Posted in Անգլերեն լեզու

Oryol and Reshka

My favorite program is <<Oryol and Reshka>>. This program refers to travelling. It lasts for many seasons. Every weekend the two TV presenters go to different countries. As a rule one of them must stay in a different country over the weekend on a 100$ dollar. And who is the next participant is decided by the program Oryol and Reshka. When the coin stands on the side of Oryol the golden card with unlimited money goes to the sponsor who throws the coin. And his partner gets a 100$ dollar and if it is Reshka everything gets the other way round.

I like this TV program, because it is very interesting and it is about travelling which I like best of all

Posted in Ռուսաց լեզու, Uncategorized

Игорь Робинзон

Домашнее задание: прослушать аудиокнигу “ Игорь Робинзон”. Подготовиться к пересказу в классе. Ответить в блоге на вопросы:

  • Почему мальчика не взяли за покупками?
    Потому что туда куда должна была идти мама была жара а Игорь был слабым.
  • Чем Игорь наградил Пуделя?
    Игорь наградил Пуделя золотой медалью.
  • Что, по мнению Игоря, могло быть на острове?
    По мнению Игоря на острове мог быть, под будкой, клад или вход в подземные катакомбы, которые тянутся до самого Парижа.
  • Кого Игорь увидел на острове?
    Игорь увидел своего Пуделя.
  • Как мальчик сумел отвязаться от осы?
    Игорь достал из кармана фантик и оса прилипла к фантику, немогла выбраться
  • Кто спас маленького Робинзона?
    Игоря спасли Пудель и Садовник Жибер.
Posted in Բնագիտություն

Ընձյուղ

Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը:
Ցողունն ունի հիմնականում փոխադրող գործառույթ: Ջուրը և նրա մեջ լուծված հանքային աղերը ցողունի անոթներով արմատներից տեղափոխվում են դեպի տերևներ, իսկ տերևներից մաղանման խողովակներով տեղափոխում են սինթեզված նյութեր: Ցողունը պահում է իր վրայի տերևները, ծաղիկները և պտուղները՝ իրականացնելով հենարանային գործառույթ: Ցողունը կարող է կուտակել պահեստային սննդանյութեր՝ կատարելով պաշարող գործառույթ: Ցողունի միջոցով ընձյուղն իր տերևները և բողբոջները ուղղում է դեպի լույսը:

Տերևները կազմված են տերևաթիթեղից, որը ցողունին միացած է տերևակոթով: Որոշ բույսերի տերևներ չունեն արտահայտված տերևակոթ:
Ցողունի վրա տերևները սովորաբար այնպես են դասավորված, որ միմյանց վրա ստվեր չեն գցում:
Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշիացումը:
Բողբոջը սաղմնային ընձյուղ է: Գարնան գալուն պես, բողբոջները բացվում են՝ առաջացնելով երիտասարդ տերևներ, ծաղիկներ, սկսվում է ընձյուղի աճը:

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Ի՞նչ է ընձյուղը: Ո՞րն է ընձյուղի գլխավոր գործառույթը:
Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը:

2. Ի՞նչ նշանակություն ունեն տերևները և ի՞նչ տիպի են լինում:
Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշիացումը:

3. Ի՞նչ գործառույթներ է կատարում ցողունը:
Ցողունն ունի հիմնականում փոխադրող գործառույթ: Ջուրը և նրա մեջ լուծված հանքային աղերը ցողունի անոթներով արմատներից տեղափոխվում են դեպի տերևներ, իսկ տերևներից մաղանման խողովակներով տեղափոխում են սինթեզված նյութեր

Posted in Մայրենի

Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ.

Տնային աշխատանք

Կարդա՛ բանաստեղծությունը.
Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ.
Ջե՜րմ հողմերում ու հրում քե՜զ եմ տեսնում հիմա ես:
Փռել ես հուրդ ոսկի, վառել ես կյանքը մթար,
Վառել ես սիրտս՝ խոսքի կարկաչներով արեւառ:
Բա՜ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր,
Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար:
Ու թռչում են սրընթաց քո նժույգները հիմա –
Քա՛ղցր է աշխարհը սրտիս, քաղցր է կյանքը, որպես մահ…

1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր բառերը: 
2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:
Ուրախ տրամադրություն է արտահայտվում այս բանաստեղծության մեջ, որովհետև հեղինակը պատմում է, թե ինչպիսին է կյանքը ուրախ։ 

3. Ո՞ր բառերն են գույն արտահայտում, ո՞ր գույնն է գերակշռող: 
Բա՜ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր,
Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար:”
Այս բառերում արտահայտվում է կարմիր գույնը։


4. Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով կամ առաջարկի՛ր այլ վերնագիր.
Ու վառվում է օրերում

Ոսկե հուր է փռված 

Թռչու են սրընթաց նժույգները

Քաղցր է աշխարհը, քաղցր է կյանքը: Ինչքան սիրես աշխարհ, այնքան այն քեզ բարեհաճ կլինի։ Քո ունեցվածքը պետք է պահես և չծախես այն խաղերի կամ ուրիշ բանի վրա։ Ընտանիքի անդամներին էլ շատ պետք է սիրել, և հարգել նրանց։ Շատ չվիճել, որպեսզի լինի ընտանեկան ուրախություն։

Posted in Մայրենի

Մայրենի

1.  Պարզի՛ր, թե ընդգծված բառերից ո՛րն է բարդ նախադասության մեջ մտնող նախադասություններ կապում, ո՛րը՝ բառեր:

Մի երիտասարդ ծխախոտատուփի նման մի առարկա մոտեցնում էր դեմքին՝ աչքերին ու բառեր բերանին: Դա երևի տեսահեռախոս է, եթե նախադասություն մարդը միաժամանակ կարողանում է նայել և բառեր խոսել: (Հավանաբար, նա մեր դեմքերին զարմանքի կամ բառեր հիացմունքի արտահայտություն է տեսնում > բառեր շտապ մոտենում է մեզ): Արագ-արագ է խոսում, որ նախադասություն հասցնի պատասխանել մեր բոլոր հարցերին: (Փողոցներում մեքենա չկա, <բայցնախադասություն քաղաքի վրայով սրընթաց թռչում են ինչ-որ թեթև առարկաներ՝ անձնական ինքնաթիռները):

2. Կետերը փոխարինի՛ր ինչ-որ կամ ինչ որ բառերով: Դրանցից ո՞րն է շաղկապ:

Երազում տեսնում էր այն, ինչ որ ծնողները խոստացել էին բերել այդ հեռու երկրից: Հավանաբար,Ինչ-որ կենդանի անցավ խավար փողոցով: Ծաղկաթմբերի վրա ինչ- որ ստվեր էր սողում: Այդ փոքրիկ, փայլփլուն աչքերով սևուկն ինչ որ տեսնում էր, անմիջապես փորձում էր կրկնել: Երևի ինչ- որ ուրախ բան էր մտածում ու ինքն իրեն ժպտում: Ինչ որ այս դղյակում գտար՝ քոնը կլինի: Կարծես ինչ- որ նվիրական ու թանկ բան էր գտել: Ուրիշներից թաքցնում էր՝ ինչ որ նվիրական ու թանկ էր իր համար: Ինչ- որ փոքրիկ զրահակիր կենդանի էր ետ ու առաջ գնում՝ լարովի խաղալիքի պես: Ինչ որ եղել է, ոչինչ, մոռացի՛ր:

3. Տրված բառերը տեղադրի՛ր նախադասությունների մեջ: Անվանի՛ր բառերի այդ խումբը:

Ծուղրուղո՜ւ, վա՜յ, փի՛շտ, շրը՜խկ, պահո՜, հա՛ֆ-հա՛ֆ, դը՜ռռ, վա՜շ-վի՜շ:
ձայնարկություն

փի՛շտ, անպիտա՛ն, ի՞նչ ես բազմել սեղանին:

-հա՛ֆ-հա՛ֆ,- լսվեց հանկարծ. ուրեմն նրանք մոտենում են տանը:

Վա՜յ,, հիմա ի՞նչ եմ անելու, ո՞ւր եմ գնալու:

Ձորում գետն էր հառաչում՝ վա՜շ-վի՜շ:

Շրը՜խկ, ու վերջ. էլ ոչ մեկը չի մտնի այս սենյակը:

 Պահո սա արդեն նորություն է:

Ծուղրուղո՜ւ ոսկի եմ գտել:

Անվերջ ու միալար դռռում է, ու հենց ականջս է ընկնում՝ դը՜ռռ, ուզում եմ փախչել այստեղից:

4. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան 

գոյականներով:

Շախմատում մի կանոն կա. չի թույլատրվում վերցնել թագավորին (թագ): 
Մի անգամ այդ կանոնը Ֆրանսիայի Լյուդովիկոս Վեցերորդ արքային փրկեց անխուսափելի կործանումից (կործանել):

Մի մարտի ժամանակ ֆրանսիական զորքերը պարտություն (պարտվել) կրեցին անգլիացիներից: Ինքը՝ Լյուդովիկոսը, ընկել էր անգլիացի զինվորների շրապատման
(շրջապատել) մեջ: Լսվեց հաղթող զինվորներից մեկի բացականչոցը (բացականչել)՝ արքային վերցրի՜նք: Բայց թագավորը (թագ) իրեն չկորցրեց և ի պատասխան գոռաց.

– Մի՞թե չգիտես, որ նույնիսկ շախմատում արքային չեն վերցնում: Զարմացած զինվորները մի պահ ետ քաշվեցին, և արքան ճեղքեց շրջապատումը (շրջապատել):

Posted in Պատմություն

Հունաստանը Ք․ա․ 5-րդ դարում

Առաջադրանք 1

Հունաստանը Ք․ա․ 5-րդ դարում



Պատմել հույն-պարսկական պատերազմների ընթացքների, արդյունքների մասին։
Հույն-պարսկական պատերազմները
Պարսիկների արշավանքը դեպի Հունաստան
Ք․ա․ 480 – 479 թթ․
Պարսկաստան – Ղեկավարում էր Քսերքես արքան
Հունաստան – Ղեկավարում էր Միլթիադես արքան
Հաղթանակ՝ Հունաստան

Նկարագրել, գնահատել Պերիկլեսի գործունեությունը:

Պերիկլեսը շատ էր սիրում ժողովրդին որովհետև միտքն ու գործը միտված էին ժողովրդի բարեկեցության ապահովմանը: Իզուր չէ, որ նրա կառավարման տարիները համարվում են ժողովրդավարության ծաղկման ժամանակաշրջան:

Թվարկել պոլիսային կարգի անկման պատճառները:
Պելոպոնեսային Պատրեզամի ժամանակ (Ք․ա․ 431-404թթ․ Աթենքը Սպարտայի դեմ)
Աթենքը պարտություն է կրում և քայքայվում է։ Բացի այդ սկսվեցին սովերը պատերազմի պատճառով և համաճարակը։ Որի արդյունքում Հունաստանում դեմոսը վերածվեց ամբոխի։ Այդ ժամանակ նաև ի հայտ եկան նոր քաղաքական գործիչների սերունդը, որը ոչ թե հասարակությունն էին հետաքրքրում այլ սեփական շահերը։ Նրաք այդպես ժողովրդին խափելով իրենց շահերի համար կույր գործիք էին սարքել։
Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն,  համացանց

272px-Model_of_a_greek_triremeԵռաշար թրիերով հունական թեթև նավերը ծանոթ լինելով լեռնային Հունաստանի տեղանքին հեշտությամբ կռվում էին պարսից նավատորմի դեմ։ Աթենացիները նավաթքին ամրացված մետաղյա սուր ժանիքով հարվածում էին թշնամու նավին և խորտակում այն Եգեյան ծովի ջրերում։

Persian_ship_during_grego-persian_warՊարսկական ռազմանավերն ի տարբերություն ճկուն հունական տրիերների, չափերով ավելի մեծ էին և դանդաղաշարժ։ Ծանրաշարժ պարսից նավերը հարմարեցված էին բաց ծովում լողալուն և Սալամինի ծանծաղ նեղուցում դժվարությամբ էին կռվում հույների մարտունակ նավատորմի դեմ։

Posted in Մայրենի

Չարենց

1. Յուրաքանչյուր շարքից մեկ բառ ընտրի՛ր և կազմի՛ր բառակապակցություններ: Ստացված կապակցությունների մեջ ո՞ր բառերն են փոփոխվում:

Ա. Ծով, կյանք, ընկեր, լեռ, տարի, գիշեր:

Բ. Մինչև, մասին, առանց, մեջ, բացի, հանուն, փոխարեն:

Ծովի մեջ
Առանց Կյանք
Ընկերոջ մասին
Տարվա մասին
Գիրեվա մեջ

2. Փակագծում տրված գոյականները համապատասխանեցրու նախադասությանը: Գտի՛ր ո՞ր բառն է թելադրում գոյականների ձևը:

Ոչ մի քայլ չի կարողանում անել առանց օգնության (օգնություն):

Մարզիկը հանդիսատեսների համակրանքից (համակրանք) բացի գավաթն էլ շահեց:

Ռադիոընդունիչ և թթվածնի բալոններ կային տակառի (տակառ) մեջ:

Բոլոր ծովերը կապվում են օվկիանոների (օվկիանոսներ) հետ:

Ըստ օրինակի(օրինակ)՝ տասը նախադասություն գրեցի:

Պարզվում է, որ ձկներին դեպի ցանցն(ցանց) են հրապուրում զանազան ձայներով:

3. Նախադասություններն ավարտի՛ր:

Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, չնայած կարելի է վառել տաքանալու համար էլ։

Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, իսկ սունկեր խորովելու համար լավ գաղափար է:

Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, բայց քանի որ վառել էինք, ճաշ տաքացնելուց բացի խորովեցինք երկու շիշ սունկ:

Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, որովհետև պետք էր կրակը հսկողության տակ պահել:

Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, և դանդաղ:

4.  Համացանից գտի՛ր տեղեկություններ Չարենցի մասին, կարդա՛ և բլոգումդ ներկայացրո՛ւ հինգ հետաքրքիր փաստ Չարենցի մասին: 
Եղիշե Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։

Posted in Մայրենի

Դասարանական աշխատանք

Կետերի փոխարեն գրի՛ր ուն կամ յու-ն ածանցը:

Քամին խաղում էր պաղպաջուն ալիքների հետ:

Դողդոջջուն ձայնը մատնեց, որ վախենում է:

Թվում էր, թե հարսի շրշուն զգեստով աղջիկը քույրս չէ:

Սիրով էր տանում հիվանդի քրթմնջյուն ու բողոքը:

Ջրի ճողփյուն լսվեց. ուրեմն մոտեցել ենք:

Դալար սաղարթի սոսափյունը խաղաղություն էր բերում:

Մոտիկից լսվող ճարճատյունը անակնկալի բերեց բոլորին:

3.Տրված արմատներով այնպիսի բաղադրյալ (բարդ, ածանցավոր) բառեր կազմի՛ր, որ ցույց տան՝

ա) առարկա (գոյական),
սառույց
քաջություն
Քաջարի
վախկոտություն

բ) առարկայի հատկանիշ (ածական),
Սառած
Վախկոտ
Քաջ

գ) գործողություն (բայ),
վախենալ
քաջալերեր
Սառել
պարզել

դ) գործողության հատկանիշ (մակբայ):
սառած
Քաջաբար
վախկոտաբար

Քաջ, վախ, պարզ, սառն:

Posted in Մայրենի, Uncategorized

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս

Տնային աշխատանք

Կարդում ենք Չարենց
Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…
Ե. Չարենց

1. Բացատրի՛ր այս տողերը՝ 
Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի:
այս նշանակում է որ ետք է սիրել քո աշխարհը և պահել այն։
2. Բացատրի՛ր բառերը՝ անհուն,
Հատակ չունեցող
գանգատ – բողոք
հրճվանք – ուրախություն
3. Բանաստեղծությունը վերնագիր չունի, վերնագրի՛ր:
Անհայտ աշխարհը։
4. Բանաստեղծության տողերից մեկը դարձնել վերնագիր,այդ վերնագրով գրել շարադրություն: 
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:Աշխարհում լինում ես մի անգամ և վերջ։ Պետք է շաուրնակել ապրել։ Կապ չունի ինչպիսինն է իրավիճակը պետք է շաուրնակել ապրել և լինել ուրախ։