Posted in Հասարակագիտություն

Հասարակագիտություն 1 դաս

Ի՞նչ է հասարակագիտությունը

Հասարակագիտություն բառի կազմությունը ներառում է «հասարակություն» և «գիտություն» բառերը և նշանակում է գիտություն հասարակության մասին։ Հասարակագիտական են համարվում այն գիտակարգերն ու հարացույցերը, որոնց ուսումնասիրության օբյեկտը հասարակությունն է։ Երբեմն սոցիոլոգիան նույնացնում են հասարակագիտության հետ, սակայն վերջինս ներառում է մի շարք գիտություններ, որոնք ևս ուսումնասիրում են հասարակական երևույթներն ու գործընթացները։ Սակայն հասարակությունը, հանդիսանալով մարդկանց ամբողջություն, ենթադրում է, որ հասարակագիտության ուսումնասիրության առարկան իր մեջ ընդգրկում է նաև մարդուն առնչվող մի շարք հիմնահարցեր։ Այսպես, հասարակագիտությունը կարելի է համարել նաև գիտություն մարդու կյանքի մասին, որը կենսագործունեթյուն է ծավալում հասարակության մեջ։

Որպես հիմնարար գիտություն, սոցիոլոգիան բացատրում է սոցիալական երևույթները,հավաքում և ամփոփում է դրանց մասին տեղեկատվությունը։ Որպես կիրառական գիտություն, սոցիոլոգիան մեզ թույլ է տալիս կանխատեսել և ղեկավարել սոցիալական երևույթները։

• Ինչու՞ պետք է ուսումնասիրել հասարակագիտություն
Հասարակագիտություն պետք է ուսումնասիրել որպեսզի անհրաժեշտ ժամանակ կարողանաս պաշտպանես շահերտ։

• Ի՞նչ է համայնքը, ի՞նչ է հասարակությունը։
Համայնք մի շարք երկրներում վարչատարածքային միավոր՝ 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ մակարդակի։ Համայնքը հիմնականում ներկայացնում է իրենից փոքր վարչական միավոր՝ քաղաքով կամ մեծ գյուղական բնակավայրով կենտրոնում, որի շուրջ կարող են տեղակայված լինել մի քանի փոքրիկ բնակավայրեր։ Երբեմն համայնքը կազմավորված է միայն մեկ բնակավայրից։

Հասարակություն կամ մարդկային հասարակություն, անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։