Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

Տնային աշխատանք

Աշնանային պոեզիա,  նշվածներից բացի, կարող եք այլ աշնանային բանաստեղծություններ ընտրել։ 

Ընթերցել բանաստեղծությունները, ընտրել երկուսը, վերլուծել՝ ուշադրություն դարձնելով նկարագրություններին, ոճին։ 

Աշուն

Մեգ է, անձրև ու մշուշ
Իմ այգում մերկ,
Դառը թախիծ ու վերհուշ, —
Անվախճան երգ։

Հողմն է լալիս թփերում
Մերկ ու վտիտ.
Ցուրտ է, խավար է հեռուն
Եվ անժպիտ։

Սիրտըս թախծոտ ու խոցոտ,
Հոգիս հիվանդ, —
Ո՞վ արևոտ ու բոցոտ
Կըվառե խանդ։

Տունըս ավեր ու խավար՝
Օրըս անլույս,
Ո՞վ կըվառե ոսկեվառ
Երազ ու հույս….
Այստեղ ներկայացվում է որ երբ աշունը գալիս է գնում է հույսը և սկսվում է աշնանային հաոսը։ Բացի դրանից կայն փոխաբերական իմաստով օգտագործվող բառեր օրինակ լալող հողմ

Աշուն

Դալուկ դաշտեր, մերկ անտառ…
Մահացողի տըխո՜ւր կյանք…
Անձրև, քամի, սև կամար…
Սրտակտուր հեկեկանք։
Միգում շողաց մի ցուրտ լույս.
Օ՜, արդյոք կա՞ վերադարձ.
Մահացողի անզոր հույս,
Վհատ սրտի տխուր հարց…
Անուժ ցավի ցուրտ կապար…
Մահացողի տխուր կյանք.
Անմխիթա՜ր, անսպա՜ռ
Վհատության հեկեկանք…
Այս Բանաստեղծությունը պատմում է թե աշնանը ոնց է բնությունը մահանում։ Կաիյն հետաքրքիր նկարագրություններ և այն զուգահեռներ եր տանում մահացող մարդու հետ։

Մեկ բանաստեղծություն ձայնագրել կամ տեսագրել, տեղադրել բլոգում, հղումն ուղարկել։ 

Author:

Ողջու՜յն։ Իմ անունը Գուրգեն Աբրահամյան է: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոցում, 5-րդ դասարանում։ Իմ մազերը կարճ են և սև։ Ես ունեմ շագանակագույն աչքեր։ Ես սիրում եմ Մաթեմատիկա։ Ես նման եմ իմ պապիկին։

Leave a comment