Posted in Ֆիզիկա

Ֆիզիկա ինքնաստուգում

Հարցեր.

1.Ինչ է ուսումնասիրում դինամիկան:
 մեխանիկայի բաժին, ուսումնասիրում է մեխանիկական համակարգի շարժման կախումը նրա վրա ազդող ուժերից

2.Ինչ է նշանակում դինամիկա բառը:
Հուն․ ուժ

3. Նկարեք թելից կախված գնդիկ և պատկերեք գնդիկի վրա ազդող ուժերը: 

Ինչպիսին է այդ ուժերի հարաբերակցությունը, եթե գնդիկը դադարի վիճակում է:

4.Երբ է շարժվող մարմինը փոխում իր արագությունը:
Մարմինը փոխում է իր արագությունը երբ նրա վրա ազդում են այլ մարմիններ

5. Նյուտոնի առաջին օրենքը:
մարմինը պահպանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները համակշռված են:

6. Մարմնի վրա ազդող ուժերի համազորը զրո է: Շարժվում է արդյոք մարմինը, թե դադարի վիճակում է:
գտնվում է դադարի վիճակում

7.Ինչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:
Մարմնի փոփոխության պատճառը դա առարկայի վրա ազդող ուժերն են օրինակ՝ շփման ուժը, Օդի դիմադրողականությունը, ուրիշ առարկանների ներգործումը։

8.Նյուտոնի երկրորդ օրենքը և բանաձևը:

մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական մարմնի զանգվածին:
F=ma

9. Ուժի չափման միավորը ՄՀ-ում:
Նյուտոն

10.Նյուտոնի երրորդ օրենքը և բանաձևը:

Երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով։
F1=-F2

11.Որ մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս:
Մարմնի իմպուլս կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և
արագության արտադրյալին:

12.Գրել իմպուլսի բանաձևը:
mv=Ft

13. Իմպուլսի պահպանման օրենքը:

Փակ համակարգի մարմինների իմպուլսների գումարը, անկախ այդ մարմինների փոխազդեցությունից, չի փոխվում:

14.Որ շարժումն է կոչվում ռեակտիվ շարժում:

Ռեակտիվ անվանում են այն շարժումը, որն առա ջանում է, երբ մարմնից անջատվում է նրա մի մասը’ որոշակի արագությամբ, որի հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագություն:

15. Կարող է արդյոք ռեակտիվ ինքնաթիռը շարժվել անօդ տարածությունում:
այո

16.Ինչ մեծություններից է կախված հրթիռի արագությունը:
քաշ և իմպուլսի մեծություն

Լուծել խդիրները՝

ա) Որոշել ավտոբուսի զանգվածը, եթե արգելակելիս 6կՆ շփման ուժի ազդեցությամբ այն շարժվում է 2մ/վ ^2 արագացմամբ:
6000
m=F/a
m=6000կգ/2մ/վ= 3

3 տոննա

բ) Ինչ ուժով է մարդը գնդակը սեղմում ուղղահայաց պատին, եթե պատի հակազդեցության 

ուժը 5Ն է:

գ) 0,1 կգ և 0,2 կգ զանգվածներով 2 պլաստիլինե գնդեր շարժվում են իրար ընդառաջ՝ համապատասխանաբար 4 մ/վ և 3 մ/վ արագություններով: Որքան է նրանց համատեղ շարժման արագությունը բախումից հետո:
0,1կգ*4մ/վ=0,4կգմ/վ
0,2կգ*3մ/վ=0,6կգմ/վ
0,6կգմ/վ-0,4կգմ/վ= 0,2կգմ/վ

Author:

Ողջու՜յն։ Իմ անունը Գուրգեն Աբրահամյան է: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոցում, 5-րդ դասարանում։ Իմ մազերը կարճ են և սև։ Ես ունեմ շագանակագույն աչքեր։ Ես սիրում եմ Մաթեմատիկա։ Ես նման եմ իմ պապիկին։

Leave a comment