Posted in Պատմություն

Կիլիկիա

Հայկական պետականությունը Կիլիկիայումտես՝

Առաջադրանք 1

Կիլիկյան Հայաստան: Հայերը Կիլիկիայում

Նկարագրել Կիլիկիայի աշխարհագրական դիրքը , բնակլիմայական պայմանների առավելությունները:

Կիլիկիան գտնվում էր բարձր լեռնաշղթաների ներքո։ Այաս և Կոռիկոս նավահագիստների շնորհիվ առևտրական կապեր ուներ տարբեր երկրերի հետ։ Նաև ուներ մուտք դեպի Միջերկրական ծով։ Ուներ մեղմ կլիմա, որի շնորհիվ առատ բերք էր ստանում։

Բնութագրել 11-րդ դարի վերջին Կիլիկիայի բնակչության էթնիկ կազմը, քաղաքական իրադրությունը:

Բյուզանյդիայի վարած քաղաքականության պատճառաով 11-րդ դարում Մեծ Հայքում սկսվեց մեծ թվերով հայերի արտագաղթ, որոնցից շատերը գալիս էին Կիլիկիա։ Այս գաղթը ավելի շարունակվեց, երբ սելջուկ – թուրքերը արշավանք կատարեցին դեպի Մեծ Հայք։ Կիլիկիա տեղափողվում էին ոչ միայն ժողովորդը, այլ նաև թագավորներն ու իշխանները։

Ներկայացնել Ռուբինյան իշխանության կազմավորման , ընթացքը, արդյունքները:

Ռուբեն I – ն հիմնադրեց մի իշխանություն, որը կայացավ մեծ վերելքների ուղղով։ Նա հիմնեց այնտեղ մի արքայատոհմ հենց իր անունով՝ Ռուբինյաններ։ Այս տոհմի մասին շատ տեղեկություններ չկան։ Հայ պատմիչները նրան վրագրում էն ինչպես Գագիկ Բ – ի բարեկան կամ արյունակից։ Նա ապստամբություն բարձրացրեց Բյուզանդիայի դեմ և կարճ ժամանակահատվածում բյուզանդացիներից ազատագրեց Լեռնային Կիլիկիայի մի մասը:

Բնութագրել Ռուբինյան իշխաններ Թորոս Առաջինի, Լևոն Առաջինի, Թորոս Երկրորդի, Մլեհի քաղաքականությունը:

Թորոս Առաջինը խորամանկ էր, քանի որ օգտվելով այն բանից, որ մահմեդական պետությունների ուժերի մեծ մասը պայքրում էր խաչկիրների դեմ և հաղթանակ կրեց այդ կռվի ժամանակ։ Այստեղից կարելի է նաև ասել, որ շատ արի էր, քնի որ սելջուկ – թուրքերը այդ ժամանակներում ամենահզոր ցեղերից էին մոնղոլական ցեղերից հետո։

Լևոն Առաջինի օրոք Դաշնային Կիլիկիայի համար մղված պայքարը ավելի սրացավ, որը վկայում է իր համառության մասին։ Այս պայքարը հասավ այն նշանակետին, որին որ ուզում էր հասնել, մաքրել Դաշնային Կիլիկիան բյուզանդացիներից և խաչակրերից։ Բայց շուտով բյուզանդացիները նորրից գրավեցին Կիլիկիան՝ գերեվարերով Լեվոն Ա – ին և երկու ավագ որդիներին։

Թորոս Երկրորդը՝ Լևոն Ա – ի ավագ որդիներից մեկը, կարողացավ փաղչել գերությունից, և իր երկու կրտսեր եղբայրերի հետ միասին ջաղջախեց բյուզանդացիներին, սելջուկ թուրքերին և խաչկիրներին։

Մլեհը Թորոս երկրորդի փոքր եղբայրն է եղել, ով օգնել է նրան Կիլիլիան ազատագրելու գործում։

Աղբյուրները՝ Հայոց պատմություն, 7-րդ դասարան, դասագիրք, էջ 123-130, համացանց:

Կիլիկյան թագավորության հռչակումը: Լևոն  Մեծագործ

Լևոն Բ-ի հռչակումը «Հայոց թագավոր»

Նկարագրել քաղաքական իրադրությունը Մերձավոր արևելքում Լևոն Երկրորդի գահ բարձրանալու նախօրյակին:

Խաչակիրների իշխանություններն էլ միայն դեպքից դեպք էին միասնաբար հանդես գալիս Կիլիկյան Հայաստանի դեմ: Բացի դրանից’ խաչակրաց պետություններն աստիճանաբար կորցնում էին նախկին հզորությունը:
Եգիպտոսի սուլթան Սալահ ադ Դինը 1187թ. պարտության մատնեց խաչակիրներին և գրավեց Երուսաղեմը: Խաչակիրներին հաջողվեց պահպանել միայն ծովափնյա մի շարք ամրոցներ: Այսպիսով’ Կիլիկյան Հայաստոնը դառնում էր Միջերկրական ծովի արևելյան ափի ամենաուժեղ քրիստոնեական պետությունը:

Բնութագրել Կիլիկյան հայոց թագավորության հռչակման պատմական նշանակությունը:
Պատմական նշանակությունը այն էր, որ Հայաստանը ամրապնդվեց տարածաշրջանում և ունեցավ շատ մեծ պատիվ։

Նկարագրել Լևոն Մեծագործի վարած քաղաքականությունը երկրի քաղաքական, ռազմական, տնտեսական հզորությունը ամրապնդելու համար:
Ռազմական հզորությունը ամրապնդելու համար նա գրվեց մի շարք ամրոցներ և Անտիոքի դքսությունը։

Լևոն արքայի օրոք կատարելագործվեց երկրի կառավարումը: Կենտրոնական դերը պատկանում էր արքունիքին, որի կազմում ստեղծվեցին զանազան
գործակալություններ: Կարգի բերվեցին դատարանները, որոնք Կիլիկյան Հայաստանի պայմաններում բազմազան բնույթի հարցեր էին քննարկում:
Լևոն Մեծագործը ձգտում էր ապահովել ծովային և ցամաքային առևտրի անվտանգությունը: Բարեկարգվեցին երկրի ճանապարհներն ու նավահանգիստները: Առևտրական պայմանագրեր կնքվեցին իտալական հռչակավոր վաճառաշահ քաղաքների’ Վենետիկի և Ջենովայի հետ: Հայոց պետությունը ստեղծեց առևտրական նավատորմ և սկսեց ավելի գործուն
մասնակցել միջազգային առևտրին: Լևոնի կողմից հատված ոսկյա և արծաթյա դրամները գործածության մեջ մտան շատ երկրներում:

Կիրակոս Գանձակեցու Լևոն Երկրորդի թագադրման  նկարագրությունը:

Աղբյուրները Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 131-135, համացանց

Լրացուցիչ տեղեկություններ

«Հայոց ժառանգորդ Զաբել թագուհի»

Հեթումյան արքայատոհմի հաստատումը: Հեթում Առաջին: Թագավորության թուլացումն ու անկումը:

  •  Պատմել Հեթումյան արքայատոհմի հաստատման ընթացքի մասին:
  • Հեթում1-ը 1254թ. գարնանը մեկնեց մոնղոլների տերության մայրաքաղաք
    Կարակորում: Նույն տարվա աշնանը Հեթումը և Մանգու Մեծ խանը կնքե-
    ցին հայ մոնղոլական դաշինքը: Երկու կողմերը պարտավորվում էին միմ-յանց օգնել պատերազմների ժամանակ: Հայոց եկեղեցիներն ու վանքերն ազատվում էին հարկերից:
    Մոնղոլները 1259 թ. ձեռնամուխ եղան Ասորիքի նվաճմանը, որին մաս-նակցում էին նաև հայկական զորքերը: Սակայն հաջորդ տարի տեղի ունեցած ճակատամարտում Եգիպտոսում իշխանությունը բռնազավթած մամլուքները ծանր պարտության մատնեցին դաշնակիցներին: 1266 թ. մամլուքները շարժվեցին դեպի Կիլիկիա: Հայ-եգիպտական զորքերի միջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 1266 թ. Սառի կոչված վայրում: Հայկական ուժերը քաջաբար դիմադրեցին, բայց անհավասար էարտում պարտություն կրեցին: 1270 թ. գահն անցավ Լնոն III-ին (1270-1289 թթ.):Սամլուքների հարձակումները վերսկսվեցին 1275 թ.: Նրանք ներխուժեցին Կիլիկիա, գրավեցին և ավերեցին Սսիս քաղաքը և շրջապատեցին մայրաքաղաք Սիսը: Սակայն չկարողանալով գրավել միջնաբերդը’ մեծ ավարով և բազմաթիվ գերիներով վերադարձան: 1292 թ. մամլուքները գրավեցին հայոց կաթողիկոսանիստ Հռոմկլա բերդաքաղաքը: Հեթում II թագավորը (1289-1306 թթ.’ ընդհատումներով) հայոց
  • Ներկայացնել 1254թ.-ի հայ-մոնղոլական դաշինքի դրական, բացասական կողմերը Կիլիկյան Հայաստանի տեսանկյունից:

  • Դրական
  • Մոնղոլները համաձայնեցին պահպանելու Կիլիկյան Հայաստանի անկախությունը և տարածքային ամբողջականությունը:
  • Երկու կողմերը պարտավորվում էին միմյանց օգնել պատերազմների ժամանակ:
  • Հայոց եկեղեցիներն ու վանքերն ազատվում էին հարկերից։
  • Բացասական կողմերը
  • Վերադարձնելու մահմեդականներից խլված տարածքները:

  •  Պատմել Կիլիկյան թագավորության և Եգիպտոսի մամլուքյան սուլթանության պայքարի ընթացքի մասին:
    Հեթում1-ը 1254թ. գարնանը մեկնեց մոնղոլների տերության մայրաքաղաք
    Կարակորում: Նույն տարվա աշնանը Հեթումը և Մանգու Մեծ խանը կնքե-
    ցին հայ մոնղոլական դաշինքը: Երկու կողմերը պարտավորվում էին միմ-յանց օգնել պատերազմների ժամանակ: Հայոց եկեղեցիներն ու վանքերն ազատվում էին հարկերից:
    Մոնղոլները 1259 թ. ձեռնամուխ եղան Ասորիքի նվաճմանը, որին մաս-նակցում էին նաև հայկական զորքերը: Սակայն հաջորդ տարի տեղի ունեցած ճակատամարտում Եգիպտոսում իշխանությունը բռնազավթած մամլուքները ծանր պարտության մատնեցին դաշնակիցներին: 1266 թ. մամլուքները շարժվեցին դեպի Կիլիկիա: Հայ-եգիպտական զորքերի միջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 1266 թ. Սառի կոչված վայրում: Հայկական ուժերը քաջաբար դիմադրեցին, բայց անհավասար էարտում պարտություն կրեցին: 1270 թ. գահն անցավ Լնոն III-ին (1270-1289 թթ.):Սամլուքների հարձակումները վերսկսվեցին 1275 թ.: Նրանք ներխուժեցին Կիլիկիա, գրավեցին և ավերեցին Սսիս քաղաքը և շրջապատեցին մայրաքաղաք Սիսը: Սակայն չկարողանալով գրավել միջնաբերդը’ մեծ ավարով և բազմաթիվ գերիներով վերադարձան: 1292 թ. մամլուքները գրավեցին հայոց կաթողիկոսանիստ Հռոմկլա բերդաքաղաքը: Հեթում II թագավորը (1289-1306 թթ.’ ընդհատումներով) հայոց

  • ՆերկայացրուԿիլիկյան Հայաստանում  Կաթոլիկ եկեղեցու և արևմտաեվրոպական ասպետների հետապնդած նպատակների մասին:
  •  Ներկայացնել Կիլիկյան Հայաստանի թուլացման անկման մի քանի պատճառները, հիմնավորել: Քանի որ այդ ժամանակ իրար հետևից հանակրծամահ էին լինում թագավորները ուժեղ պետություները մի անգամով հհարձակվեցին և պաշարեցին երկիրը

Կիլիկյան մանրանկարչություն, Թորոս Ռոսլին, Սարգիս Պիծակ

Տեսաֆիլմերից մեկը դիտելուց հետո ամփոփել 20 նախադասությամբ:

Հայոց Կիլիկյան թագավորություն/ Մաս 1/,

Հայոց Կիլիկյան թագավորություն/ Մաս 2/

Կիլիկյան թագավորություն