Posted in Ֆիզիկա, Uncategorized

Ֆիզիկա 8

Դաս 3.    (26.09.2022 – 30.09.2022)

§ 5.  Ազատ անկում: Ազատ անկման արագացում: 

§ 6 . Հավասարաչափ շարժում շրջանագծով:

Քննարկվող հարցեր՝                                

1.Ձևակերպել Գալիլեյի օրենքը:

2.Որ երևույթն են անվանում ազատ անկում:

3.Ինչպես կարելի է համոզվել, որ ազատ անկումը հավասարաչափ արագացող է:

4.Նկարագրել  Գալիլեյի օրենքի ճշմարտացիությունը հաստատող փորձերը:

5.Ինչի է հավասար ազատ անկման արագացումը և ինչպես է այն ուղղված:

g=9.8մ/վ
ուղղված է դեպի ներքև

6.Գրել  ազատ անկման բանաձևերը:
h=gt2/2
v=gt0
______
t0=Ⅴ2h/g

7.Որ շարժումն են անվանում   շրջանագծային հավասարաչափ շարժում:

8.Ինչ ուղղություն և մեծություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում: Բերել օրինակներ:

.

9.Ինչ է պտտման պարբերությունը:

10.Ինչ է պտտման հաճախությունը,և որն է նրա միավորը: 

11.Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն

արտահայտող բանաձևը:

12.Ինչպես կարելի է հաշվել շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը,եթե հայտնի են շրջանագծի շառավիղը և պտտման պարբերությունը կամ պտտման հաճախություն:                                            

Խնդիրներ՝ 

1.Որքան կտևի 500մ բարձրությունից թողած մարմնի անկումը:

2.Ինչ արագություն կունենա 500մ բարձրությունից ցած ընկնող մարմինը գետնին հարվածելու պահին:

3.Ինչ արագությամբ են շարժվում անվադողի եզրակետերը, եթե անվադողի շառավիղը 60սմ է, իսկ պտտման հաճախությունը 8 վ(-1):

4.Երկրագունդը Արեգակի շուրջը պտտվում է գրեթե շրջանագծային ուղեծրով: Երկրագնդի հեռավորությունը Արեգակից մոտավորապես 150 000 000 կմ է: Ինչ արագությամբ է Երկիրը պտտվում Արեգակի շուրջը: 1 տարվա տևողությունն ընդունել 365,26 օր:

Լրացուցիչ ինֆորմացիա. Գալիլեո Գալիլեյ(1564-1642):

Իտալացի նշանավոր ֆիզիկոս և աստղագետ:

Առաջինն է կիրառել բնության հետազոտման փորձնական մեթոդը: Հայտնաբերել է մարմնի անկման և իներցիայի օրենքները: Ստեղծել է դիտախողովակ, դրանով կատարել է աստղագիտական դիտումներ:

Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից.  §5;  §6  (էջ 13-20):

Պատրաստել ուսումնական նյութ էջ18-ի «Հետաքրքիր է իմանալ»; «Արիստոտելից մինչև Գալիլեյ»; «Քարն ու փետուրը միաժամանակ»; «Պարբերական և պարբերություն» կամ «Գալիլեո Գալիլեյ» թեմաներից որևէ մեկի շուրջ:

Դաս 2.    (13.09.2022 – 23.09.2022)

Թեմա՝

§ 2. Հավասարաչափ արագացող շարժում: Արագացում:

§ 3. Հավասարաչափ արագացող շարժման արագություն:

§ 4. Ճանապարհը հավասարաչափ արագացող շարժման դեպքում:

Քննարկվող հարցեր.

1.Որ անհավասրաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող:

2. Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում:

3.Ինչ է ցույց տալիս արագացումը: Որն է արագացման միավորը, և ինչպես է այն սահմանվում: Գրել բանաձևը:
Արագացումը ցույց է տալիս թե t ժամանակահատվածում ինչքան է ավելանում արագությունը
մ/վ2
a=v/t

4.Ինչպես է ուղղված հավասարաչափ արագացող շարժման արագացումը  երբ՝

ա. մարմինը շարժումն սկսում է դադարի վիճակից,
→ →

բ. մարմնի արագությունը, նվազելով դառնում է զրո:

→ ←
5.Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը:
s=at2/2
v=at

6.Հավասարաչափ արագացող շարժման արագության և ճանապարհի բանաձևը,:

7.Որքան է հավասարաչափ շարժման արագացումը:
a=v/t

Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից.  §2; §3;  §4  (էջ 6-12)  Լուծել խնդիրներ՝ Վ. Ի. Լուկաշիկ. Մեխանիկական շարժում (էջ 14-18): .

Posted in Գրականություն

Ինչ-որ կարևոր բան տեղի կունենա այս գյուղում

Ինչ-որ կարևոր բան տեղի կունենա այս գյուղում

Պատկերացրե՛ք մի շատ փոքրիկ գյուղ, որտեղ մի ծեր կին է ապրում, որն ունի երկու երեխա` մեկը տղա` 17 և մյուսը աղջիկ` 14 տարեկան: Նրանց նախաճաշ է մատուցում և անհանգիստ տեսք ունի: Երեխաները նրան հարցնում են, թե ինչ է նրան պատահել, և նա պատասխանում է.

— Չգիտեմ, բայց գիշերը լուսացրել եմ այն կանխազգացմամբ, որ ինչ-որ կարևոր բան է պատահելու այս գյուղին:

Նրանք ծիծաղում են մոր վրա: Ասում են, որ դրանք ծեր կնոջ կանխազգացումներ են, սովորական բան: Որդին գնում է բիլիարդ խաղալու, և հենց այն պահին, երբ պատրաստվում է մի պարզագույն կարամբոլ անել, մյուս խաղացողը նրան ասում է.

— Մի պեսոյով գրազ գանք, որ չես կարողանա:

Բոլորը ծիծաղում են: Նա էլ է ծիծաղում: Նետում է կարամբոլն ու չի կարողանում: Վճարում է իր պեսոն, և բոլորը նրան հարցնում են, թե ինչ պատահեց, եթե մի պարզ կարամբոլ էր: Պատասխանում է.

— Ճիշտ է, բայց մոտս մի անհանգստություն է մնացել, որովհետև առավոտյան մայրս ասաց, թե ինչ-որ կարևոր բան է պատահելու այս գյուղին:

Բոլորը ծիծաղում են նրա վրա, և նա, ով շահել էր իր պեսոն, վերադառնում է տուն՝ մոր մոտ, կամ թոռնիկի, կամ էլ, վերջիվերջո, ինչ-որ ազգականի: Երջանիկ իր պեսոյով` ասում է.

— Այս պեսոն ամենապարզ ձևով շահեցի Դամասոյից, որովհետև նա հիմարի մեկն է:

— Եվ ինչո՞ւ է նա հիմար:

— Ա՛յ մարդ, որովհետև չկարողացավ մի պարզագույն կարամբոլ անել` խառնված այն մտքից, որ մայրն առավոտյան ասել էր, թե ինչ-որ կարևոր բան է պատահելու այս գյուղում:

Այդ ժամանակ նրա մայրն ասում է.

— Մի՛ ծաղրիր մեծահասակների կանխազգացումները, որովհետև դրանք երբեմն կատարվում են:

Շահողի ազգականը, դա լսելով, գնում է միս գնելու: Նա ասում է մսավաճառին.

— Տո՛ւր ինձ մեկ ֆունտ միս,- և այն պահին, երբ միսը կտրում են նրա համար, ավելացնում է:- Ավելի լավ է՝ երկու ֆունտ, քանի որ ասում են, որ ինչ-որ կարևոր բան է պատահելու, և ավելի լավ է պատրաստ լինել:

Մսավաճառը վաճառում է միսը, և երբ գալիս է մեկ այլ կին՝ մեկ ֆունտ միս գնելու, նրան ասում է.

— Երկո՛ւսը տարեք, որովհետև այս կողմերում մարդիկ ասում են, որ մի շատ կարևոր բան է պատահելու, և պատրաստվում են ու գնումներ են անում:

Այդպիսով տարեց կինը պատասխանում է.

— Մի քանի երեխա ունեմ, տե՛ս, ավելի լավ է՝ չորս ֆունտ տուր:

Տանում է չորս ֆունտը, և պատմությունը չերկարացնելու համար կասեմ, որ մսավաճառը կես ժամում սպառում է միսը, մեկ այլ կով է մորթում, ամբողջը վաճառում է, և լուրը գնալով տարածվում է: Գալիս է պահը, երբ բոլորը գյուղում սպասում են, որ ինչ-որ բան պատահի: Կաթվածահար է լինում ողջ աշխուժությունը, և հանկարծ ցերեկվա ժամը երկուսին սովորական շոգն է սկսվում: Ինչ-որ մեկն ասում է.

— Հասկանո՞ւմ եք, թե ինչ շոգ է:

— Բայց այս գյուղում միշտ էլ շոգ է եղել:

(Այնքան շոգ, որ այս գյուղում երաժիշտները գործիքները խեժով կցմցում էին և միշտ ստվերում էին նվագում, որովհետև եթե նվագեին արևի տակ, դրանք կտոր-կտոր կլինեին:)

— Այնուամենայնիվ,- ասում է մեկը,- այս ժամին երբեք այսքան շոգ չի եղել:

— Բայց ցերեկվա ժամը երկուսը հենց  ամենաշոգ ժամն է:

— Այո՛, բայց ոչ այնքան շոգ, որքան հիմա:

Ամայացած գյուղի ամայացած հրապարակում հանկարծ մի թռչուն է ընկնում, և շշուկներ են տարածվում.

— Հրապարակում մի թռչուն կա:

Եվ բոլորը խառնված գալիս են թռչնակին տեսնելու:

— Բայց, պարոնա՛յք, միշտ էլ եղել են թռչնակներ, որ ընկել են:

— Այո՛, բայց երբեք՝ այս ժամին:

Գյուղի բնակիչների մոտ գալիս է մի այնպիսի ճնշման պահ, որ բոլորը հուսալքված ուզում են հեռանալ և դրա համար քաջություն չեն ունենում:

— Ես իսկական տղամարդ եմ,- գոռում է մեկը:- Ես հեռանում եմ:

Հավաքում է իր գույքը, իր երեխաներին, իր կենդանիներին, նրանց դնում է կառքը և կտրում-անցնում է կենտրոնական փողոցը, որտեղ խեղճ գյուղը նայում է նրան: Մինչ այն պահը, երբ ասում են.

— Եթե սա համարձակվեց, այդ դեպքում մենք էլ կհեռանանք:

Եվ սկսում են բառացիորեն դատարկել գյուղը: Տանում են իրերը, կենդանիներին, ամեն ինչ:

Եվ գյուղը վերջին լքողներից մեկն ասում է.

— Հանկարծ դժբախտություն չթափվի՜ այն ամենի վրա, ինչ մնում է մեր տնից,- և այդպիսով այն կրակի է տալիս, և մյուսները նույնպես կրակի են տալիս իրենց տները:

Փախչում են սարսափի ու իսկական խուճապի մեջ, ասես պատերազմի զանգվածային տեղահանման ժամանակ, և նրանց մեջտեղից գնում է այն կինը, որ կանխազգացում էր ունեցել` բղավելով.

— Ես ասացի, որ մի շատ կարևոր բան էր պատահելու, իսկ ինձ ասացին, որ խելագարվել եմ:

Աղբյուր

Առաջադրանքներ 

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

2. Պատմվածքի վերաբերյալ գրի՛ր քո հիմնավորված կարծիքը։ 

Կարծիքը այսպիսինն է։ Այս պատմությունը շատ իրականության նման բնույթ ունի որովհետև մարդիկ նույնպես երբեմն առանց մտածելու կրկնօրինակում են կամ ել սխալ բանեչ են անում

3. Քո կարծիքով ո՞րն է ստեղծագործության ասելիքը կամ գաղափարը։ 
Կարծիքը այսպիսինն է։ Ինչքան մարդուց մարդ փոխվում ինֆորմացիան այնքան դա ավելի անճշտանում է և փոխվում է իմաստը որից ել մարդիկ են տուժում ։