Posted in Մայրենի

Գութան

Ընթերցել ,,Երկրագործի ընթերցարան,,  ժողովածուն /2-3  բանաստեղծություն ընտրությամբ/: 
Գութան

Լուսը լուսացավ,
Բարին շատացավ.
Վաղ լուսաբացին
Գութան լըծեցին.

Հորովել հո՜…

Գութանը լարած,
Հոտաղը շարած,
Մաճկալը մաճին,
Ձեռը ականջին.

Հորովել հո՜…

Գութան ջան, վարի՛,
Ակոսը շարի՛.
Թափ տուր, թև արա,
Շուռ տուր, սև արա.

Հորովել հո՜…

Ցանենք, արտ անենք,
Հնձենք, տուն տանենք,
Ունենանք շատ հաց.
Օրհնյալ է աստված.

Հորովել հո՜…

Հասուն արտ

Արտըս ոսկո՜ւն է…
Նըման բոցերու
Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:

Արտըս ոսկո՜ւն է…
Երկինքն է կըրակ.
Հողը խորխոլած
Ծըղոտներուն տակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:

Արտըս ոսկո՜ւն է…
Բոռ, մեղու, պիծակ,
Քիստերուն մեջեն
Կ’անցնին զերդ փայլակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Մերթ կ’ելլե, հովեն,
Դեղձանիկ մը, թի՛ռ,
Ոսկեծուփ ծովեն:

Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ:


  • Անհասկանալի բառերը բացատրել բառարանի օգնությամբ, նշումներ անել:
    Գութան

    հոտաղ – Վարի եզների լուծին նստող կամ լուծի առջևից քայլող ու եզներին քշող տղա
    մաճկալ – Երկրագործ
    մաճ – Գութան
    ակոս – Երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը
    օրհնյալ-  Ասվում է մեկի մասին՝ նրա միամտության՝ անփորձության նկատմամբ հենգանք արտահայտելով՝ որպես կոչական բառ

    Հասուն արտ

    բըռնկել – Բոցավառել:
    խորխոլել – Ճաքճքել
    քառաշար – Չորս շարք կազմող, չորս շարքով դասավորված
    սաթ – քարացած դեղնագույն (կամ սև) խեժ
    Բոռ – Վայրի մեղու:
    զերդ – Գործածվում է համեմատության համար:
    Ոսկեծուփ – Ոսկեգույն ցոլքով ծփացող, ոսկեգույն երանգներով ծփացող:
    Մանգաղ – Գյուղատնտեսական ձեռքի գործիք՝ կորացրած սուր բերանով և կարճ կոթով՝ խոտ և հացաբույսեր հնձելու համար:
  • Առանձնացնել գեղեցիկ նկարագրություններ:
    Ցանենք, արտ անենք
    Հնձենք, տուն տանենք
    Ունենանք շատ հաց.
    Օրհնյալ է աստված.

    Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
    Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
    Գամ ոսկիդ հնձեմ
    Մանգաղով արծաթ:
  • Ուշադրություն դարձնել բանաստեղծություններում արտահայտված մտքերին, նշումներ անել: 
    Ձեռը ականջին – Լուրի սպասող
    Լուսը լուսացավ – արևածագ
    Երկինքն է կըրակ – արևոտ
  • Ընտրել բանաստեղծություն/ներ, ընթերցել, ձայնագրել կամ տեսագրել: 

Author:

Ողջու՜յն։ Իմ անունը Գուրգեն Աբրահամյան է: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոցում, 5-րդ դասարանում։ Իմ մազերը կարճ են և սև։ Ես ունեմ շագանակագույն աչքեր։ Ես սիրում եմ Մաթեմատիկա։ Ես նման եմ իմ պապիկին։

Leave a comment