Posted in Բնագիտություն

Առաձգական երևույթներ

Ուժի ազդեցությամբ մարմինները կարող են փոխել ոչ միայն իրենց շարժման արագությունն ու ուղղությունը, այլև ձևն ու չափերը:
Ձևափոխությունը լինում է առաձգական և պլաստիկ: Ուժի ազդեցությունը վերացնելուց հետո առաձգական ձևափոխության դեպքում մարմինները վերականգնում են իրենց սկզբնական ձևը և չափերը:
Առաձգական ձևափոխության դեպքում սեղմված, ձգված, ճկված կամ ոլորված մարմիններում նույնպես ուժ է առաջանում, որը ձգտում է վերականգնելու մարմնի սկզբնական ձևը և չափերը: Այդ ուժը կոչվում է առաձգականության ուժ:
1. Բերել կենցաղում հանդիպող առաձգական երևույթների օրինակներ:
Դարակի ճկվելը ծանրությունից
2. Մարմինների ձևափոխության ի՞նչ տեսակներ կան:
Կան սեղմված, ձգված, ճկված կամ ոլորված։
3. Ե՞րբ են առաջանում առանձգականության ուժեր:
Երբ մարմինը սեղմված, ձգված, ճկված կամ ոլորված ձևից հետ փորձում է վերկանգնել իր սկզբնական ձևերը և չափերը։

Author:

Ողջու՜յն։ Իմ անունը Գուրգեն Աբրահամյան է: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոցում, 5-րդ դասարանում։ Իմ մազերը կարճ են և սև։ Ես ունեմ շագանակագույն աչքեր։ Ես սիրում եմ Մաթեմատիկա։ Ես նման եմ իմ պապիկին։

Leave a comment