Posted in Տեխնալոգիա

Ռոթվայլեր

Ռոթվայլեր (երբեմն սխալմամբ` ռոտվեյլերռոթֆելերռոքֆելեր), շան ցեղատեսակ։ Ըստ Կինոլոգիական միջազգային ֆեդերացիայի դասակարգման` միջին և խոշոր չափերի ցեղատեսակ է: Գերմաներենում ցեղատեսակն անվանում են Ռոթվայլական մսագործաշուն (Rottweiler Metzgerhund), քանի որ հնում այն օգտագործվում էր որպես հովվաշուն, և մորթած միսը շնասայլակով  շուկա հասցնելու համար։ 18-19-րդ դարերում ցեղատեսակը շարունակում էր ներմարզային տարածում ունենալ։ Սակայն 19-րդ դարի կեսերից, երբ երկաթգիծը սկսեց օգտագործվել անասուններին և միսը տեղափոխելու համար` ռոթվայլերները կորցրին իրենց առաջվա դերը, բայց 1910 թվականից ցեղատեսակը մեծ ճանաչում ստացավ որպես զինվորական և ոստիկանական շնատեսակ։ Ներկայում ռոթվայլերներն օգտագործվում են որպես փրկարարական և չտեսնողների ուղեկցող շներ, պահակաշներ և ոստիկանական շներ

Posted in Հանրահաշիվ

Հանրահաշիվ


Ա)
x+2y-3=0
x+y+1=0
x+2y-3-(x+y+1)=0+0=0
x+2y-3-x-y-1=0
2y-3-y-1=0
y=3+1=4
x+y+1=0
x+4+1=0
x=-4-1=-5
Բ)
{x-3y+3=0
{x+y-1=0
{x-3y+3-(x+y-1)=0+0=0
{-4y+4=0
-4y=-4
y=1
x= 1-1=0
Գ)
4x+y-2=0
3x+y+3=0
4x+y-2-(3x+y+3)=0
4x+y-2-3x-y-3=0
x-5=0
x=5
20+y-2=0
y=-20+2=-18
Բ)
{x-y-7=0
{3x-y+1=0
{x-y-7-(3x-y+1)=0
{-2x-6=0
x=-3
y=-3+(-7)=-10


Բ)
{x-2y+3=0
{-x+3y-2=0
{-1*(-x+3y-2)= x-3y+2
{x-3y+2-(x-2y+3)=0
-y-1=0
-y=1
y=-1
x=2+-3=-1


Դ)
{2x+y-3=0
{-x-y+4=0
{-1*(-x-y+4)=x+y-4
{2x+y-3-(x+y-4)=0-0
x+1=0
x=-1
y=2+3=5
36

Բ)
{2x+y-8=0
{3x+4y-7=0
{4*(2x+y-8)=8x+y-24
{8x+4y-32-(3x+4y-7)=0-0
5x-25=0
x=5

Y=-10+8=-2
Դ)
{5x+3y-7=0
{2x+y-5=0
3*(2x+y-5)=6x+3y-15
6x+3y-15-(5x+3y-7)
x-8=0
x=8
y=16-5=11

Posted in Գրականություն

Վելվետե շալվարը

Կարդա՛ Սարոյանի ,,Վելվետե շալվարը,, պատմվածքը։ 

1.     Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 
Իմ կարծիքով քաղափարը այն է որ աշխարհը շատ անարդար է լինում և դու պետք է սովորես այդ միջավայրին։

2.     Առանձնացրո՛ւ կարևոր միտք արտահայտող տողերը, մեկնաբանիր։ 

Դա այնպիսի մղձավանջ էր, որ ես թողեցի դպրոցը: Այժմ համոզված եմ, որ ես այն փիլիսոփան չէի դառնա, ինչ հիմա եմ, եթե չլիներ այն տառապանքը, որ ես ապրեցի իսպանական ոճի իմ վելվետե շալվարի պատճառով:

Այս տողերից մենք հասկանում ենք որ այսպիսի իրավիճակները մարդուն փոխում են և դարձնում ավելի լավը։

Posted in Հասարակագիտություն

Մարդ և հասարակություն

Անձն անհատն է՝ իր արժեքներով, գաղափարներով, հայացքներով և ձգտումներով: Այս ամենը պայմանավորում է անձի խառնվածքը, վարքը և սահմանում նրա տեղը հասարակության մեջ: Անձի ձևավորման գործում որոշիչ դեր ունի նրա անմիջական սոցիալական միջավայրը՝ ընտանիքը, դաստիարակողները, թեպետ նրանց հետ անհատի արժեքների սահմանմանը նպաստում է նաև այն սոցիումը, որտեղ նա զարգանում է՝ դպրոցը, ուսումնական հաստատությունը, հասարակությունը:

Անձի տեղն ու դերը հասարակության մեջ սահմանվում է ելնելով հենց հասարակության առանձնահատկություններից՝ փակ, հայրիշխանական հասարակության մեջ, որպես կանոն, մարդը նախապես սահմանում է իր տեղը, այն դերը, որն ինքը ստանձնելու է հասարակության նկատմամբ: Օրինակ՝ նման հասարակության մեջ, որպես կնոջ դեր, իսկ հաճախ նաև, որպես կնոջգոյատևման միակ նպատակ, համարվում է երեխայի դաստիարակությունն ու ընտանեկան խնամքը: Համապատասխանաբար, կնոջ բոլոր ցանկությունները կամ ձգտումները, ինչպիսիք են կրթություն ստանալը, մասնագիտությանը տիրապետելը, սեփական բիզնես վարելը և այլն, առաջ են բերում թշնամական վերաբերմունք, և հնարավոր է, որ հանդիսանան նաև դեպրեսիայի հաշվեհարդարների պատճառ: Նույնը կարելի է ասել նաև անձի կրոնական նույնականության նկատմամբ հայրիշխանական հասարակության վերաբերմունքի մասին: