Posted in Մաթեմատիկա, Uncategorized

Generation IT մաթեմատիկական ճամբար։ Ամփոփում

Այս տարի ամառային արձակուրդի ժամանակ, արդեն երկրորդ անգամ` օգոստոսի 2-9, ես մասնակցեցի մեկշաբաթյա մաթեմատիկական GenerationIT ճամբարին, որը կազմակերպել էր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի կամավորական թիմը և Mutex դպրոցը։

Ճամբարի դիմորդների քանակը մոտ 500 հոգի էին։ Ճամբար ընդունվելու համար պետք էր անցնել ընտրական փուլ։

Ընտրական քննությունը տեղի էր ունենում առկա Ֆիզմաթ դպրոցի միջավայրում։ Պետք է նշեմ, որ խնդիրները շատ ավելի դժվար էին քան առաջին ճամբարի քննության ժամանակ։ Խնդիրների ընդհանուր քանակը 15 էր և 3 լրացուիչ։ Ես այդ հաջողությամբ հաղթահարեցի և ընդգրկվելով 80 ընտրված մասնակիցների ցուցակում ընդունվեցի մաթեմատիկական ճամբարը։

Ճամբարը տևեց մեկ շաբաթ, որից 5 օրը ուսումնական էին, 6-րդը քննական և 7-րդը ամփոփիչ։

Ուսումնականը ուղղված էր IT ոլորտում կիրառվող մաթեմատիկային։ Ուսումնասիրեցինք կոմբինատորիկա, սովորեցինք հաշվել տարբեր համակարգերով և ուսումնասիրեցինք պրոցեսորի աշխատանքի հիմքերը։

Իսկ ճամբարի ավարտին քննությունը հանձնելով և հավաքելով բարձրագույն միավորներ ընդգրկվեցի լավագույն տաս սովորողների մեջ։ Վերջին օրը ես ստացա գերազանցության հավաստագիր և շնորհակալագիր դպրոցին, որը պետք է փոխանցեմ դպրոցի տնօրինությանը։

Ես շատ ուրախ եմ, որ Սեբաստացի եմ և հպարտ եմ, որ բարձր մակարդակի վրա կարողացա ներկայացնել մեր դպրոցը համահայկական մաթեմատիկական ասպարեզում։