Posted in Հայոց լեզու

20000 լյո ջրի տակ

20000 լյո ջրի տակ գիրքը ես կարդացել եմ ամառային արձակուրդների ժամանակ։ Այդ գիրքը մի գիտնականի, իր օգնականի և մի նավապետի մասին է։ Նրանք մի օր լսելով մի ծովային ինչ-որ անհայտ հրեշի մասին որոշում են բռնել նրան։ Բայց երբ արդեն նրանք մոտենում էին և ուզում էին բռնել հրեշին պարզվեց, որ այն սուզանավ է և բռնեցին իրենց ու պահեցին այդ նավում։ Այս գիրքը գիտաֆանտաստիկ ժանրի է։

Այն շատ հետաքրքիր է, քանի որ այն առնչվում է ֆիզիկայի, մաթեմատիկայի, աշխարհագրության և նույնիսկ պատմության հետ։

,Այստեղ հետաքրքիր է ներկայացված սուզանավի նավապետը, որպես սառը մարդ, բայց շատ հետաքրքիր կողմերով։

Իմ կարծիքով այս գիրքը հստակ ասելիք չունի և ունի ճամփորդական ու գիտահանրամատչելի բնույթ։

Author:

Ողջու՜յն։ Իմ անունը Գուրգեն Աբրահամյան է: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոցում, 5-րդ դասարանում։ Իմ մազերը կարճ են և սև։ Ես ունեմ շագանակագույն աչքեր։ Ես սիրում եմ Մաթեմատիկա։ Ես նման եմ իմ պապիկին։

Leave a comment