Posted in Գրականություն 9

Մխիթարյան օրեր

Ժամկետը՝ նոյեմբերի 1-14:
Նախագծի մասնակիցները՝  Ավագ դպրոցի  սովորողներ:

Նախագծի նպատակը

  1. Կարդալ Մխ. Սեբաստացու, Մխիթարյան միաբանության մասին առաջարկվող նյութերը՝

Սեբաստացու կյանքն ու գործունեությունը, աշխատությունները. կարդալ, մեկնաբանել, արտահայտել կարծիք, ֆիլմեր, լրացուցիչ հետազոտական աշխատանք:

Հայ նշանավոր փիլիսոփա-Լուսավորիչ և աստվածաբան Մխիթար Սեբաստացին XVIII դարում նշանակալի ներդրում է ունեցել հայ մշակույթի և կրթության մեջ: Նրա կողմից Մխիթարյան միաբանության և նրա հետ կապված դպրոցի ՝ Մխիթարյան միաբանության ստեղծումը տևական ազդեցություն է ունեցել հայ կրթության, գրականության և կրոնական մտքի վրա ։

Սեբաստացու շեշտադրումը հայկական մշակութային ժառանգության կրթության, լուսավորության և պահպանման վրա իսկապես գովելի է ։ Նրա տեսլականը կրթության ամբողջական մոտեցման վերաբերյալ, որը համատեղում է ինչպես աշխարհիկ, այնպես էլ կրոնական ուսմունքները, հիմք դրեց մեխանիկական կրթական համակարգի համար: Այս համակարգը շեշտը դնում էր քննադատական մտածողության, լեզվի, պատմության և հոգևորության վրա ՝ կրթելով համակողմանի զարգացած անհատների հայ համայնքում:

Նրա գիտական աշխատությունները, այդ թվում փիլիսոփայության, պատմության, լեզվաբանության և աստվածաբանության վերաբերյալ, շարունակում են ազդեցություն ունենալ հայ մտավորական շրջանակներում: Սեբաստացու նվիրումը կրթությանը և գիտելիքի հասանելիության ընդլայնմանն ուղղված նրա ջանքերը անջնջելի հետք են թողել հայ հասարակության մեջ ՝ ամրապնդելով այն ժառանգությունը, որը պահպանվում է մինչ օրս:


Ծանոթացե՛ք ուսումնական փաթեթին.

  • ընտրե՛ք մեկ նյութ, կարդացեք, գրավոր վերապատմե՛ք 5-7 նախադասությամբ, կարդացածը բանավոր ներկայացրե՛ք դասարանում: Կարող եք նաև ռադիոնյութ պատրաստել:
  • Կարդացե՛ք, ծանոթացե՛ք Մխիթար Սեբաստացու գրական ժառանգությանը:
  • Ծանոթացե՛ք, ուսումնասիրե՛ք, գրավոր եզրակացություն-հետևությո՛ւն արեք:
  • Ուսումնասիրե՛ք Մխիթարյան միաբանության կայքը՝  փոքրիկ հատվածներ թարգմանելով:
  • Համառոտ նկարագրե՛ք  կատարած աշխատանքը:
  • Գրի՛ր՝ ինչ գիտես Մխիթարյան միաբանության զինանշանի մասին:
  •  

2. Կարդա   Յովհաննէս Թորոսեան, «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ» գրքից փոքրիկ հոդվածը՝ «Սեբաստացու անխոնջ ընթերցանութեան ոճը»:

…Անոր անխոնջ ընթերցանութիւնն և ուսումնասիրելու ոճը, որոնց վրայ չեմ ուզեր բոլորովին լռութեամբ անցնիլ, կրնան օրինակ մը ըլլալ իրեն հասակակից պատանեաց: Երբ գիրք մը սկսէր կարդալ, ձեռքէ չէր թողուր, մինչեւ որ չաւարտէր ամբողջ և հասու չըլլար անոր բոլոր իմաստներուն, ոճով մը և կարգով մը կը կարդար, ոչ նման իրեն շատ հասակակիցներուն, որոնք գրքերու ստէպ փոփոխութեամբ կուզեն անցնել իրենց ձանձրույթը: Երբ խրթին բառի կամ իմաստի մը հանդիպէր, առանց քննելու չէր անցներ  և ոչ ալ երկար ժամանակ  կը կենար վրան, այլ առանձին տետրի մէջ կը նշանակէր, որ յետոյ նոյն գրքին լուսաւոր տեղեաց հետ բաղդատելով հասկնար կամ գիտնական անձանց հարցնելով տեղեկանար: Անոր ընթերցանութեան չափ չկար. ոչ միայն սենեկին մէջ, այլ նաեւ դուրսը, պարտեզին մէջ, ճանապարհորդելու ժամանակ հետիոտն կամ գրաստի վրայ, միշտ ձեռքը գիրք մը ունէր: Ոչ մէկ առարկայ կամ զբաղումն կարող  չէր ցրումն պատճառել անոր կամ ետ կեցնել զինքն ընթերցումէն: Եղան օրեր՝ որ առանց ուտելու անցուց, գրքերու մէջ ընկղմած բոլորովին: Գեղեցիկ և յարմար օրինակները կամ վկայութիւնները միտքը կը պահէր, մեծ յիշողութեան տէր ըլլալով, կամ առանձին թղթիկներու վրայ կը նշանակէր, որով երբ հարկ ըլլար քարոզ տալ կամ հոգեւոր բանի մը վրայ խոսիլ, միշտ պատրաստ ունէր կարեւոր նյութերը: Յիշողութեան հետ՝ սուր անդրադարձութիւն մը ալ ունէր, արթուն և ըմբռնող միտք մը, որ ոչ միայն գրութեանց՝ այլ և գործերուն մէջ կերեւի:

  • փորձի՛ր մի քանի նախադասությամբ ներկայացնել ամենակարևորը այս հատվածում
    Այս հատավում ամենակարևորը այն էր, որ գիրք կարդալը զարգացման հիմնական ձևն է։
  • իսկ դու ինչպե՞ս ես վերաբերվում ընթերցանությանը. մի քանի նախադասությամբ գրի՛ր այդ մասին
    Ես շատ լավ եմ վերաբերվում գիրք կարդալուն։ Ես ամենօր գիրք եմ կարդուվ և հաճույք եմ ստանում կարդալուց։ Շատ հավես է երբ դու կարդում ես և մտնում գրքի աշխար։
  • փորձի՛ր հարցազրույց վերցնել քեզ մտերիմ որևէ մեկից՝
  1. Ի՞նչ հաճախականությամբ է գիրք կարդում։
    Շաբաթը մեկ անգամ։
  2. Ի՞նչ ժանրի գրքեր  է սիրում։
    Ֆանտաստիկա, դետեկտիվ
  3. Ո՞ր լեզվով է նախընտրում կարդալ։
    Ռուսերեն և Հայերեն
  4. Ո՞վ է նրա սիրած հեղինակը և ինչու՞։
    Էդգար Ալան Պո, քանի որ նա գրում է ֆանտաստիկ և դետեկտիվ պատմությունների մասին
  5.  Սիրելի հեղինակի  ո՞ր գիրքն  է ամենաշատը սիրում։
    Ամենաշատը սիրւմ է <<Սև կատուն>>
  6. Ո՞ր գիրքը կառաջարկեր սիրած հեղինակի գրչին ծանոթանալու համար։
    <<Սպանւթյուններ մորգ փողոցում>>

3.Կարդա՛ Յուրա Գանջալյանի Մխիթար աբբահոր մեծ առաքելությունը, Աշոտ Տիգրանյանի Մխիթար Սեբաստացու դասերը, Սեբաստացին  Էջմիածնում, Սևանի Աստվածամայրը Սեբաստացին Սևանավանքում հոդվածները, փորձի՛ր մեկնաբանել, արտահայտել կարծիք:

4. Դիտի՛ր  Մխիթարյան միաբանություն և «Ուխտագնացություն Մխիթարյան միաբանություն,» ֆիլմերը, գրի՛ր քո կարծիքը:

Արդյունքներ

Աշխատանքային փաթեթներ, պատում-հաշվետվություններ, ֆիլմեր, ռադիոնյութեր:

Posted in Գրականություն 9

Բուքը երգը երեխան

Ես կարադցի Վանո Սիրադեղյանի <<Բուքը երգը երեխան>> պատմվածքը։ Այս պատմությունը մի տղայի մասին է, ով դպրոց շուտ էր եկել և իր բարեկամ դպրոցի պահակը չթողեց իրեն մտնել դպրոց այդ սւրտ եղանակին։ Իմ կարծիքով այս պատմվածքը վատ բնավորություն ունեցող պահակի մասին չէ։ Այս պատմվածքը այն մասին է, որ պետք չէ հուսահատվել և որ նույնիսկ ամենափոքր հույսը կարող է փրկել

Posted in Գրականություն 9

Վանո Սիրադեղյան

Ընթերցողական նախագիծ

Նոյեմբերի 1-18

Վանո Սիրադեղյան. «Գյադաների ժամանակը»
«Հիմա օրենքից խոսելը նույնն է, թե ավերիչ երկրաշարժի հաջորդ օրը կշտամբես քաղաքացիներին, որ փողոցը անցման տեղերով չեն անցնում:
Կամ նեղանաս քաղաքապետարանից, որ մյուս առավոտ զիբիլը ժամանակին չի տարել, երբ ողջ քաղաքն է դարձել աղբակույտ:
Հիմա գյադաների ժամանակն է: Եւ մի կարճ ժամանակ էլ դեռ այդպես կլինի: Եւ այդպիսի ժամանակներում, երբ հերոսները բանտում են կամ հողի տակ, երբ դեռ խրամատները Ազգային ժողովի շենքից հեռու են հարյուրավոր կիլոմետրերով, գյադաները, այսպես, պիտի կամուֆլյաժե բիկինի հագնեն ու պուտանկի խրոխտ մարշով գնա՜ն-գան իշխանության միջանցքներում: Գնան ու գան: Գնան ու գան»։

Հոդվածներ

Հայ պատմիչներ, ջան պատմիչներ
Երկլեզու Հայաստան ֊ անլեզու հայվան
Մի՛ մտեք հայոց լեզվի տաճարը, կովե՛ր
«Ինձ մի ասեք՝ Պարոն»
Անցյալից դասեր քաղենք
Չհիշվող պատերազմ

Նպատակը

Ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրության խթանում, պատմվածքների ընթերցում

Աշխատակարգ

Կարդալ Վանո Սիրադեղյանի պատմվածքները, վերլուծել, մասնակցել բանավոր քննարկումներին:

Ակնկալվող արդյունքներ

  • պատում-վերլուծություններ
  • ձայնանյութերի պատրաստում

Կարդացե՛ք՝

Պատմվածքներին վերաբերող առաջադրանքներ

  • Հեղինակի  մասին  մասին հետաքրքիր փաստեր գտի՛ր համացանցից և տեղադրի՛ր քո բլոգում։
  •  Վերլուծի՛ր երկու-երեք պատմվածք՝  արտահայտելով քո վերաբերմունքը, գտի՛ր թեմայի և ասելիքի նմանություններն ու տարբերությունները, գրի՛ր նաև  պատմվածքներին բնորոշ ոճի մասին։
  •  Պատմվածքներից առանձնացրո՛ւ այն տողերը, մտքերը, որոնք կարևորում ես,  որոնք քեզ մտածել են տալիս։
  • Ընթերցանության համար նյութ ընտրի՛ր առաջարկվող ցանկից, ընտրի՛ր քո ցանկությամբ։
  • Առաջարկի՛ր կարդալ ուրիշներին։
  • դուրս գրել անծանոթ բառերն ու բացատրել բառարանի օգնությամբ
  • ո՞րն է պատմվածքի(ների) արտահայտած գաղափարը
  • քեզ դուր եկած պատմվածքից(ներից) ընտրի՛ր հատվածներ, կարդա՛, ձայնագրի՛ր, փորձի՛ր ներկայացնել որպես կինոպոեզիա

Արդյունքներ՝
Պարտուսի գերին
Սիրելու Տարիք
Բուքը երգը երեխան

Posted in Uncategorized

Սիրելու տարիք

Ես կարդացել եմ Վանո Սիրադեղյանի <<Սիրելու Տարիք>> պատմվածքը։ Այս պատմւթյունը շատ խորը իմաստ ւնի և արտահայտում է այժմյան մեր իրավիճակը։ Պատմվածքը մի տղայի մասին էր ով իր սիրած աղջկա համար պիտի գնար ուրիշ թաղամաս և մի <<Ոհմակի դեմ>> կռիվ մղեր։ Իմ կարծիքով պատմվածքի իմաստը այն է, որ մարդիկ իրանց հանդեպ այդքան շատ հգատարություն չեն անում ինչքան իրենց մոտիկ և սիրածի համար