվեր բոլորովին չի համապատասխանում Լևոնի աղքատ գրպանին, գիտեի, պիտի չարաչար վիրավորեր նրան:

Posted in Գրականություն, Uncategorized

Գրականություն

1. Մգեցրած նախադասությունները մեկնաբանի՛ր:
Մի թողեք ադամանդը փողոցի ցեխի մեջ:
Այս միտքը ասում է այն մասին, որ եթե դու տեսնում ես ինչ որ լավ իր կամ լավ մարդու պետք չե նրան ուշադրություն չդարձնել այլ պետք է նրան օգնել։
Մի՞թե, արդարև, գեղարվեստն այնքան անողոք է յուր բարձրության վրա, որ յուր առջև ծունկ է չոքեցնել տալիս նույնիսկ անմեղությանը:
Այս հատվածը ասում է այն մասին որ գեղարվեստը մարդու կտորն է որ կարող է նրան դարձնել իմաստուն կամ այնքան գրավել որ մարդը դառնա խելագառ

Ոչ, սինյոր, ահա իմ տունը…

Նա ցույց տվեց թատրոնը և ժպտալով հեռացավ:
Այս հատվածը ասում է այն մասին որ երիտասարդի կյանքը կապված էմիայն թատրոնի հետ


2. Ներկայացրո՛ւ երիտասարդության վերաբերմունքը արվեստի նկատմամբ:
Թատրոնը երիտասադրի համար իր բաբախող սիրտն է
3. Վերնագրի՛ր հատվածը:
Արտիստի ցավը

Posted in Գրականություն

Գրականություն

Բնութագրի՛ր Լևոնի ընկերներին:

–   Չաուշենկոն սիրում է մարդկանց հետ ծանոթանալ յուր երկերի միջոցով, – ասաց լայն վերարկու հագած երիտասարդը, որ ինքն բանաստեղծն էր:

Եվ անմիջապես, գրքույկներից մեկը պահելով քթիս առջև, հարցրեց.

-Չէի՞ք կամենա արդյոք մի օրինակ վերցնել:

-Հաճույքով:

Գրքույկի վերնագիրն էր. Часы горя и страданий; стихотворения Леонида Николаевича Чаушенко – Դուք գուցե զարմանաք, մոսյո, – ասաց նա, դնելով վարտիքի գրպանը գրքույկի արժեքը, – որ ես, այսպես ասած, հանդգնեցի կապել ձեր վզին իմ երկը: Բայց մի վրդովվեք, մարդիկ իրանց խիղճն են ծախում, Չաուշենկոն իր երկերը: Նախկին գրաշար եմ: Ինքս գրում եմ, ինքս շարում, ինքս տպում, ինքս վաճառում, ինքս էլ ուտում իմ սրտի արյան վաստակը…

–  Իսկ ես նախկին և ներկա ջհուդիկ եմ, – ընդհատեց բանաստեղծի խոսքը Իցկո Մարգուլիս կոչված պատանին, – երբեմն լրագիրներ եմ ծախում, երբեմն թատրոններում ծառայում: Նեղ տեղն ընկնելիս փողոցներում կոշիկներ եմ սրբում:

– Եվ երևակայում է իրան ապագա Ռուբինշտեյն, – հեգնեց Չաուշենկոն:


Քո կարծիքով  ի՞նչ է գեղարվեստը: Գրածդ տեղադրի՛ր բլոգումդ:
Իմ կարծիքով գեղարվեստը մարդու տրամադրության արտահայտումն է իր սիրած առանձնացվող գործով։
Ինչպիսի՞ն էր Լևոնի վերաբերմունքը մոր նկատմամբ:
Լևոնը շատ էր սիրում իր մորը։ Նա միշտ պաշտպանում էր իր մորը, քանի որ գիտեր որ մայրը այդ ամենը անում է սիրուց