Posted in Հայոց լեզու

Հիսուսի կատուն

Ես կարդացել եմ <<Հիսուսի կատուն>> պատմվածքը։ Այս պատմվածքը մի հիվանդ երեխու մասին է ում վաճառել են իբրև թե հիսուսի կատուն։ Այս պատմվածքը շատ տխուր է որովհետև դասարանի տղաները իմանալով, որ նա հոգեպես հիվանդ է ծիծաղում եին նրա վրա։ Պատմության ասելիքը այն է որ նույնիսկ ամենավատ մարդը կարող է ապագայում դառնալ շատ ավելի լավը։

Posted in Ուսումնական Նյութեր, Աշխարհագրություն 8

Աշխարհագրություն

Դասի հղումը։

  1. Ընդհանուր կողմերով տալ Եվրոպայի տեղը քաղաքակրթության և մարդկության առաջընթացի գործում:

    Մեծ է Եվրոպայի դերը քաղաքակրթության, մարդկության առաջընթացի գործում: Եվրոպան քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական, ռազմական, ֆինանսական շատ բարդ մարմին է, բազմաբովանդակ համակարգ, համաշխարհային տնտեսության «եվրակենտրոն» մոդելի բնօրրանը: Եվրոպան գիտությունների, աշխարհագրական Մեծ հայտնագործությունների, վերածննդի, մեքենայական արտադրության, արդյունաբերական հեղաշրջումների հայրենիքն է, միաժամանակ «երեսնամյա», «հարյուրամյա», Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների թատերաբեմը:
  2. Սահմանել Եվրոպական խորհրդարան, Եվրոպական միության խորհուրդ,Եվրոպական հանձնաժողով, Եվրոպական դատարան, ԵԱՀԿ հասկացությունները:

    Աշխարհի ամենահզոր տնտեսական ու քաղաքական ռեգիոնալ կազմակերպությունը Եվրամիությունն է (ԵՄ), որը 2008-ին միավորում էր 28 պետություն: Նրան է բաժին ընկնում աշխարհի ՀՆԱ 25 և արտաքին առևտրի 20 %- ը: Այն դեպքում, երբ այստեղ բնակվում է աշխարհի բնակչության ընդամենը 7 %-ը: Եվրամիության մարմիններն են` Եվրոպական խորհրդարանը, Եվրոպական միության խորհուրդը, Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական խորհուրդը /այժմ նրա կազմում կա 47 պետություն, Հայաստաննն անդամակցում է 2001թ-ից/, Եվրոպական դատարանը:

    Եվրոպական խորհրդարանը Եվրոպական միության միակ մարմինն է, որը ձևավորվում է ուղղակի ընտրությունների միջոցով: Այն ներկայումս ունի 736 պատգամավոր, որոնք ընտրվում են մասնակից 27 երկրի կողմից հինգ տարի ժամկետով: Տարիների ընթացքում Եվրոպական խորհրդարանը դարձել է ավելի հզոր: Համաձայն Լիսաբոնյան համաձայնագրի` Եվրախորհրդարանն ստեղծվել է որպես համաօրենսդիր մարմին, ունիբյուջետային իշխանություն և իրականացնում է ժողովրդական հսկողություն եվրոպական բոլոր ենթակառուցվածքների նկատմամբ:

    ԵՄ բյուջեի հետ կապված գործառույթներն
    իրականացնում է անդամ-պետությունները
    ներկայացնող ԵՄ խորհրդի հետ համատեղ: Դա
    նշանակում է, որ գործառույթների մեծ մասը
    Եվրախորհրդարանը և Եվրոպական խորհուրդը
    իրականացնում են համատեղ առաջնորդվելով Եվրահանձնաժողովի օրենսդրական առաջարկներով: Եվրախորհրդարանին է վերապահված Եվրահանձնաժողովի նախագահող նշանակելը, կազմի հաստատումը, ինչպես նաև այն լուծարելու իրավունքը: Եվրախորհրդարանի հերթական ամենամսյա նստաշրջանները գումարվում են Ստրասբուրգում (Ֆրանսիա), արտահերթ նստաշրջանները Բրյուսելում (Բելգիա), որտեղ
    աշխատում են Եվրախորհրդարանի կոմիտեները: Եվրախորհրդարանի
    քարտուղարության նստավայրը Լյուքսեմբուրգն է։
    Եվրոպական միության խորհուրդը (չշփոթել Եվրոպական խորհրդի` Եվրախորհրդի հետ) հիմնական որոշումներ ընդունող մարմին է: Այն կազմված է անդամ երկրների մեկական նախարարներից: Յուրաքանչյուր նախարար, ներկայացնելով իր կառավարությանը, քվեարկության ժամանակ ունենում է ոչ թե միայն մեկ ձայն, այլ երկրի բնակչության թվին համապատասխան նախօրոք որոշված ձայների քանակ: Խորհրդի նախագահումը հերթականությամբ, վեց ամիս ժամանակով իրականացնում է անդամ երկրներից մեկը:

    Եվրոպական հանձնաժողովը Եվրախորհրդի անդամ երկրներից անկախ մարմին է, որը պաշտպանում է Եվրամիության, որպես միջազգային անկախ կազմակերպության շահերը, արտաքին աշխարհում հանդես է գալիս նրա անունից, պատասխանատու է Խորհրդարանի և Միության խորհրդի որոշումների իրականացման համար: Հանձնաժողովը նիստեր է հրավիրում շաբաթը մեկ անգամ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում: Եվրամիության երկրները մեծ հաջողությունների են հասել ժողովրդավարության խորացման, մարդու ազատության ու իրավունքների ընդլայնման, սոցիալտնտեսական զարգացման, բնակչության բարեկեցության և ժողովուրդների անվտանգության ապահովման բնագավառներում:

  3. Ինչպե՞ս կարող է ազդել <Ընդլայնված Եվրոպա-նոր հարևաններ> ծրագրի ազդեցությունը Եվրոպայի սահմանների , աշխարհում նրա տեղի ու դերի փոփոխության վրա:

  4. Որո՞նք են Եվրոպայի քաղաքական քարտեզի քանակական և որակական փոփոխություննրը:

    Եվրոպայի քաղաքական քարտեզը մեծ փոփոխությունների է ենթարկվել
    Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` թե՛ քանակական և թե՛ որակական առումով: XX հարյուրամյակի կեսերին այստեղ ծնվեցին և դարավերջին փլուզվեցին սոցիալիստական կարգերը Եվրոպան առանց Ռուսաստանի Դաշնության միավորում է 44 պետություն` 7.6 մլն. քկմ տարածքով և 590 մլն. բնակչությամբ, այդ թվում 32 հանրապետություններ, 12 միապետություններ և բրիտանական տիրույթ Ջիբրալթարը: