Posted in Հայոց լեզու 9

Հովհաննես Թումանյան

Ես կարդացի Հովահննես Թւմանյանի հոդվածներից

Աղբյուր՝ https://hy.wikisource.org/wiki/%D4%BB%D5%B4_%D5%B0%D5%A1%D5%B7%D5%AB%D5%BE%D5%A8_%D5%B0%D6%80%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%B9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A8%D5%B6%D5%AF%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%B0%D5%A5%D5%BF

Posted in Հայոց լեզու 9, Գրականություն 9

Հայոց լեզվի օրեր

Փոխառությունը լեզվական այս կամ այն տարրի, հիմնականում բառի անցումն է մի լեզվից մյուսին։ Փոխառություն են կոչվում նաև փոխառված տարրերը՝ բառերը։

Փոխառությունները ուրիշ ժողովուրդների հետ տնտեսական, քաղաքական, մշակութային կապերի բնական արդյունք են, երբ այդ շփման հետևանքով նորանոր հասկացություների, իրույթների հետ լեզվի մեջ մուտք են գործում նաև դրանց նշանակող բառերը։ Փոխառությունները սովորաբար ավելի հաճախ վերաբերում են՝

  • հասարակական-քաղաքական, գիտատեխնիկական տերմիններին,
  • կենցաղային, տնային գործածության առարկաներին,
  • տեղանունների, աշխարհագրական անուններին,
  • ժողովուրդների և մարդկանց անուններին։

Որպես կանոն, հազվադեպ են փոխառվում հիմնական բառաֆոնդի բառերը, օրինակ՝ ազգակցական-արյունակցական կապեր ցույց տվող բառեր, ինչպես՝ հայր, մայր, եղբայր, որդի, դուստր և այլն, մարմնի մասերի անվանումներ, ինչպես՝ գլուխ, աչք, ականջ, ատամ, լեզու, ձեռք և այլն, անձնական դերանունները, քանակական թվականների մեծ մասը, կարևորագույն բայերը, հիմնական որակական ածականները և այլն։

Փոխառության աղբյուր հանդիսացող լեզուն կոչվում է փոխատու լեզու, փոխառնողը՝ փոխառու լեզու։

Իրանական Փոխառություններ

Իրանական լեզուներից կատարված շուրջ 1400 փոխառություններից գրաբարի և միջին հայերենի միջոցով ժամանակակից հայերենին են անցել մոտ 530 բառ։ Դրանք բնույթով բազմազան են, վերաբերում են մարդկային կյանքի և գործունեության համարյա բոլոր բնագավառերին։ Ժամանակակից հայերենում գործածվում են իրանյան ընդհանուր փոխառությունների մոտ 37 %-ը։

Ժամանակակից հայերենում գործածածկան իրանական փոխառյալ բառերն ըստ բնության, կյանքի, մարդկային գործունեության այլևայլ բնագավառներին վերաբերության հատկանիշի՝ կարելի է բաժանել մի քանի խմբի՝

  • Բնության, բնական երևույթներին, կենդանական և բուսական աշխարհին, հանքային նյութերին և այլն վերաբերող բառեր՝
  1. Բնության երևույթներ. արուսյակ, երաշտ, խավար, մահիկ, պախրցի, վտակ։
  2. Կենդանական աշխարհ. բազե, կաչաղակ, կապիկ, կնգում, կուզ, ճուռակ, մարախ, մողես, մուշկ, հովազ, շահեն, սամույր, սարյակ, սիրամարգ, վագր, վիշապ, տատրակ, տզրուկ, փիղ։
  3. Բուսական աշխարհ. ազոխ, անանուխ, արմավ, բրինձ, գազար, դարիճենիկ, դժնիկ, զվիրակ, թութ, կաղամբ, կանեփ, կանկար, կապար, կարոս, կնճիթ, համասպրամ, հասմիկ, մանուշակ, մորուտ, նարգիս, նոճի, շահասպրամ, շահդանակ, շաղգամ, չաման, պիստակ, պղպեղ, սոխ, սոնիճ, սպանդ, վարդ, վարունգ։
  4. Հանքային նյութեր, մետաղներ. անուշադր, ապակի, արճիճ, արույր, բորակ, գոհար, զառիկ, զմրուխտ, ժանգ, ժանգառ, լեղակ, խունկ, կնդրուկ, նավթ, պղինձ, պողպատ, սնգույր, վեմ, քափուր։
Posted in Հայոց լեզու 9

Գործնական քերականություն


նոր բառեր կազմելու ժամանակ Ի-ով վերջացող բառերը ենթարկվում են հնչյունափոխության
ոսկեվառ
գինեվաճառ
Այգեվետ
գինեվետ
դափնեվարդ
կարի + ա + վեր = կարեվեր ծանր վիրավոր
ագեվազ
ագի+ա+վազ

ոսկեվազ
սկեվար

սկեվարզ
ուղեվճար
գեվար
ոգեվիճակ
ալեվեր
տարեվերջ
գերեվարել
ոսկեվաճառ
այցեվճար
արեվմտաեվրոպական

Ի-վ վերջացղ բառերը, միանալվ ա հդակապի հետ դառնում են Ե

Ի+ավար = և
ագեևոր
կարևոր հոգևոր
ոգևորել

սերկևիլ
սերկևլենի
սետևեթանք

սեթանք- նազանք
պչրանք
ամենևին
եղրևանիժ յասաման, հասմիկ
թեթևոտն
կարի – շատ
կարի + ա + վեր
սևեռուն
հևալ
հևիհև


Posted in Հայոց լեզու 9

Բառագիտության Ֆլեշմոբ

Բառագիտության մի առանձին բաժին է, որն ուսումնասիրում է բառարանների տեսակները, և բառարան կազմելու կանոնները։ Բառարանի նպատակը կոնկրետ բառի նկարագրությունն է, նրա իմաստային և ձևային տարբեր հատկանիշների վերհանումը։ Բառարանագրությունը առնչվում է լեզվի բառագիտության, իմաստաբանության, ստուգաբանության և ոճագիտության բաժինների հետ։ Բառարանագրի նպատակն էլ տասնյակ հազարավոր բառերի արտահայտած իմաստների, դրանց նրբերանգների, բառիմաստի կրած փոփոխությունների ճշգրիտ բացատրելն է։

Հանրագիտական բառարանը կոչվում է նաև հանրագիտարան (էնցիկլոպեդիա)։ Պարունակում է անհրաժեշտ գիտելիքներ շրջապատող աշխարհի ու բնության, հասարակական կյանքի, գիտության ու մշակույթի, տնտեսության, տեխնիկայի, սպորտի ու նշանավոր մարդկանց վերաբերյալ, որոնք ընդգրկված են բառացանկերում։ Հանրագիտական բառարանները լինում են

  1. համընդհանուր
  2. մասնաճյուղային

Բանասիրական (լեզվաբանական) բառարաններում տրվում են բառերի ու դարձվածքների բացատրությունները, տարբեր լեզուներում դրանց իմաստային համապատասխանությունը, ուղղագրությունը, ուղղախոսությունը։ Բանասիրական (լեզվաբանական) բառարանները լինում են.

  1. բացատրական
  2. ստուգաբանական
  3. տեղանունների
  4. հոմանիշների
  5. հականիշների
  6. համանունների
  7. դարձվածաբանական
  8. թարգմանական
  9. օտար բառերի
  10. ուղղագրական

Թեպետ բառարանի յուրաքանչյուր տեսակ ունի կառուցվածքային իր ուրույն հատկանիշները, այնուամենայնիվ կան նաև ընդհանրական գծեր։ Յուրաքանչյուր բառարան ներկայանում է որոշակի բառացանկով, որի բառաշարքը տեղակայվում է հիմնականում այբբենական կարգով, մասամբ էլ այլ եղանակներով Բառացանկի յուրաքանչյուր բառի վերաբերյալ տրվում է այս կամ այն տեղեկությունը կապված բառարանի բնույթի, նրա նպատակադրման հետ։ Բառը իր այս ինֆորմացիոն տվյալներով կոչվում է բառահոդված։ Բառահոդվածը սկսում է գլխաբառով, ապա տրվում են նրա բառարանագրական նմուշները, որոնք կարող են վերաբերել բառի հնչյունաբանական, ուղղագրական, ուղղախոսական, քերականական, բառակազմական, բառապաշարային, ոճական և այլ առանձնահատկություններին։

Անձնանուներ

Կորյուն – Կորյուն անունը առաջացել է հայերեն կորյուն բառից։ Նշանակում է առյուծի ձագ։

Հովհաննես – Հովհաննես, Յովհաննէս անունը առաջացել է հուներեն Ioannes անունից, որ նշանակում է «հնազանդություն»։ 

Գայանե – Գայանե անունը առաջացել է լատիներեն Gaianus անվան իգական ձևն է։ Հայերի մեջ հնում հայտնի էր այս անունով միայն Գայիանէ կույսը, որի տաճարը մինչև օրս կանգուն է Էջմիածնում։ Եկել է IV դարից։ Այժմ տարածված անուն է։

Մարիա - Մարիա անվան բացատրությունը Մարիա անունը առաջացել է Մարիամ ՝ եբրայերեն Maryam անունից, որ նշանակում է « դառնության ծով »

Գուրգեն – Գուրգեն անվան բացատրությունը Գուրգեն անունը առաջացել է պահլավերեն gurgen բառից, պարսկերեն Gurgen անունից։ Կազմված է gurg « գայլ » բառից՝ en փաղաքշական ածանցով, ինչպես Խորեն, Բաբկեն անունները։ Նշանակում է « գայլաբարո » կամ « գայլուկ »։

Լեո – Լեո անունը առաջացել է հունական Leon անունից է, որ նշանակում է «առյուծ»

Վահե – Վահե կամ Վահէ անունը առաջացել է հին պարսկերեն Vahya, զենդերեն vahyah բառերից։ Նշանակում է « լավագույն », « վեհ »։

Ելենա – Ելենա անունը առաջացել է ռուսերեն Елена  անունից, որ հունական փոխառություն է։ Հուներեն heloshelenos բառից, նշանակում է «արևային», «պայծառ»։ 

Արման – Արման անունը առաջացել է պարսկերեն arman բառից։

Նշանակում է «իղձ», «կարոտ»։



Թադևոս – Թադևոս անվան բացատրությունը Թադևոս անունը գրական հին աղբյուրներում երևում է Թադէոս ձևով։ Ժողովուրդը դարձրել է Թադևոս՝ երկու ձայնավորների միջև ավելացնելով «վ» հնչյունը ինչպես (Գէորգ–Գևորգ)։ ՀԲ ստուգաբանում է իբրև գովող, գովաբանող կամ դավանող։

Posted in Հայոց լեզու 9, Uncategorized

Բայ

  1. Բայ 

    1. Ընդգծե՛ք գործողություն նշանակող 3 բառ. ա. տնտես, բանտես, վերահաս, պսպղաս, խաղող, քաղող բ. զրկես, կրկես, հապալաս, ծլվլաս, նշաձող, աղանձող գ. տոկանք, տականք, զգանք, լոգանք, կորանք, փշրանք

    2. Ընդգծե՛ք 3 բայ. ա. արևագալ, թնդալ, ծխալ, գդալ, սխալ, կանխազգալ բ. բղավել, ցախավել, հապավել, ծամթել, բազմեն, բազեն ե. ցեղային, տեղային, գնային, տնային, խորհեմ, խոհեմ թ. անձավ, անցավ, տարավ, հարավ, հարկավ, ընկավ ժ. տրոհեր, ալեհեր, եթեր, կթեր, քնաբեր, խաբխբեր 

    3. Ընդգծե՛ք ժխտական 3 բայաձև. ա. չախկալ, չողբալ, չաման, չաղան, չանչել, չանցնել բ. չարադեմ, չաղոթեմ, չորացա, չուրացա, չարակամ, չկամ գ. չմաշկել, չմշկել, չրխկաց, չթխկաց, չկարդալ, չքանալ

    4.Գրի՛ր տրված հոմանիշներից մեկը: 1901 թվականից (տրվում, շնորհվում, բաշխվում, պարգևվում) են Նոբելյան ամենամյա մրցանակները` ըստ շվեդացի ինժեներ, (հարուստ, մեծահարուստ, մեծատուն) գործարանատեր Ալֆրեդ Նոբելի կտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր (թողել, կտակել), որի տոկոսներն ամեն տարի (բաժանվում, բաշխվում, տրվում) են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի (բնագավառներում, ասպարեզներում, ճյուղերում, ոլորտներում) խոշոր (հայտնագործություններ, գյուտեր) (անող, կատարող) գիտնականներին (ամենախոշոր, ամենակարևոր, ակնառու) գրական ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա (մեջ, ընթացքում) ամենաշատ ներդրումն է ունեցել ազգերի (միասնության, համախմբման), ստրկության (վերացման, ոչնչացման) կամ եղած բանակների (պակասեցման, կրճատման) ու խաղաղությունը (պահպանելու, պաշտպանելու) գործում:

    5.Տեքստում կետերիփոխարեն համապատասխանաբար տեդադրի՛ր տրված հականիշները: 
    Ամուր — առաձգական, հիշել — մոռանալ, խոշոր — փոքր, արտասովոր — սովորական, լուրջ — թեթևամիտ, ոչ միայն – այլ նաև, տարիքով — երեխա, բռնել — նետել:

    Մարդի կհիշեն են մոռացված հայտնագործությունների, աշխարհի մասին պատկերացումները փոխող ճանապարհորդությունների մասին, դրանք փոխանցում են սերունդից սերունդ և երբեմն … են … թվացող սովորական բաների մասին: Գիտե՞ք, օրինակ, որ Կոլումբոսը ոչ միայն Ամերիկան է հայտնագործել,այլ նաև ռետինե գնդակը: Երբ իսպանացիները ցամաք ելան Հաիթիում, տեսան, որ կղզու բնակիչներն արտասովոր մի գործով են զբաղված: Նրանք սովորական ու կենտրոնացած իրար էին նետւմ ու բռնում ինչ-որ շագանակագույն գնդեր: Իսկ այդ գնդերը, կենդանի սվորական արարածների նման ցատկոտում էին քարե  սալիկի վրա: Հաիթցիների գնդակախաղը հիմա հազիվ թե զարմացնի մեզ: Թերևս միայն հարցնենք, թե տարիքով մարդիկ ինչո՞ւ էին երեխայի զբաղմունքով տարվել: Իսկ Կոլումբոսի խիզախ նավաստիները շշմած էին մնացել: Չէ՞ որ նրանք երբեք չէին տեսել… կլոր առարկա, որն … սալարկին դիպչելով ետ է թռչու մ:

    6. Դուրս գրել բոլոր դերբայները, խմբավորել

    «Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ էր նվեր բերել երեխաներիս համար»: — Այսպես է սկսում ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վառվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:- «Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:- Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:- Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…

    7.Դո´ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դառնալ, և դարձրո´ւ:

    Վազել, երգել, ցրել, կոտրել, դնել, թռչել, թրջել, գալ, գնալ, հեռանալ, հեռացնել, հնարել, ներել, լուսանալ, մթնել, մթնեցնել, բարձրանալ, թխել, մրմռալ, մաքրել, դողալ, վախենալ, սրբել, կարել, հավաքել, սրսռալ, հաչալ, սիրել, մլավել, ծիծաղել, խոսել, հուզել, վիճել:
Posted in Հայոց լեզու 9

Ճամփրդություն դեպի Լեռնանիստ

Հունվարյան ճամբարի ընթացքում մենք գնացել էինք Լեռնանիստ։ Ես առաջին անգամ էի եղել Լեռնանիստում։ Այն շատ լավ տպավորություն է թողել։ Իմ տեսած ամենաձյունառատ տեղերից էր, որ ես երբևիցե տեսել էի։ Այնտեղ մեզ շատ ջերմ հյուրընկալեցին։ Այնտեղ մենք սահեցինք “Փչովի սահնակներվ”։ Նաև այնտեղ շատ մեծ լանջ կար որտեղից մենք բարձր արագությունով սահում էինք։ Այնտեղ մենք կազմում էինք 7-8 հոգանոց գնացք և ւրախւթյան ճիչերով սահում էինք։ Իսկ վերջում մենք այնտեղի տնակներում տաքանում էինք և ուտում էինք Ընկեր Ելենայի եփած կարտոֆիլները։

Posted in Հայոց լեզու 9, Գրականություն 9

Հայկական Լավաշի մասին ավանդազրույցներ

Լավաշի պատրաստումն ավանդական ծիսակատարություն է
յուրաքանչյուր հայկական ընտանիքում: Դեռ հին ժամանակներից խմոր
հունցելն ընտանիքի ավագ կնոջ պարտականությունն էր, իսկ
պատրաստումը սկսվում էր արևածագից: Սկզբում նրանք կրակ էին
վառում, հետո աղոթում և սկսում թխել: Գործընթացը ուղեկցվել է
հաճելի խոսակցություններով, երգերով ու կատակներով:


Բացի խոհանոցից, լավաշը նաև ծիսական նշանակություն ունի
հարսանիքներում: Երբ հարսանեկան զույգը գալիս է փեսայի տուն,
վերջինիս մայրը լավաշը դնում է նորապսակների ուսերին’ ի նշան
բարօրության և բերրիության:

 Ռազմի աստված Վահագնի և գեղեցկության աստվածուհի Աստղիկի հարսանիքին, աստվածների հայր Արամազդը Աստղիկի ուսին լավաշ է դնում։ Վահագնի տուն գնալու ճանապարհին, լավաշն ընկնում է Աստղիկի ուսից։ Արամազդը զայրանում է ու ասում, որ հացը գետնին գցողը չի կարող կին ու մայր դառնալ։ Եվ ահա այսպես, Վահագնն ու Աստղիկը երբեք չեն ամուսնանում, և մնում են հավերժ սիրահարներ։ Մինչ օրս էլ, որոշ վայրերում, հայկական հարսանիքների ժամանակ հայ հարսները այնպես են քայլում, որպեսզի լավաշը հանկարծ չընկնի, և նրանք էլ չարժանանան Աստղիկի ճակատագրին:

Posted in Հայոց լեզու 9, Գրականություն 9, Uncategorized

Ճամբարի Ամփոփում

Ահա և մեր ուսումնական երորրդ շրջանի վերջը։ Այս ուսումնական շրջանը լի էր հետաքրքիր ճամփորդություներվ և հետաքրքիր գործունեությունով։ Նախ և առաջ ասեմ, որ ինչպես բոլր ճամբարների ընթացքում մենք ունենք ընթացիք նախագծեր, որոնոց վրա աշխատում ենք ճամբարի ընթացքում։ Այդ նախագծներից մեկն էր Հացապատումը։ Այդ նախագծի ընթացքում մենք ուսուսմնասիրում էինք ավանդազրւյցներ և ավանդություներ հացի մասին։

Եվ իհարկե ինչ ճամբար առանց սպորտի։ Ճամբարի առաջին շաբաթվա ընթացքում մենք գնացել էինք

Posted in Հայոց լեզու 9, Գրականություն 9

Ճամբար 1 շաբաթ ամփոփում

Ահա և մեր ուսումնական ճամբարի առաջին շաբաթվա վերջը։ Այս շաբաթը շատ լի էր ինտելեկտուալ խաղերվ և նախագծերով։ Նախագծերից ես արեցի Խոյ գավառի մասին։ Այն շատ հետաքրքիր պատմությունով և ժողվուրդով գավառ է։ Նաև մենք այս շաբաթվա ընթացքում ստուգում էինք Ձմեռ պապի 2024 մրցանակի համար պայքարողների հայտերը և նախագծերը։

Նաև մենք շատ էինք խաղում սեղանի խաղեր։ Մեզ շատ դուր եկավ Այլկերպի Նոր տեսակը, որում բացի բացտրվող բառից նշված են այն բառերը որոնց չի կարելի օգտագրծել բացատրելու ժամանակ։ Նաև այս շաբաթվա ընթացքում մենք գնացել էինք սահադաշտ։ Ես սովորեցի չմուշկ քշել։ Ահավոր ձևի հավես էր։

Posted in Հայոց լեզու 9, Գրականություն 9

Ավանդազրույց հացի մասին

 Ավանդազրույցներից մեկն ասում է. «Հացահատիկի Հայոց Աստվածուհի Աշորայի ծամերը ցորենի ոսկե ցողունի հյուսքերէին: Արորը եղել է աստվածուհու ոտքը, գրտնակը սկզբում եղել էհացահատիկի աստվածուհի Աշորայի ձեռնափայտը: Բայց դասովորական գավազան չէր: Հենց որ Հայոց աշխարհում մեկըհացի մնացորդը կամ նույնիսկ փշուրը դեն էր նետում` աղբինխառնելով, աստվածուհու ձեռքից ձեռնափայտը դուրս էր թռչում`հասնում և հարվածում հացն անարգողի ճակատին ու ետ գալիսաստվածուհու մոտ: Գրտնակն այդպես կլորիկ ու թմբլիկ է դարձելսրա-նրա ճակատին թմփացնելով: Հետո այնպես եղավ, որմարդիկ սովորեցին հացի ոչ մի փշուր դեն չնետել եւԱստվածուհին իր ձեռնաձայտը նվիրեց մարդկանց»:

. Խմորի եւ հացի հետ կապված հայերը ունեն ծիսա-հմայական արարողություններ: Հացը դանակով կտրել չէրկարելի, միայն ձեռքով: Հացը կտրել նշանակում է, մարդունբարեկեցությունից զրկել, մինչև հաց ուտելը ծերերը հացըմոտեցրել են ճակատին: Հացի պաշտամունքի հետ կապված կանօրհնանքներ, անեծքներ, մաղթանքներ, երդումներ: Հացով երդվելեն` «Էս հացը վկա», «Էս հացը ինձ կուրացնի», օրհնել են`«Կերածդհացը հալալ լինի», անիծելիս ասել են` «Տվածս հացը աչքերդբռնի», «Կերած հացդ հարամ լինի», «Հացը գետին մի գցի,Աստված աչքերդ կհանի», հետաքրքիր է աչքի և հացիհամադրումն ու կապը