Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

1. Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:

Մեր դարաշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ ֊Քսերքսեսը Պատերազմում էր հունական պետությունների միության դեմ:  Ավանդությունն ասում է, թե դա մտքին դրեց  միայն նրա համար, որ ուզում էր  
թզի համը փորձել, իսկ  աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանության փակել էին:
Փոքրասիական ժողովուրդների դիմադրությունն արյան մեջ խեղդելով, քաղաքները գրավելով,վառելով ու հողին հավասարեցնելով` պարսիկները հասան Եվրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծին` Հելլեսպոնտոսի նեղուցին: Նեղուցն անցնելու համար Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց: Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ պայթեց, որն այն խորտակեց  ու ցրիվ տվեց: Քսերեքսը զայրացավ հրամայեց նեղուցին պատժել խարազանի  երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկության շղթաներ գցել: Ջրին ծեծողներին  հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը. «Չարաղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց, քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել»: Եվ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց գլուխները կտրել այն մարդկանց, որոնց հրամայել էր  կամուրջ կառուցել: Ծովն ու մարդիկ հասկացան,  որ ավելի լավ է  պարսից  տիրակալի ճանապարհին դեմ չկանգնեն:
Հետո շինարարները մասնակցեցին մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությանը: Երբ դա պատրաստ էր, ու Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապարհը, տիրակալը տատանվում էր` անցնի՞, թե՞ չանցնի: Ամենայն հավանականությամբ վախենում էր ծովի վրեժխնդրությունից: Փոխանակ 
նորմալ գնալ`  նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի  բարեհաճությունն ու ողորմածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին զոհաբերեց։  Զոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը  հինգ օր ու գիշեր տևեց: Քսերքսեսը միայն վերջում չվախեցավ ու անցավ:

2. Այնպիսի բաղադրյալ բառեր կազմի՛ր, որոնց վերջում լինեն տրված բառերի առաջին բաղադրիչները: Ի՞նչ է փոխվում:

Բուսական, կատվազգի, սուզանավ, սիրառատ, շինություն:

3. Ա շարքի նախածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրի՛ր Բ շարքի բառերի հետ:

Ա. Հակ, անդր, արտ, համ, նախ, վեր, գեր, տար:

Բ. Կարծիք, դարձնել, գրել, գտնել, հարված, զգեստ, օրոք, դասել
հակադարձ, հակահարված, անդրադարձնել, արտագրել, համակարծիք, համազգեստ,նախօրոք, վերադարձնել, վերագրել, գերդասել, տարակարծիք,