Posted in Ֆիզիկա, Uncategorized

Ֆիզիկա

1. Կրկնել «Կինեմատիկա» բաժնի թեմաները և լուծել խնդիրներ:

2. Պատրաստել ուսումնական նյութ  և դասարանում ներկայցնել հետևյալ թեմաներից որևէ մեկի շուրջ.

ա/ «Արիստոտելից մինչև Գալիլեյ»;

բ/ «Քարն ու փետուրը միաժամանակ»; 

գ/ «Գալիլեո Գալիլեյ»:
Տիեզերքը և Գալիլեո Գալիլեյը

(Կարող եք օգտվել նաև դասագրքի էջ18-ի «Հետաքրքիր է իմանալ» բաժնի  Գալիլեյի գիտափորձի մասին);

3. Նախագծային աշխատանք՝ «Որոշել բարձրությունը»: (Ֆիկսել որոշակի բարձրությունից ցած նետած մարմնի ժամանակը և հաշվել տվյյալ կետի` կամուրջ, բարձրահարկ շենքի որևէ հարկ, կամ ուղակի պատշգամբի բարձրությունը   h=gt2/2  բանաձևի օգնությամբ );
0.65
h=9.8*0.652/2=9,8*0,4225= 4,14/2= 2,07մ

4. Լուծել հետևյալ խնդիրները.

Խնդիրներ՝ 

1.Որքան կտևի 500մ բարձրությունից թողած մարմնի անկումը:
t=√2h/g= √1000/9.8=10.101վ

2.Ինչ արագություն կունենա 500մ բարձրությունից ցած ընկնող մարմինը գետնին հարվածելու պահին:
v=√2gh=√2*9.8*500=98 մ/վ=356կմ/ժ

3.Ինչ արագությամբ են շարժվում անվադողի եզրակետերը, եթե անվադողի շառավիղը 60սմ է, իսկ պտտման հաճախությունը 8 վ(-1):
v=2πRn=2*3.14*60*0,125=47կմ/ժ

4.Երկրագունդը Արեգակի շուրջը պտտվում է գրեթե շրջանագծային ուղեծրով: Երկրագնդի հեռավորությունը Արեգակից մոտավորապես 150 000 000 կմ է: Ինչ արագությամբ է Երկիրը պտտվում Արեգակի շուրջը: 1 տարվա տևողությունն ընդունել 365,26 օր:
150 000 000*2= 2*3,14*300 000 000*1/8766,24= 214915կմ/ժ
365,26= 8766,24ժ

Ինքնաստուգում  (սեպտեմբեր)

Posted in Ֆիզիկա

Տիեզերքն ու Գալիլեո Գալիլեյը

Այն ժամանակներում, երբ ապրում էր Գալիլեո Գալիլեյը, մարդիկ շատ բաներ դեռ չէին հայտնագործել և պատկերացում չունեին Տիեզերքի, աշխարհի մասին: Եվ ահա Գալիլեյը, լինելով խելացի ու հետաքրքրասեր, փոքր տարիքից սիրում էր հարցեր տալ, սիրում էր պրպտել ու նոր բաներ իմանալ: Նա լավ գիտեր մաթեմատիկա, ֆիզիկա, բժշկություն, նկարում էր, շատ կարդում էր ու գրում:

Գալիլեյը մի քանի կարևոր հայտնագործություններ է արել: Բայց այն ժամանակ նրան քչերն էին հավատում, նույնիսկ ծաղրում էին հայտնագործությունները: Դրա պատճառն այն էր, որ Գալիլեյն իր ժամանակից առաջ էր ընկել, իսկ մարդիկ դեռ չէին հասկանում նրա հայտնագործությունների կարևորությունը: Շատ սովորական թվացող երևույթներում նա նկատում էր անսովորն ու իր բնավորության համաձայն` սկսում փորփրել և հետաքրքրվել: Օրինակ` նա երազող մարդ էր ու սիրում էր երկնքին նայել: Բայց քանի որ չէր գոհանում աչքով տեսածից, ուզում էր ավելին տեսնել ու իմանալ:

Այդպես Գալիլեո Գալիլեյը հայտնագործեց աստղադիտակը: Մոտ 400 տարի առաջ: Դա երկաթե մի պարզ խողովակ էր, որի ծայրերին նա ուռուցիկ ապակիներ էր տեղադրել: Առաջին աստղադիտակն առարկաները խոշորացնում էր ընդամենը 3 անգամ: Հիմա արդեն աստղադիտակներն առարկաները խոշորացնում են 100-միլիոնավոր անգամներ: Իհարկե, Գալիլեյը կատարելագործեց իր հատնագործությունն և աստիճանաբար հասավ նրան, որ աստղադիտակը մինչև 100 անգամ մոտեցնում ու խոշորացնում էր առարկաները:

Աստղադիտակի շնորհիվ Գալիլեյը նոր բաներ տեսավ Տիեզերքում. տեսավ նոր աստղեր, տեսավ, որ Յուպիտեր մոլորակը 4 արբանյակ ունի, որ Արևի վրա մուգ կետեր կան, որ Լուսնի վրա սարեր կան, որ Սատուրն մոլորակի շուրջը սկավառակ կա, և որ ամենակարևորն է` երկնային բոլոր մարմինները պտտվում են Արեգակի շուրջ: Իսկ այն ժամանակ կարծում էին, թե հակառակն է. Արևն է պտտվում Երկրի շուրջ:

Գալիլեյի հայտնագործած աստղադիտակի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ: Գալիլեյը հայտնի գիտնական դարձավ: Բայց կային նաև թշնամիներ, որոնք ամեն կերպ խանգարում էին նրան: Չծիծաղես, եթե ասեմ, որ մի օր հատուկ ժողով հրավիրեցին ու քննարկեցին` արդյոք Գալիլեյին թույլ տա՞ն, թե՞ արգելեն իր հորինած «երկաթե խողովակով» նայել երկնքին: Քննարկեցի՜ն-քննարկեցին և ի վերջո որոշեցին չարգելել նրան նայել երկնքին:

Posted in Պատմություն

Իսպանիա և Պորտուգալիա



Լատինաամերիկյան տեսակը Քաղաքային զարգացման բնորոշ է նախկին ամերիկյան գաղութներում: Իսպանիայի եւ Պորտուգալիայի: Տվյալ դեպքում բնիկները փորձում էին նվաճել, ստրկության վերածել, բայց ոչ ոչնչացնել։ Ընդ որում, նոր քաղաքները կառուցվել են տեղաբնակ բնակչության ավերված քաղաքների տեղում (Մեխիկո, Լիմա) եւ այն վայրերում, որոնք թույլ են տալիս վերահսկել մեծ տարածքները (Բուենոս Այրես, Սան Պաուլո): Այդ քաղաքում պարտադիր էր կենտրոնական հրապարակը, որտեղ տեղակայված էին նահանգապետի պալատը, կաթոլիկ տաճարը, զինանոցն ու զորանոցը ։ Կենտրոնական հրապարակի շուրջը ճիշտ ուղղանկյունաձև թաղամասերում ապրում էին համեմատաբար փոքրաթիվ փախստականներ Եվրոպայից ։ Բնիկ բնակչությունը կենտրոնացել է ծայրամասերում անկանոն կառուցապատված թաղամասերում, հաճախ առանց բարեկարգման։ Յուրաքանչյուր քաղաքի համար բնորոշ էր մեծ թվով վանքեր, քանի որ հատուկ ուշադրություն էր դարձվում բնիկների քրիստոնեացմանը ։

http://uchebnik-online.com/129/558.html

Posted in Գրականություն, Uncategorized

Կոմիտասյան Օրեր

Տնային աշխատանք

Կոմիտասյան օրեր

1. Դիտել տեսանյութը։

2. Կարդացե՛ք Կոմիտասի բանաստեղծությունները, ընտրե՛ք մեկը, գրավոր մեկնաբանեք բլոգում։ 

ՀՈՒՆՁ
Ջեռավ ամառն ու ջեռավ
Բերավ կատարն ու բերավ
Ցայտեց ցորեն
Արտեն, ձորեն:

Ճամփաներում՝
Կյանք է եռում՝
Դաշտեն կալեր կիզվելով
Հասկեն շարեր դիզվելով

Երգ ու տաղով
Ոսկի սայլեր ու որան
Հերկ ու բաղով
Պղինձ-քայլեր շորորան

Երգ ու տաղեր՝
Ոսկի սայլեր օրորում,
Հերկ ու բաղեր՝
Պղինձ քայլեր շորորում

Այս բանաստեղծությունը բանահյուսական է և առաջին բառերից երևում է թե ինչպիսի գործ է իրենց սպասվում ամբողջ ամառ։ Նաև պատմվում է որ կյանքը ամառվա ընթացքում սկսում է եռալ և աշխատանքը բոլորով անում են։

3. Պատրաստել տեսանյութ կամ ռադիոնյութ ՝ ընտրելով Կոմիտասի բանաստեղծություններից մեկը։