Posted in Հայոց լեզու, Պատմություն

Եռօրյա Ճամբորդություն դեպի Դիլիջան


Նոյեմբերի 18-21 ես գնացի իմ առաջին եռօրյա ճամփորդությանը։ Մենք գնում էինք Դիլիջան և Իջևան։ Ճամփորդությունը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցուց։ Այնտեղ մենք մասնակցեցինք ժամերգության և շարժվեցիք։ Առաջին կանգառը Դիլիջանում Այբ դպրոցն էր։ Այնտես մենք ծանոթացանք սովորողների հետ, նրանց դասապրոցեսին և դպրոցին։ Երրորդ դասարանի երեխաների համար կազմակերպեցինք վիկտորինա։ Հետո մյուս, բայց ավելի մեծ երեխաներին ներկայացրեցինք մեր դպրոցի TV ները։ Այբից հետո մյուս կանգառը Գոշի լիճն էր։ Այն գտնվում էր ձորում՝ Գոշավանքի մոտակայքում։ Ճանապարհը շատ խոթուբորդ էր և դժվար անցանելի։ Բայց մենք հաղթահարեցին այդ փորձությունը և տեսանք այդ սքանչելի թաքնված լիճը։ Եվ երբ վերադարձանք, այցելեցինք նաև Գոշավանքը։ Մեր ուսուցիչները՝ ընկեր Տաթևը և ընկեր Ստելլան, պատմեցին Գոշավանքի պատմության և կառուցվածքի մասին։ Կար դպրատուն, որտեղ ստանում էին բարձրագույն կրթություն։ Օրվա վերջում տեղավորվեցինք հյուրանոցում, տարբեր խաղեր խաղացինք, ընթրեցինք և գնացինք քնելու։

Երկրորդ օրը սկսեցինք նախաճաշով։ Հետո գնացինք Ծռվիզ վանք, որտեղ մեր ուսուցիչները պատմեցին եկեղեցաշինության առանձնահատկություների մասին, նկատեցինք, որ այդ եկեղեցին կենտրոնագմբեթ է։ Բացի այդ՝ խորանը գտնվում է արևելքում։ Ծռվիզ վանքին հաջորդեց Մակարավանքը։ Այն ի տարբերություն Ծռվիզի ավելի լավ էր պահպանվել, մեծ վանական համալիր էր։ Այն կազմված էր հին եկեղեցուց և նոր եկեղեցուց։ Բոլոր պատերի և առաստաղների վրա շատ հետաքրքիր և սիմետրիկ զարդանախշեր կային։ Իսկ երեկոյան մենք Իջևանով զբոսնեցինք և արձաների պուրակում գտանք մեր ուսուցիչներից մեկի քանդակը։ Եվ ահա վերջացավ երկրորդ օրը։

Իսկ երրորդ օրը անցավ շատ անսպասելի։ Օրվա սկզբին մենք գնացինք Դենդրոպարկ։ Այնտեղ մենք տեսանք  աշխարհում միակ արջատխլենու արահետը։ Այն աշնանը շատ սիրուն չէր, բայց գարնանը ամենասիրուն ծառն է։ Հետո մենք գնացին Հաղարծին և ծանոթացանք այնտեղի վանական շենքի հետ։ Այն շատ ընդարձակ էր և ամենուրեք կարելի էր դաս անել։ Եվ այսպես մենք վերջացրինք մեր ճամփորդությունը և եկանք Երևան։ Այս ճամփորդությունը ամենահետաքրքիրն ու ամենաերակարատևն էր իմ ճամփորդություններից։

Author:

Ողջու՜յն։ Իմ անունը Գուրգեն Աբրահամյան է: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոցում, 5-րդ դասարանում։ Իմ մազերը կարճ են և սև։ Ես ունեմ շագանակագույն աչքեր։ Ես սիրում եմ Մաթեմատիկա։ Ես նման եմ իմ պապիկին։

Leave a comment